понедельник, 13 марта 2017 г.

Իսահակյան  մեծ Վարպետի ծրագրային  թեման հայոց լեզվի և գրականության ուսուցիչ  Քնարիկ  Հարոյանը ամփոփեց նրա տուն-թանգարանում։
Մասնակցում էին թիվ 1 ավագ դպրոցի և թիվ 7 դպրոցի 8-րդ դասարանցիները։
Վերջիններս համակ ուշադրությամբ ունկնդրեցին և՛ էքսկուրսավարին, և՛ ուսուցչին՝ ընդմիջելով հավերժ սիրահար, մեր սիրելի Ավոյի  ստեղծագործություններով, նրա մասին  պատմող դեպքերով ու հուշերով։
Տուն-թանգարանում կարծես ավելի բազմակողմանի հնչեց վարպետի սիրո մոտիվների ոսկե տավիղը, և մեծ լիրիկը իր Անմահության ճանապարհից սիրո խարույկով պարուրեց բոլորի հուզված սրտերը։
Ներկաների մտքերը  լցվեցին այն որդան կարմիրով, որի անունն էր անհույս ու անհաս սիրո երգչի ՍԵՐ, իսկ բոլորի սրտերը  լցվեցին մեծ խոնարհումով ու շնորհակալությամբ՝ ուղղված կռունկի, սիրո և մայրամեծար մեծ երգչին… 








понедельник, 13 февраля 2017 г.

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒ՛Ն։ 
Հերթական դասը՝ ուղիղ եթերում։ 
Այս անգամ համացանցում կլինի բաց դաս՝ <<ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ>> առարկայից։ Դասը կվարի մանկավարժ Ռուզաննա Կիրակոսյանը։ Թեման՝ <<Ազատագրական պայքարի վերելքը։ Հայդուկային շարժումը։>> /XI դասարան/։
Միացե՛ք, եղե՛ք ակտիվ, քննարկե՛ք, վերլուծե՛ք մեզ հետ միասին։
Եվ այսպես՝ 17․02․2016թ-ին` ժամը 09։45-ին, մենք կլինենք ուղիղ եթերում։

среда, 25 января 2017 г.



Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

Համաձայն   ՀՀ   կրթության  և  գիտության  նախարարի   2015թ.  մարտի  30-ի  N 205  Ա/Ք  հրամանով  հաստատված   <<Հանրակրթական  ուսումնական  հաստատությունների  տարեկան  բյուջեի  պլանավորման  և  բյուջեի  տարեկան  ծախսերի  հաշվետվության  կարգի>>   հավելվածի ՝ ՀՀ  ԿԳՆ  <<Գյումրու թիվ 1  ավագ դպրոց>>  ՊՈԱԿ-ը   2016-2017  ուստարվա  բյուջետային  գործընթացը  իրականացրել  է  հետևյալ  կերպ։
Համաձայն ուսումնական  հաստատության  պետական  բյուջեի   միջոցներից  ֆինանսավորման  կարգի  ՝ ըստ  իրականացվող  հանրակրթական  ծրագրերի  /միջնակարգ  հանրակրթական՝  լիցենզիա  սերիա  Ա   N 0743/ ,   2016թ. հունվարին  կախված սովորողների   թվից, ֆինանսավորումը   (163,3  աշակերտ) կազմել  է   50819,6  հազ. դրամ, ներառական կրթություն  (29  աշակերտ) կազմել է  14256,2 հազ. դրամ,  2016թ.    սեպտեմբերի 1-ի  դրությամբ   աշակերտների   միջին  տարեկան  թվի   (165,7  աշակերտ)  50735,9 հազ. դրամ,  ներառական կրթություն   (34,7  աշակերտ)   16,903,4 հազ. դրամ    ֆինանսավորումը  տարվա  կտրվածքով  կազմել  է   67639,3   հազ.  դրամ , որը  ծախսվել  է  հետևյալ  ուղղություններով.

1-ին  եռամսյակ / ֆինանսավորում  - 17233,2  հազ.դրամ , ծախս – 17233,2  հազ. դրամ/

1.     Աշխատավարձ  և  դրան  հավասարեցված  վճարներ – 13709,8  հազ. դրամ
2.    Էլեկտրաէներգիայի  ծախսեր 654,9  հազ. դրամ
3.    Ջեռուցման  ծախսեր /լոկալ / - 1222,9  հազ. դրամ
4.    Ջրմուղ  կոյուղուց  օգտվելու  ծախսեր- 22.4  հազ. դրամ
5.    Աղբահանության  ծառայության  վճար- 47,3 հազ. դրամ
6.    Ֆիքսված  հեռախոսակապի  ծառայություն- 14.9 հազ. դրամ
7.    Ինտերնետի  և  այլ  տեսակի  կապի  վարձավճարներ- 14.4 հազ. դրամ
8.    Կոմունալ  համակարգերի  սպասարկման, անվտանգության  ծառայություններ  և  նման   այլ   վճարներ – 104.0 հազ. դրամ
9.    Գրասենյակային  ապրանքների  ձեռքբերման  ծախսեր –  39.6  հազ. դրամ
10.  Գործուղման  ծախսեր - 30.0 հազ. Դրամ
11.   Տնտեսական ապրանքներ   - 44,4 հազ դրամ
12.  Սննդի ձեռքբերում – 1056,6 հազ դրամ
13.  Տրանսպորտային ծախսեր – 272,0 հազ դրամ

2-րդ   եռամսյակ / ֆինանսավորում  - 20,719,8  հազ.դրամ  , ծախս – 20,719,8  հազ. դրամ/

1.     Աշխատավարձ  և  դրան  հավասարեցված  վճարներ – 18369.1 հազ. դրամ
2.    Էլեկտրաէներգիայի  ծախսեր- 219.2  հազ. դրամ
3.    Ջեռուցման  ծախսեր /լոկալ / - 340.0 հազ. դրամ
4.    Ջրմուղ  կոյուղուց  օգտվելու  ծախսեր- 22.4 հազ. դրամ
5.    Աղբահանության  ծառայության  վճար- 14.9 հազ. դրամ
6.    Ֆիքսված  հեռախոսակապի  ծառայություն- 14.4 հազ. դրամ
7.    Ինտերնետի  և  այլ  տեսակի  կապի  վարձավճարներ- 35.0 հազ. դրամ
8.    Կոմունալ  համակարգերի  սպասարկման, անվտանգության  ծառայություններ  և  նման   այլ   վճարներ – 12.0  հազ. դրամ
9.    Գրասենյակային  ապրանքների  ձեռքբերման  ծախսեր –  16.0   հազ. դրամ
10.  Այլ  արագամաշ  առարկաների  ձեռքբերման  ծախսեր -217.0 հազ. Դրամ
11.   Գործուղման  ծախսեր -30.0 հազ. դրամ
12.  Սննդի ձեռքբերում – 1137,4 հազ դրամ
13.  Տրանսպորտային  ծախսեր- 292.4  հազ. դրամ


3-րդ   եռամսյակ / ֆինանսավորում  -9957.7  հազ. դրամ , ծախս – 9957.7  հազ. դրամ/

1.     Աշխատավարձ  և  դրան  հավասարեցված  վճարներ – 9203.2 հազ. դրամ
2.    Էլեկտրաէներգիայի  ծախսեր- 37.2 հազ. դրամ
3.    Ջրմուղ  կոյուղուց  օգտվելու  ծախսեր- 2.2 հազ. դրամ
4.    Աղբահանության  ծառայության  վճար- 27.0 հազ. դրամ
5.    Ֆիքսված  հեռախոսակապի  ծառայություն- 14.8 հազ. դրամ
6.    Ինտերնետի  և  այլ  տեսակի  կապի  վարձավճարներ- 14.9 հազ. դրամ
7.    Այլ  արագամաշ  առարկաների  ձեռքբերման  ծախսեր -10.0 հազ. Դրամ
8.    Սննդի ձեռքբերում – 515,8 հազ դրամ
9.    Տրանսպորտային  ծախսեր- 132.6  հազ. Դրամ


4 -րդ   եռամսյակ/ ֆինանսավորում  - 19728.6   հազ. դրամ , ծախս – 19728.6   հազ. դրամ/

1.     Աշխատավարձ  և  դրան  հավասարեցված  վճարներ -15813.2 հազ. դրամ
2.    Էլեկտրաէներգիայի  ծախսեր- 614.1 հազ. դրամ
3.    Ջեռուցման  ծախսեր /լոկալ / -805.9 հազ. դրամ
4.    Ջրմուղ  կոյուղուց  օգտվելու  ծախսեր- 36.1  հազ. դրամ
5.    Աղբահանության  ծառայության  վճար- 17,3 հազ. դրամ
6.    Ֆիքսված  հեռախոսակապի  ծառայություն- 20.9 հազ. դրամ
7.    Ինտերնետի  և  այլ  տեսակի  կապի  վարձավճարներ- 34.6 հազ. դրամ
8.    Կոմունալ  համակարգերի  սպասարկման, անվտանգության  ծառայություններ  և  նման   այլ   վճարներ – 14.9 հազ. դրամ
9.    Տնտեսական  ապրանքների  և  նյութերի  ձեռքբերման  ծախսեր- 20.7 հազ. դրամ
10.  Գրասենյակային  ապրանքների  ձեռքբերման  ծախսեր –  30.5  հազ. Դրամ
11.   Սոցիալապես  անապահով  ընտանիքի  երեխաների  դասագրքերի  վարձավճարների  փոխհատուցում- 94.2 հազ.դրամ
12.  Սննդի ձեռքբերում – 1832,4 հազ դրամ
13.  Տրանսպորտային  ծախսեր- 393.8 հազ. դրամ

              Սահմանված  ժամկետներում   կազմակերպվել  է   բյուջեի  նախագծի  նախնական  տարբերակի  քննարկում  մանկավարժական, ծնողական  և  աշակերտական  խորհուրդների,  ՀՈՒՀ  կառավարման  խորհրդի  հետ:   Նախահաշվով  նախատեսված  ծախսերը  ուղղորդվել  են  նպատակին, պլանավորման   և  ծախսերի  հետ  կապված  որևէ  շեղում  չկա:  Դպրոցի    2016թ. հաշվետու  տարվա  ծախսերի  նախահաշիվը   հաստատվել  է  լիազորված  մարմնի  կողմից:


                                                      Դպրոցի  տնօրեն՝                Նաիրա  Թադևոսյան