«Ատեստատ» կոչվող փաստաթուղթը չգրված մի օրենքով վավերագիրն է հասունության, ուղեգիրն
է՝ դեպի մեծ կյանք։ Ու և՛ զգայական, և՛ մտավոր
դաշտում մի տեսակ արդարացված են այն օրվա սպասումն ու խորհուրդը, երբ 12 տարվա աշխատանքիդ, որ ուսում է
կոչվում, ամփոփված այդ գրքույկում, հանձնվում է քեզ։
Ուրիշ որտե՞ղ այն հանձնելը ավելի արդարացված
ու իմաստալից կլիներ, եթե ոչ Ամենայն հայոց ուսուցչի խոհուն հայացքի և օրհնության ներքո։ Գյումրու թիվ
1 ավագ դպրոցի շրջանավարտներս այսօր այստեղ՝ Օշականում՝ դպրության և հայրենապաշտության
այս սուրբ վայրում, տեր Վիգեն քահանայի օրհնությամբ ստացանք մեր ատեստատները։ Անմոռաց օր՝ ուսուցիչների,
ընկերների, ծնողների, լավագույն բարեկամների հետ։
Գալի՛ք, բա՛ց թևերդ, մենք գալիս ենք՝ քեզ Տեր դառնալու ․․․