вторник, 18 апреля 2017 г.
пятница, 14 апреля 2017 г.
Հաշվետվություն
2016-2017 ուսումնական տարվա մարտ ամսին կատարած դասղեկական
աշխատանքի
Մարտ ամսին հատուկ մոտեցում ցուցաբերվեց VIIIա դասարանում սովորող ԿԱՊԿՈՒ աշակերտներին, հանդիպումներ
կազմակերպվեցի նրանց ծնողների հետ, քննարկվեցին ուսումնադաստիարակչական աշխատանքների արդյունավետ
իրականացման հետ կապված խնդիրներ:
VIIIբ դասարանի 2 ֆրանսախոս աշակերտ մասնակցեցին
ֆրանսախոսության շրջանակներում Ալիանս Ֆրանսեզի և Ֆրանսիական դեսպանատան կողմից կազմակերպված
թատերական փառատոնին և իրենց հուզիչ խաղով ու գեղեցիկ խոսքով փայլեցին բեմում:
Մարտի 25-ին Բեռլին Արտ հոթելում VIII դասարանի աշակերտները մասնակցեցին
Հրայր Հակոբյանի «ԱՅԲ» անհատական ցուցահանդեսին, որը ներառում էր հետևյալ փուլերը՝ հայոց տառերի առաջացումը
և կառուցվածքը, իմ ինտերակտիվ Ա տառը: Նրանք
հիացան հայկական զարդագրերի գեղեցկությամբ և յուրօրինակությամբ:
Գյումրու դրամատիկական թատրոնում դիտեցինք Ամերիկաբնակ լեհ դրամատուրգ Ռիչարդ Կալինոսկու «Հրեշը լուսնի վրա» պիեսը: Հաջորդ օրը տեղի ունեցավ պիեսի քննարկումը դպրոցում: Նշվեց,
որ պիեսն անուղղակի առնչվում է Հայոց ցեղասպանությանը։ Գործողությունը զարգանում է Միացյալ Նահանգներում և ներկայացնում է կոտորածից փրկված, որբացած Արամի ու Սեդայի կյանքի պատմությունը: 1920-ականներին հայերի հավաքական կերպարը ներկայացնող պատանի հերոսները փորձում են նոր կյանք սկսել օվկիանոսից այն կողմ:
VIII-ցիները ակտիվորեն մասնակցեցին նաև «Խորան
Արդ» ինտելեկտուալ կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Պետրոսյանի վարած շաբաթօրյա դասերին:
Դասղեկ՝ Ա. Գրիգորյան
пятница, 7 апреля 2017 г.
Այսօր թիվ 1 ավագ դպրոցի ուսուցիչները, աշակերտներն ու ծնողները հյուրընկալվել էին Մայրենի լեզվի և գրականության քաղաքում. բարեշեն մի քաղաք, որտեղ յոթից մինչև տասնմեկերորդ դասարանի աշակերտներն իրենց գիտելիքների քառաբաժան թաղամասը կառուցեցին՝ մեկ առ մեկ վեր խոյացնելով իմացության իրենց շենքերը: Մրցույթ էր, և տանտերերը՝ Հայոց լեզուն ու Գրականությունը, հրավիրել էին նաև Կինոարվեստին, Գեղանկարչությանը, Երաժշտությանը, ոչ ավելի, ոչ պակաս՝ Բերդերին: Մի կողմից հայկական առածներն էին ձեռքով անում, մյուս անկյունից՝ դիցաբանական դարձվածքները: Հրապարակում հնչում էին հայ դասականների բառերով գրված երգերը, իսկ ցայտաղբյուրի մոտ հենց բանաստեղծներն էին ասմունքում: Խոնարհվեցինք բակում նստած հայ գրողների մայրերի առջև, քիչ էր մնում խաղայինք հենց իրենց՝ դեռևս մանուկ ու պատանի գրողների հետ: Տարբեր տարիքի աշակերտներն այնքա՜ն համերաշխ էին մրցակցում միմյանց հետ, որ մի պահ նույնիսկ կոալիցիա կազմեցին: Բայց հաղթակամարը կառուցեց իններորդցի Սուրեն Թադևոսյանը, որն էլ ստացավ պարգևը:
Գեղեցիկ զգացումներով ու երախտագիտությամբ մեկնեցինք Մայրենի լեզվի և գրականության քաղաքից՝ հույսով, որ մոտ ապագայում վերստին կհյուրընկալվենք:
Գեղեցիկ զգացումներով ու երախտագիտությամբ մեկնեցինք Մայրենի լեզվի և գրականության քաղաքից՝ հույսով, որ մոտ ապագայում վերստին կհյուրընկալվենք:
четверг, 6 апреля 2017 г.
Xա դասարանի աշակերտները հերթական մասնագիտական կողմնորոշման դասը անցկացրին Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում։ Աշակերտները ծանոթացան թատրոնում տարվող տարբեր աշխատանքներին և այդ բեղմնավոր աշխատանքի արդյունքը հանդիսատեսի կողմից գնահատվող ներկայացումներն են։ Երեխաները տեսան, թե որտե՞ղ և ինչպե՞ս են պատրաստում ներկայացումների դեկորացիաները, հագուստները։ Ինչպե՞ս են հնչյունավորում և լուսավորում ներկայացումները, և որտե՞ղ են դերասանները կերպարանափոխվում և պատրաստվում ներկայացմանը։ Զրուցեցին տարբեր մասնագետների հետ, որը ամփոփեց թատրոնի գլխավոր ռեժիսոր Լ․ Հարությունյանը։ Աշակերտները վառ տպավորություններով և լավ տրամադրությամբ հեռացան թատրոնից։
Подписаться на:
Сообщения (Atom)


















