четверг, 31 марта 2016 г.

Համագործակցություն հիմնական և ավագ դպրոցների միջև։ 
Թիվ 1 ավագ դպրոցում ֆիզիկա առարկայից տեղի ունեցավ ինտերակտիվ բաց դաս՝ <<Օպտիկա>> թեմայի ամփոփումը 9-րդ դասարանում, որին մասնակցում էին նաև 7 հիմնական դպրոցի աշակերտները։



Համագործակցություն հիմնական և ավագ դպրոցների միջև։
Թիվ 1 ավագ դպրոցում ֆիզիկա առարկայից տեղի ունեցավ ինտերակտիվ բաց դաս՝ <<Օպտիկա>> թեմայի ամփոփումը 9-րդ դասարանում, որին մասնակցում էին նաև 23 հիմնական դպրոցի աշակերտները։





понедельник, 14 марта 2016 г.

Հառիճավանքի Թրբանճյան ընծայարանի և Գյումրու թիվ 1 ավագ դպրոցի բարեկամության մի նոր փուլ

Հառիճավանքի Թրբանճյան ընծայարանի և Գյումրու թիվ 1 ավագ դպրոցի բարեկամության մի նոր փուլ
Համագործակցենք հանուն այն նպատակների և խնդիրների, որոնք վերաբերում են մեր աշակերտների կրթակաև մակարդակի բարձրացմանը և միտված են նրանց ապագայի կերտմանը: Սա է թիվ 1-ի կարգախոսը: 
Համագործակցությունն ուղղված է կրթության որակի ճանաչմանը, համադրելիության և իրազեկվածության մակարդակի բարձրացմանը:
Թիվ 1-ցիները մեծ խանդավառությամբ ճանապարհ ընկան դեպի Հառիճավանք: Նրանք խմբերի բաժանվելով՝ ներկա գտնվեցին Թրբանճյան ընծայարանում ընթացող դասընթացներին, ծանոթացան ընծայարանում սովորող սաների առօրյային: Կեսօրից հետո տեղի ունեցավ Թիվ 1-ցիների և ընծայարանի սաների ինելեկտուալ հանդիպումը, որն ավարտվեց ասմունքով և հայրենասիրական երգերի կատարմամբ: Մեր աշակերտները մեծ ոգևորությամբ և հետաքրքրությամբ մասնակցեցին նաև առավոտյան և երեկոյան ժամերգություններին:
Հանդիպումն անցավ շատ հետաքրքիր, և որոշեցինք հաջորդ հանդիպումը կազմակերպել Գյումրու թիվ ավագ դպրոցում:










понедельник, 29 февраля 2016 г.

Մեր աշակերտները բաց դաս անցկացրին Ֆիդայական շարժման «Զորավար Անդրանիկ» թանգարանում, որտեղ նրանք ներկայացրին հայդուկների (Անդրանիկ, Աղբյուր Սերոբ, Մախլուտո, Սևքարեցի Սաքո, Գարեգին Նժդեհ) կյանքը և գործունեությունը: Թիվ 1-ի աշակերտները փայլեցին իրենց գիտելիքներով և նվեր ստացան գրքեր թանգարանի աշխատակիցների կողմից։ Վստահ ենք, որ դաստիարակվելով Գևորգ Չաուշի, Արաբոյի, Աղբյուր Սերոբի, Հրայրի ու Սոսեի դյուցազնական ոգով, այս աշակերտներն են կերտելու մեր երկրի ապագան:







Գյումրու թիվ 1 ավագ դպրոցի աշակերտները նվաճելով <<Հայ ասպետ>> գավաթը՝ կրկին տոնում են իրենց ինտելեկտուալ հաղթանակը: Նրանք ամեն ինչ արեցին հանուն մեկ նպատակի՝ հաղթանակի՝ որդեգրելով հիմնավոր գիտելիքներ ստանալու վճռականությունը:




четверг, 25 февраля 2016 г.

Գյումրու թիվ 1 ավագ դպրոցի հայոց լեզվի և գրականության մեթոդմիավորումը 2015-2016 ուստարում մշակեց ուսուցման այլընտրանքային մեթոդ. հայոց լեզվի և գրականության ծրագրային թեմաներին զուգընթաց էքսկուրսիաներ կազմակերպել՝ անցկացնելով բացօթյա դասեր՝ հայկական մշակութային ժառագությունն աշակերտին ճանաչելի դարձնելու ոչ միայն դասագրքային ուսուցմամբ, այլև արժևորելու համար տեսնել, զգալ, հասկանալ ուղիով: Ուստարվա աշնանային կիսամյակի ընթացքում անցկացվել է 6 բացօթյա դաս՝ էքսկուրսաներ կատարելով Հայաստանի 3՝ Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերում: Այցելություններ և դաս-քննարկումներ են անցկացվել 7 թանգարաններում (Երևանում՝ Ավ. Իսահակյանի, Հ. Թումանյանի, Ե. Չարենցի, Վանաձորում՝ Ստ. Զորյանի, Աշտարակում՝ Պ. Պռոշյանի, Ջաջուռում՝ Մինաս Ավետիսյանի թանգարաններում, Մատենադարանում), 16 եկեղեցիներում (Արթիկում՝ Հառիճի վանք, Լմբատավանք, Ս. Աստվածածին եկեղեցի, Լոռիում՝ Հնեվանք, Օշականի Մեսրոպ Մաշտոցի վանք, Անիպեմզայի Երերույքի տաճար, Թալինի Ս. Կաթողիկե, Մաստարայի Ս. Հովհաննես Մկրտիչ և Ս. Ստեփանոս Նախավկա, Աշտարակի Կարմրավոր, Սպիտակավոր, Ծիրանավոր, Ս. Մարիանե, Սառնաղբյուրի Ս. Թադևոս եկեղեցիներ և Զաղլե սրբավայր), Լոռի բերդում և Դաշտադեմի ամրոցում, Կոմիտասի անվան Պանթեոնում, Ծիծեռնակաբերդում, Ստեփանավանի Դենդրոպարկում, Հացիկի «Ծակ քար»-ում:
Դեկտեմբերի 25-ին կայացավ բաց դաս-հաշվետվություն, որին ներկա էին մանկավարժներ, դպրոցականներ, ծնողներ: Դասը վարում էին իրենք՝ էքսկուրսիաների մասնակից աշակերտները՝ ներկայացնելով բացօթյա դասերի ընթացքում սովորածը: Ակտիվ քննարկման ընթացքում նրանք ունկնդիրներին փոխանցեցին իրենց տպավորությունները, զգացումները՝ մասնավորապես ընդգծելով վերջինների կարևոր նշանակությունը հայրենի բնաշխարհի և պատմամշակութային ժառանգության արժևորման ու պահպանության հարցում: Նոր գիտելիքների մատուցման բավականին հետաքրքիր ձև էր մշակված՝ լսարանին ուղղված հարցադրումների միջոցով ունկնդիրներին դասի ուղղակի մասնակիցը դարձնելով: Աշակերտների խոսքն ուղեկցվում էր մեծ էկրանին նրանց կողմից կատարված լուսանկարների, տեսագրությունների ցուցադրումով, որոնց միջոցով պատկերվում էին այցելությունների, բացօթյա դասերի ընթացքը, ինչպես նաև ինքնաբուխ կատարված երգ-պարերը և արտասանությունները:
Դպրոցականները լիահույս էին, որ բացօրյա դասերը կլինեն շարունակական, իսկ ծնողներն իրենց պատասխան խոսքում արտահայտեցին էքսկուրսիաներին ներգրավվելու պատրաստակամությունը՝ երախտագիտության խոսք հնչեցնելով կրթօջախի կազմակերպված կրթադաստիարակչական աշխատանքների համար:









среда, 23 декабря 2015 г.

Թիվ 1 ավագ դպրոցում, չնայած տոնական տրամադրությանը, շարունակվում են նորմալ դասապրոցեսն ու բաց դասերը․․․
Այսօր 7-րդ դասարանում տեղի ունեցավ համակցված բաց դաս աշխարհագրությունից և ինֆորմատիկայից՝ <<Բնական ռեսուրսներ>> թեմայով։ Աշակերտները իրենց պատրաստած հետաքրքիր սլայդ-շոուների միջոցով ներկայացրին բնական ռեսուրսների տեսակներն ըստ սպառման, ինչպես նաև, թե ինչպես է մարդը վերաբերվում դրանց, անխնա օգտագործում ու սպառում։ Դասի վերջում ինտերակտիվ մեթոդի միջոցով ներկաները ներգրավվեցին <<Վերականգնվող և չվերականգնվող ռեսուրսներ>> խաղում, որի ընթացքում նրանք մարդկային ռեսուրսներ էին, իսկ կոնֆետները՝ բնական վերականգնվող ռեսուրսներ։ Խաղի նպատակն էր՝ ռեսուրսների նկատմամբ խնայողաբար վերաբերմունք դրսևորել և հոգ տանել ապագա սերունդներին բնական ռեսուրսներով ապահովելու մասին։ Դասը շատ ուսանելի էր և այսօրվա բնապահպանական հիմնախնդիրների առումով՝ արդիական