четверг, 13 апреля 2017 г.
пятница, 7 апреля 2017 г.
Այսօր թիվ 1 ավագ դպրոցի ուսուցիչները, աշակերտներն ու ծնողները հյուրընկալվել էին Մայրենի լեզվի և գրականության քաղաքում. բարեշեն մի քաղաք, որտեղ յոթից մինչև տասնմեկերորդ դասարանի աշակերտներն իրենց գիտելիքների քառաբաժան թաղամասը կառուցեցին՝ մեկ առ մեկ վեր խոյացնելով իմացության իրենց շենքերը: Մրցույթ էր, և տանտերերը՝ Հայոց լեզուն ու Գրականությունը, հրավիրել էին նաև Կինոարվեստին, Գեղանկարչությանը, Երաժշտությանը, ոչ ավելի, ոչ պակաս՝ Բերդերին: Մի կողմից հայկական առածներն էին ձեռքով անում, մյուս անկյունից՝ դիցաբանական դարձվածքները: Հրապարակում հնչում էին հայ դասականների բառերով գրված երգերը, իսկ ցայտաղբյուրի մոտ հենց բանաստեղծներն էին ասմունքում: Խոնարհվեցինք բակում նստած հայ գրողների մայրերի առջև, քիչ էր մնում խաղայինք հենց իրենց՝ դեռևս մանուկ ու պատանի գրողների հետ: Տարբեր տարիքի աշակերտներն այնքա՜ն համերաշխ էին մրցակցում միմյանց հետ, որ մի պահ նույնիսկ կոալիցիա կազմեցին: Բայց հաղթակամարը կառուցեց իններորդցի Սուրեն Թադևոսյանը, որն էլ ստացավ պարգևը:
Գեղեցիկ զգացումներով ու երախտագիտությամբ մեկնեցինք Մայրենի լեզվի և գրականության քաղաքից՝ հույսով, որ մոտ ապագայում վերստին կհյուրընկալվենք:
Գեղեցիկ զգացումներով ու երախտագիտությամբ մեկնեցինք Մայրենի լեզվի և գրականության քաղաքից՝ հույսով, որ մոտ ապագայում վերստին կհյուրընկալվենք:
четверг, 6 апреля 2017 г.
Xա դասարանի աշակերտները հերթական մասնագիտական կողմնորոշման դասը անցկացրին Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում։ Աշակերտները ծանոթացան թատրոնում տարվող տարբեր աշխատանքներին և այդ բեղմնավոր աշխատանքի արդյունքը հանդիսատեսի կողմից գնահատվող ներկայացումներն են։ Երեխաները տեսան, թե որտե՞ղ և ինչպե՞ս են պատրաստում ներկայացումների դեկորացիաները, հագուստները։ Ինչպե՞ս են հնչյունավորում և լուսավորում ներկայացումները, և որտե՞ղ են դերասանները կերպարանափոխվում և պատրաստվում ներկայացմանը։ Զրուցեցին տարբեր մասնագետների հետ, որը ամփոփեց թատրոնի գլխավոր ռեժիսոր Լ․ Հարությունյանը։ Աշակերտները վառ տպավորություններով և լավ տրամադրությամբ հեռացան թատրոնից։
вторник, 4 апреля 2017 г.
понедельник, 13 марта 2017 г.
Իսահակյան մեծ Վարպետի ծրագրային թեման հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Քնարիկ Հարոյանը ամփոփեց նրա տուն-թանգարանում։
Մասնակցում էին թիվ 1 ավագ դպրոցի և թիվ 7 դպրոցի 8-րդ դասարանցիները։
Վերջիններս համակ ուշադրությամբ ունկնդրեցին և՛ էքսկուրսավարին, և՛ ուսուցչին՝ ընդմիջելով հավերժ սիրահար, մեր սիրելի Ավոյի ստեղծագործություններով, նրա մասին պատմող դեպքերով ու հուշերով։
Տուն-թանգարանում կարծես ավելի բազմակողմանի հնչեց վարպետի սիրո մոտիվների ոսկե տավիղը, և մեծ լիրիկը իր Անմահության ճանապարհից սիրո խարույկով պարուրեց բոլորի հուզված սրտերը։
Ներկաների մտքերը լցվեցին այն որդան կարմիրով, որի անունն էր անհույս ու անհաս սիրո երգչի ՍԵՐ, իսկ բոլորի սրտերը լցվեցին մեծ խոնարհումով ու շնորհակալությամբ՝ ուղղված կռունկի, սիրո և մայրամեծար մեծ երգչին…
Подписаться на:
Сообщения (Atom)


















