Գյումրու թիվ 1 ավագ դպրոցում 7-րդ դասարանի աշակերտների
մասնակցությամբ տեղի ունեցավ հերթական արիության դասը՝ նվիրված Մոնթե Մելքոնյանին:
Աշակերտները ներկայացրին Մոնթե Մելքոնյանի անցած հերոսական ուղին և կոչ արեցին
Մոնթեի աչքերով նայել աշխարհին: Նրանք նշեցին, որ Մոնթեն անփոխարինելի դեր կատարեց հայկական առաջին ինքնապաշտպանական ուժերը կազմակերպելու և կանոնավոր բանակ ստեղծելու մտահղացումներում: Ցուցադրվեցին տեսանյութեր Մոնթեի պատերազմական կյանքից, հնչեցին նրա խոսքերից:
Մեր աշակերտները հպարտությամբ ավելացրին նաև, որ Մոնթեին արժանի
հետնորդներ են մերօրյա հերոսները, ովքեր հայի առջև բացեցին հավերժության
խորհուրդը և ապացուցեցին, որ ավոյական ոգին է տիրում հայոց Արցախում: Նրանք
զոհվեցին հերոսաբար, որ Մոնթեին պարզ ճակատով ասեն.
<<Քո գործը կիսատ չի մնացել>>:
Комментариев нет:
Отправить комментарий