Հայտարարվում
է մրցույթ ՀՀ Շիրակի մարզի «Գյումրու թիվ
1 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի ֆիզկուլտուրա / 27 դասաժամ/ առարկայի ուսուցչի թափուր
տեղի համար:
Ուսուցչի պաշտոնի համար նախատեսված վարձատրությունը որոշվում է՝ ըստ դասաբաշխման:
Մրցույթի մասնակիցների
գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով՝
գրավոր և բանավոր՝ ըստ ՀՀ ԿԳ նախարարության կողմից հաստատված հարցաշարերի:
Մրցույթին մասնակցելու
համար անձը հանձնաժողովին է ներկայացնում՝
- Հանձնաժողովի
անունով գրավոր դիմում՝ նշելով այն աշխատատեղը, որին հավակնում է /Ձև 1/,
- Փաստաթուղթ
/դիպլոմ/՝ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի
պահանջին համապատասխան որակավորման վերաբերյալ,
- Անձնագրի
պատճենը,
- Ինքնակենսագրություն
/Ձև 4/
- Թափուր
աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող
պահանջների բավարարումը հավաստող
փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները
/դրանց առկայության դեպքում/,
- Մեկ
լուսանկար՝ 3 X 4 չափի,
- Այլ
պետությունների քաղաքացիները՝ Հայաստանի Հանրապետությունում աշխատելու
իրավունք,
- ՀՀ արական
սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինգրքույկ:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների
հետ: Փաստաթղթերն ընդունվում են սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև նոյեմբերի 22-ը ներառյալ՝ ամեն օր ժամը 10:00-15:00, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի՝ ըստ կարգի:
Մրցույթը տեղի կունենա նոյեմբերի
25-ին՝ ժամը 13:00-ին, Շիրակի մարզի Գյումրու թիվ 1 ավագ դպրոցում:
Տեղեկությունների համար
զանգահարել՝ /0312/ 5-83-96 հեռախոսահամարով:
Комментариев нет:
Отправить комментарий