вторник, 13 октября 2015 г.

Նորեկի օրհնության օր Գյումրու թիվ 1 ավագ դպրոցում։


Նորեկի օրհնության օր Գյումրու թիվ 1 ավագ դպրոցում։
Գյումրու թիվ 1 ավագ դպրոցում Թարգմանչաց տոնը նշվում է նաև որպես <<Նորեկի օրհնության օր>>։
Տարբեր դասարանների նորեկ աշակերտների երդման արարողությունը տեղի ունեցավ Օշականում, որտեղ նրանք, խոնարհվելով Մեսրոպ Մաշտոցի հիշատակի առջև, սուրբ պատարագի երկնային երաժշտության ներքո երդվեցին ճանաչել ու արժանապատվորեն կրել իրենց ազգի պատմությունն ու մշակույթը, հարգել նրա բարոյական օրենքները, զարգացնել ու ամրացնել ազգային գիտակցություն՝ նպաստելով նաև մշակույթի ու պատմության համամարդկային արժեքների զարգացմանը, միշտ վառ պահել սովորելու կրակը, յուրացնել նորը, անընդհատ աճել որպես անհատ և գիտելիքով զինված՝ հաղթահարել ցանկացած դժվարություն։
Նրանք երդվեցին նաև ամենուր բարձր պահել սեփական դպրոցի պատիվը, հավատարիմ մնալ նրա լավագույն ավանդույթներին և պատվով կրել թիվմեկցու պարտավորեցնող կոչումը։
Տոնակատարության վերջում դպրոցի նորեկները ստացան քահանայի օրհնությունը և <<Գյումրու թիվ 1 ավագ դպրոց>>-ի կրծքանշաններ։






понедельник, 28 сентября 2015 г.

Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիայի կենտրոնում տեղի ունեցավ մասնագիտական կողմնորոշման սեմինար, որին մասնակցում էին Գյումրու թիվ 1 ավագ դպրոցի աշակերտները։






Գյումրու թիվ 1 ավագ դպրոցի համար թիվ 1 –ը դարձել է կարգախոս: Եվ ևս մեկ անգամ թիվ 1 –ը իր հաղթական 1 –ը գլխավերևում պահեց: Սեպտեմբերի 20- ին ՀՀ ՊՆ 55035 զորամասում անցկացվեց ռազմամարզական խաղեր ավագ դպրոցների և զորամասի զինծառայողների միջև ՝ նվիրված ՀՀ անկախության օրվան: Թիվ մեկցիները հանդես եկան 4 մարզաձևերում և 4 անգամն էլ կանգնեցին հաղթական հարթակին: Եվ մրցույթի կարգախոսին հավատարիմ մնալով / այն էր ԱՐԱԳ, ԲԱՐՁՐ, ՈՒԺԵՂ / ՝ դարձան ամենաարագը, ամենաբարձրը և ամենաուժեղը: ԱՐԱԳ – Պետրոսյան Ռաֆայել / 100 մ վազք – I տեղ / ՈՒԺԵՂ- Ավետիսյան Ռազմիկ / Բազկամարտ- I տեղ, սեղանի թենիս II տեղ/ ԲԱՐՁՐ – Գյումրու թիվ 1 ավագ դպրոց / պարանի ձգում I տեղ /





Դե ինչ․․․ Հետևում մնացին Գյումրու թիվ 1 ավագ դպրոցի Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը, ԱԽ-ի նախագահի թեկնածուների առաջադրումը, քարոզարշավն ու հնադիպումները և Աշակերտական խորհրդի նախագահի ընտրությունները։ Մնում է կյանքի կոչել ԱԽ-ի և նախագահի ծրագրերն ու գաղափարները՝ մաղթելով նրան ստեղծագործական ուժ ու եռանդ։