среда, 6 мая 2015 г.

Հայոց Ցեղասպանության 100-ամյակին նվիրված հերթական միջոցառումը գրադարանի ընթերցասրահում

Հայ ժողովրդի պատմության ամենաարյունալի էջերից է Ցեղասպանությունը,որն իրագործեց օսմանյան Թուրքիան 1915-20թ.թ.: Նախադեպը չունեցող այդ ոճրագործությունը մինչև օրս արժանի գնահատական ու ամբողջական ճանաչում չի ստացել միջազգային հանրության և որոշ պետությունների կողմից: Մեզ համար անասելի մեծ է կորստի ցավը`կորսված Հայրենիքի, նահատակված անմեղ զոհերի հիշատակի ցավը, որը միշտ մնալու է մեր հիշողության մեջ:
Հիշողությունն այդ թանկ է մեզ համար, որը չենք կորցնում և չենք կորցնելու: Իսկ ցավը պարտավոր ենք հաղթահարել, ձգտելով հասնելու պահանջատիրական մեր քայլի հաջողությանը: Դրա ապացույցը պետք է լինեն մեր ձեռքբերումներն ու նվաճումները հասարակական կյանքի բոլոր ոլորտներում:
Ընթերցասրահի պատասխանատու Վ.Միքայելյանի այս նախաբանով սկսվեց Հայոց Ցեղասպանության 100-ամյակին նվիրված հերթական միջոցառումը գրադարանի ընթերցասրահում:Գրական-երաժշտական իրենց ծրագրով հանդես եկան թ.1 ավագ դպրոցի 6-րդ դասարանի աշակերտները /դասղեկ`Ա.Գրիգորյան/: Այս անգամ ևս այս դասարանի աշակերտները հիացրեցին ունկնդրին իրենց գրագետ ասմունքով, միջոցառմանը հարիր հանդերձանքով, կարգապահությամբ ու ակտիվությամբ: Անշուշտ մեծ է դասարանի դասղեկ Արմինե Գրիգորյանի ներդրումը այս հարցում, ում կազմած միջոցառումների ծրագրերը։






Комментариев нет:

Отправить комментарий