Հաշվետվություն
2013-2014 ուստարվա
ընթացքում <<Գյումրու թիվ 1 ավագ դպրոց>> ՊՈԱԿ-ի աշակերտական խորհրդի
կատարած աշխատանքները.
2013-2014
ուստարվա սեպտեմբերի 5-ին տեղի ունեցավ Թիվ 1 ավագ դպրոցի աշակերտական հանրույթի ընդհանուր
ժողով, որի նպատակն էր հաստատությունում սովորողների ինքնավարության գործադիր
մարմնի՝ աշակերտական խորհրդի կատարած աշխատանքների հաշվետվությունը:
2013 թ.-ի
սեպտեմբերի 16-ին տեղի ունեցավ <<Գյումրու թիվ 1 ավագ դպրոց>> ՊՈԱԿ-ի աշակերտական
խորհրդի նախագահի ընտրություն։
Ձայների
մեծամասնությամբ Ա.Խ.
նախագահ ընտրվեց Գոռ Սարգսյանը, համանախագահ՝ Լեյլի Թադևոսյանը։
Սեպտեմբերի
20-ին տեղի ունեցավ աշակերտական խորհրդի առաջին նիստը։ Գոռ Սարգսյանը հաստատման
ներկայացրեց աշխատանքային պլան, խորհրդի թվակազմը, հստատության ներքին
կարգապահության կանոնները։
Հոկտեմբերի
10-ին տեղի ունեցավ
Ա.Խ.-ի երկրորդ նիստը, որի
ժամանակ ներկայացվեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակ, ՀՀ վճռաբեկ դատարան և ազգային ժողով այցելող
աշակերտական խորհրդի անդամներից բաղկացած խումբը։ Նոյեմբերի 13-ին՝ երրորդ
նիստի ժամանակ, առաջարկվեց ստեղծել
<<Մենք>> ցուցափեղկը, անցկացնել ավանդույթ դարձած բարեգործական
ակցիաներ, մասնակցել << Մեկ բացիկ,
մեկ տուն >> ակցիային, կազմակերպել
համադպրոցական շաբաթօրյակ դպրոցում և դպրոցամերձ տարածքներում։
Դեկտեմբերի
12-ին տեղի ունեցավ Ա.Խ.-ի հերթական նիստը, որում կարևորվեց Ա.Խ. անդամների մասնակցությունը
<<Նոյեմբերը՝ մաթեմատիկայի շնչով>> խորագրով մրցույթ - միջոդցառմանը։
Կազմակերպվեց ամանորյա տոներին ընդառաջ ավանդույթ դարձած << Դպրոցի արտաքին
և ներքին ձևավորում>> մրցույթը։ Դեկտեմբերի 28-ին Ա.Խ. այցելեց 2 անապահով
ընտանիքների և ողջ դպրոցի ուժերով հավաքած
նեվերները հանձնեցին իրենց տերերին։
Հունվարի
21-ին անցկացվեց ռազմահայրենասիրական սեմինար <<Արիության դասընթաց >>
խորագրով՝ մասնակցությամբ ավագ լեյտենանտ Աղասի Մկրչյանի։
Փետրվարի
5-ին կայացած նիստում Ա.Խ կարևորեց Ա.Խ. մասնակցությունը համադպրոցական
<<Տյարնընդառաջ>> միջոցառմանը,սահմանվեցին մրցանակներ և կազմակերպվեց
բեմականացում։ Փետրվարին Ա.Խ. մասնակցեց նաև Յուրաքանչյուրս մեկ գիրք դպրոցի
գրադարանին>> ակցիային։
Մարտի
3-ին տեղի ունեցած Ա.Խ.-ի նիստում որոշվեց
կազմակերպել մայրության և գեղեցկության տոնին նվիրված միջոցառում և բացիկ փակցնել
<<Մենք>> ցուցափեղկին։ Մարտի 31-ի արտահերթ նիստում Ա.Խ. որոշեց իր մասնակցությունը
ցուցաբերել քեսաբահայերի համար անցկացվող դրամաօգնությանը՝ կազմակերպելով
<<Իմ եղբայրն է Քեսաբում>> ակցիան։
Ապրիլի
18-ին կազմակերպվեց շաբաթօրյակ և ծառատունկ։
Մայիսի
7-ին Գյումրու մյուս ավագ դպրոցների հետ մեկտեղ հյուրընկալվեցին ՀՀ նախագահական
նստավայրում։
Քանի
որ հայերիս համար մայիսը հաղթանակների ամիս է Ա.Խ. իր մասնակցությունը
ցուցաբերեց նաև համադպրոցական շքերթին, որի ժամանակ դպրոցի պատանի երկրապահները
հանդես եկան որպես դրոշակակիրներ և մեծ հպարտությամբ ծածանեցին հայոց եռագույնը։ Ա.Խ. իր բարեմաղթանքները հղեց դպրոցի շրջանավարտներին՝ մասնակցելով
<<Վերջին դաս>> միջոցառմանը և բացիկ փակցնելով <<Մենք>> ցուցափեղկին։ Ա.Խ.-ի կողմից շնորհավորանքներ
եղան <<Հայ ասպետ>> հեռուստախաղի մասնակիցներին և նախապատրաստող թիմին
փայլուն հաղթանակի համար։
Ի
ուրախություն մեզ՝ խորհուրդը ինչ-որ չափով
կարողացավ օգնել դպրոցին և աշակերտներին, սակայն ցավոք չկարողացավ ի կատար ածել
բազում հետաքրքիր մտահաղացումներ, որոնք ողջ տարվա ընթացքում չէին լքում մեզ։
Ամփոփելով 2013-2014 ուստարվա կատարած աշխատանքները՝շնորհակալություն ենք հայտնում
կատարած աշխատանքները գնահատելու և Ձեր ներողամտությունն ենք հայցում չարած
աշխատանքների և թերությունների համար։
Նախագահ՝ Գոռ Սարգսյան
Комментариев нет:
Отправить комментарий