Գյումրու
թիվ 1 ավագ դպրոցի հայոց
լեզվի և գրականության ուսուցչուհի Նարինե
Հովհաննիսյանի նախաձեռնությամբ VIII
դասարանի աշակերտներն ու դասղեկ` Էլլա
Չոմարյանը կատարեցին ճանաչողական այց Երևանի Թումանյանի թանգարան:
Նրանց դիմավորեց թանգարանի
տնօրեն Ն. Թուխիկյանը, այնուհետև ուղեկցորդի ուղեկցությամբ շրջեցին
սրահներում` ծանոթացան գրողի կենսագրության մանրամասներին, ակնդիր
դարձան թանգարանի նորամուծություններին: Քանի որ
այցի նպատակը ճանաչողական
էր և առնչվում
էր հայ գրականության ծրագրային թեմաներին`
հընթացս այցելեցին Պատմության թանգարան`
շրջելով ինչպես հնադարյան
պեղածոների, Հայաստանի մայրաքաղաքների և
ճարտարապետական հուշարձանների մանրակերտները
ներկայացնող սրահներում, այնպես
էլ միջնադարյան և XIX –
XX դ.դ. հերոսների զենք ու
զրահը ներկայացնող սրահներում:
Երևանի
կատարած այցելությունն ավարտվեց
Ծիծեռնակաբերդ կատարած այցով`
ի խնկարկում Հայոց
եղեռնի զոհերի հիշատակի:
Շրջայցի նպատակն
էր հայրենասիրական դաստիարակության, ազգային
մշակույթի և արժեքների
գնահատում և դրանց
պահպանմանն ուղղված սրտացավ վերաբերմունք:
Комментариев нет:
Отправить комментарий