Այսօր Գյումրու թիվ 1 ավագ դպրոցում կայացավ <<Վնասակար սովորությունների ազդեցությունն
օրգանիզմի վրա>> սեմինարը, որին մասնակցում էին X-XII դասարանների աշակերտները:
Սեմինարի նպատակն էր բացասական դիքորոշում ձևավորել վնասակար սովորությունների նկատմամբ,
կարևորել առողջության վրա դրանց օգտագործման հետ կապված վտանգների իմացությունը: Աշակերտները
ներկայացրին թեմայի վերաբերյալ ռեֆերատներ, ուսուցչուհին մանրամասն խոսեց վնասակար
սովորությունների ազդեցության, կախվածության հետևանքների մասին, դիտեցին տեսանյութեր:
Վերջում անցկացվեց քննարկում և աշակերտները
լրացրեցին թեստեր:
Комментариев нет:
Отправить комментарий