пятница, 16 декабря 2016 г.

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՕՐԱՑՈՒՅՑ
2016-2017 ուստարի


Ժամկետ
Աշխատանքներ
Պատասխանատու կատարող
01 սեպտեմբեր –
20    սեպտեմբեր


Հաջորդ տարվա բյուջեի նախագծի նախնական տարբերակի կազմում

Ն. Թադևոսյան
Վ. Հարությունյան
Բյուջե

      69.856,80
Աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումներ
49.546,40
Պահպանման ծախսեր /էլ. Էներգիա, ջեռուցում(գազ) աղբահանություն/
2.024,3
Այլ /հեռախոսակապ, ինտերնետ, գարասենյակային ապրանքներ, համակարգիչների սպասարկում, անվտանգության ծառայություն և նման այլ վճարներ, գործուղում/
589,10
Ներառական կրթություն
17.697,0

21 սեպտեմբեր
10 հոկտեմբեր





   

11 հոկտեմբեր
   30 հոկտեմբեր
1.     Բյուջեի նախագծի նախնական
տարբերակը   քննարկվել է  մանկավարժական  խորհրդի /21.09.16թ./, ծնողական /30.09.16թ./  և  աշակերտական /04.10.16թ./ խորհուրդների,  ՀՈՒՀ կառավարման խորհրդի /30.09.16թ./  կողմից։

2.    Հաջորդ տարվա բյուջեի նախագծի նախնական տարբերակի հանրային քննարկումների կազմակերպում։

Քննարկվել է հոգաբարձուների խորհրդի կողմից,  «Հարմոնիա» ՀԿ-ի անդամների հետ։
Ակնկալում ենք շահագրգիռ անձանց և կազմակերպությունների դիտողություններն ու առաջարկությունները։
  



Ա.   Մովսիսյան
Ա.  Հովհաննիսյան
Շ. Պալյան



Ա. Հարոյան




Գ.  Ալեքյան

31    հոկտեմբեր –
15    նոյեմբեր

1․ Առաջարկած դիտողությունների և առաջարկությունների հիման վրա բյուջեի նախագծի նախնական տարբերակի փոփոխությունների կատարում։

Բյուջե

      67.639,30


Ն. Թադևոսյան
Վ. Հարությունյան
Աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումներ
47.942,80
Պահպանման ծախսեր /էլ. Էներգիա, ջեռուցում(գազ) աղբահանություն/
2.117,0
Այլ /հեռախոսակապ, ինտերնետ, գարասենյակային ապրանքներ, համակարգիչների սպասարկում, անվտանգության ծառայություն և նման այլ վճարներ, գործուղում/
576,1
Ներառական կրթություն
16.903,4


         
           Մինչև
դեկտեմբերի 15-ը

Բյուջեի նախագծի քննարկում  և հավանության
արժանացում կառավարման խորհրդի կողմից։


        
        Գ.  Ալեքյան
Փետրվարի 1-ից
28-ը

Բյուջեի հաստատում հիմնադրի կողմից



Մինչև մարտի 15-ը
Տարեկան հաշվետվությունների ներկայացում և հրապարակում



четверг, 15 декабря 2016 г.

Ձյունամրրիկի միջով դեպի Մելպոմենեի տաճար: 
Յոթերորդ դասարանի երեխաները ինչպիսի՜ հաճույքով անցան դպրոցից թատրոն տանող ձյունառատ ճանապարհը դասերից անմիջապես հետո՝ առանց հանգստի մասին մտածելու: Ի՜նչ երջանիկ էին իրենց զգում՝ թավալ տալով սառը ծածկոցի մեջ, խրվել-բարձրանալով, ընկնելիս ծիծաղելով: Իսկ ուրախանալու պատճառ կար. պիտի հանդիպեին հայտնի դերասան Հովհաննես Հովհաննիսյանին, միայն ոչ իբրև հանդիսատես, այլ իբրև զրուցակից: Պիտի նստեին դեմ առ դեմ ու հարցեր տային, դերասանի խոսքը լսեին, նրա մտքերի աշխարհը թափանցեին…
Ակնածանքով ներս մտան: Հենց մուտքի մոտ բարի ժպիտով դիմավորեց դերասանը: Ինչպիսի՜ մեղմութամբ ներս հրավիրեց, ծանոթացրեց թատրոնի մի քանի բաժիններին, հետո առաջնորդեց Մհեր Մկրտչյան հանդիսասրահ: Այստեղ էլ ծավալվեց զրույցը: Թատրոնը. այդ գեղեցիկ աշխարհը, որին ակամա ձգվում ենք դեռ մանկուց, ինչպես ու որտեղ է սկիզբ առել, իսկ հայկակա՞ն թատրոնը: Ո՞վ էր այն համարձակ հայուհին, որ ձեռնոց նետեց հասարակական կարծիքին ու առաջին անգամ բեմ բարձրացավ: Ինչպե՞ս արդեն անվանի դերասան Հ. Հովհաննիսյանը որոշեց Թալիայի սան դառնալ, ի՞նչ ճանապարհ անցավ, ի՞նչ է դերասանի մասնագիտությունը… Հարցնում էին ու լսում, լսում այն մասին, թե ինչպիսի բարեհոգությամբ էր Մհեր Մկրտչյանը ներում երիտասարդ խաղընկերների վրիպումները, թե ինչ է արել հայ թատրոնի համար Վ. Աճեմյանը, թե ով էր Թադևոս Սարյանը… Մեկ-մեկ էլ իրենք էին պատասխանում դերասանի հարցերին, ասենք՝ ու՞մ եղբայրն էր Վարդան Աճեմյանը. Կարծում եք՝ չգիտեի՞ն…
Տպավորվել էր դերասանի խոսքը, տպավորվել էր նրանից առած առաջին դասը. «Առավոտյան դուրս եկաք բակ, տեսաք՝ ծաղիկը տխուր է, անտարբեր մի՛ անցեք, ծառի ճյուղը կոտրված է, անտարբեր մի՛ անցեք…»:
… Դանդա՜ղ քայլերով առաջացան դեպի մուտքի դուռը, մի տեսակ երկար հրաժեշտ տվեցին դերասանին, դեռ փորձ դիտել էլ ուզում էին: Ափսոս, ժամն անցել էր. ինչ արած: Բայց ճանաչված դերասանի էին հյուրընկալվել, իրենց որպես փոքրիկ երեխաների չէին վերաբերվել…
Կախարդանքը տեղի ունեցավ հենց հաջորդ օրը՝ այսօր: Երբ մոտեցա դասարանի դռանը, լռություն էր: Բացեցի դուռը… և սովորական աղմուկի փոխարեն ինձ դիմավորեց լուռ սպասող դասարանը: Տպավորությունները հաղորդում էին քաղցր ժպիտով՝ մեկիկ-մեկիկ…





XI դասարանում տեղի է ունեցել դաս-միջոցառում հայոց պատմություն առարկայից՝ <<Թերթելով Հայոց պատմության փառահեղ էջերը>> խորագրով․
սովորողները հիմնականում ներկայացնում էին այն փաստերը, թե ինչպե՞ս է կարողացել ապրել մի ժողովուրդ, որն իր ամբողջ պատմության ընթացքում այնքա՜ն շատ թշնամիներ ուներ, դաժան ու անողորմ թշնամիներ․․․
Այո՛, հայ ժողովուրդը ոչ միայն կարողացել է հաղթահարել իր ցավերն ու մահերը, այլ հառնել է ու քայլել, քայլում է քաղաքակիրթ ազգերի առաջին շարքերում՝ ստեղծելով համամարդկային ու համաշխարհային արժեքներ։





среда, 14 декабря 2016 г.

Ո՞րն է ֆրանսերեն սովորելու շարժառիթը մեր դպրոցում. մի կողմից մասնակցությունը eTwinning պլյուս եվրոպական ծրագրին, մյուս կողմից էլ թիվմեկցիները գիտակցում են, որ օտար լեզուների իմացությունը մեր իրականության մեջ հնարավորություն է տալիս գնալ ավելի հեռուն, թակել տեղեկատվական նոր դռներ: 
Դեկտեմբերի 13-ին տեղի ունեցավ բաց դաս ֆրանսերենից 7-րդ դասարանի աշակերտների մասնակցությամբ: Դասը հագեցած էր տարաբնույթ և նպատակային առաջադրանքներով, որոնք բացահայտեցին աշակերտների բառապաշարը և գիտելիքների մակարդակը հնչյունաբանությունից, քերականությունից և երկրագիտությունից: Նրանք ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին դասի ընթացքում և հեռացան մեծ ոգևորությամբ` ցանկանալով կրկին մասնակցել նմանատիպ դասերի:




«Իմ գաղտնի ընկերը»

   Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, անցկացվեց բաց դաս  VIII դասարանում։ Դասը հոգեվերլուծողական  էր։ Դասի թեման էր  «Իմ գաղտնի ընկերը»։ Աշակերտներից յուրաքանչյուրը նախապես պատահականության սկզբունքով ընտրել էր թուղթ, որի վրա գրված էր դասընկերներից մեկի անունը։ Մեկ ամիս անընդհատ ամեն մեկը ուսումնասիրում էր իր գաղտնի ընկերոջը, փորձում ավելի լավ ճանաչել՝ ճշգրիտ բնութագրելու համար։   1 ամիս անցնելուց հետո անցկացվեց դասը, որի ընթացքում աշակերտը բնութագրում էր իր գաղտնի  ընկերոջը  /չի ասվում սեռը, անունը, ազգանունը/։ Տվյալ աշակերտը պիտի կռահի՝ հերոսը  ի՞նքն է, թե՞ ոչ։ Եթե չի կռահում, փորձում է օգնել  դասղեկը։ Եվ այսպես, բոլորը բնութագրեցին դասընկերներին՝ նվիրելով նաև գեղեցիկ փոքր հուշ՝ հիմնականում իրենց ձեռքով պատրաստած։ Վերլուծեցին, ճանաչեցին նաև  ընկեր բառը։ Ուսուցիչը տեղեկացրեց, որ Խաղաղ օվկիանոսում  կա «Ընկերության կղզիներ» կղզեխումբը։ Երազեցին դասարանով այնտեղ լինել։ Ներկայացրին դարձվածքներ, մեծերից մտքեր, ստեղծագործություններ՝ ընկերությունը փառաբանող։ Շատ խորիմաստ էր նաև պաստառը՝ գաղտնի ընկերոջ թեմայով։ Վերջում կարծիքներ հայտնեցին ներկաները, ովքեր շատ տպավորված ու ոգևորված էին։  











Այդ տրամադրությամբ էլ հրավեր ստացանք մասնակցելու X դասարանի կազմակերպած «Ձեզ տեսնենք, աղջիկներ» մրցույթին։
Հաղորդավարների ազդարարելուց հետո «Արև», «Ժպիտ», «Աստղիկներ» թիմերի մասնակիցները զբաղեցրին իրենց տեղերը, ու սկսվեց  …
Է՛լ սեղանի սպասքադրում, է՛լ աղցանների պատրաստում - ձևավորում,
է՛լ ասեղնագործություն,  է՛լ վարսահարդարում։ Տասներորդցիներն ամեն ինչ անում էին՝ ապացուցելու  համար, որ բացի  դասից ու գրքերից, այլ հետաքրքրություններ էլ ունեն։ Մրցութային համարներն ընդմիջվում էին հաղորդավարների հայեցի խոսքով, նկարչությամբ, գեղեցիկ երգերով։

Ճիշտ է, ըստ միավորային գումարի հաղթեց «Արև» թիմը, բայց բոլորն էլ ունեցան ձեռքբերումներ՝ բարձր տրամադրություն, մրցելու կամք ու, ինչու չէ, համեղ աղցաններ  և  մրգային աղանդերներ համտեսելու հնարավորություն։ 











Մեր դպրոցում այս տարին այնպիսի եռուզեռ է, որ ոչ դրսի ցուրտն ենք հասցնում զգալ, ոչ մոտեցող տոների բերկրանքը ․․․ Թեմատիկ ու տնօրենության կողմից գրավորներ, կիսամյակային ստուգարքներ, դասասենյակների տոնական ձևավորում ու այդ ամենից զատ՝ տարատեսակ միջոցառումներ։
Այսօր, օրինակ, Գյումրու մանկավարժական ինստիտուտի  պրակտիկանտները ինտելեկտուալ խաղ - մրցույթ էին կազմակերպել՝ տարբեր դասարաններից ընտրելով հավաքական թիմեր։ Մրցույթը վարում էին հենց իրենք՝ պրակտիկանտները։ Հարցերը ոչ ավել, ոչ պակաս անգլերենով էին, և պատասխաններն էլ այդ լեզվով էին հնչում։

Ընտրված թեմաները ընդգրկում էին տարբեր ոլորտներ՝ մշակույթ, տրամաբանություն, քաղաքականություն. կային նաև հումորային հարցեր։ Աշակերտներն այնքան վարժ էին խոսում օտար լեզվով, որ մեր հյուրերը հասցրին հիանալ  ու հրաշալի կարծիք հայտնել։