четверг, 5 мая 2016 г.

«Մշակույթը  10-14-րդ դարերում»․  համադրված  բաց  դաս՝  պատմություն և ինֆորմատիկա առարկաներից։
 XI դասարանը բաժանված էր տարբեր թիմերի՝ «Գրականագետներ», «Իրավագետներ», «Արվեստագետներ», «Պատմաբաններ», որոնք առանձին-առանձին  ներկայացրին տվյալ ժամանակահատվածի  մշակույթի զարգացման նախադրյալները, բնագավառները և հայտնի գործիչներին՝  իրենց ստեղծագործություններով։
Հենվելով ինֆորմատիկայից  ստացած իրենց գիտելիքների վրա   /Power Point/՝ աշակերտները պատրաստել էին տեսասահիկներ, փոքր տեսանյութեր, աղյուսակներ՝ իրենց ասելիքը հարստացնելով, ավելի առարկայական ու  մատչելի  դարձնելով։
Դասը տարբերվող էր, ուսանելի։











среда, 4 мая 2016 г.

4 мая 2016г. в культурно-просветительском центре <<Дом русской книги>> состоялось мероприятие, организованное Генеральным консульством и старшей школой N 1 , посвящённое победе в ВОВ. В форме литературно-музыкальной композиции учащиеся затронули все страницы военных лет : начало войны, участие армянского народа в войне, освобождение Шуши в 1992 г. Все присутствующие минутой молчания почтили память павших.

Состоялся показ документального фильма <<Память сердца. Никто не забыт. Ничто не забыто>>, который учащиеся смотрели с удовольствием.





29 апреля 2016 г. по инициативе Генерального консульства России в Гюмри и при участии учеников старшей школы N1 под руководством Л. Ю. Абаджян в культурно- просветительском центре << Дом русской книги>> было проведено мероприятие, посвящённое Дню космонавтики. Состоялось открытие выставки << Космическая Одиссея>> и был показан документальный фильм о первом полёте человека в космос.






вторник, 3 мая 2016 г.

ՄԵՐ ԴՊՐՈՑՆ ԱՅՍՕՐ ՈՒՐԱԽՈՒԹՅԱՄԲ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ԻՐ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ։
Այս անգամ մեզ հաղթանակ նվիրեցին դպրոցի պատանի քիմիկոսները։ Մեր <<Ադրենալին>> թիմը հերթական անգամ մասնակցել է Պատանի քիմիկոսների համահայկական վեցերորդ մրցաշարին։ Հպարտությամբ հայտնում ենք, որ մրցող 9 դպրոցների մեջ մեր թիմը գրավել է 2-րդ պատվավոր տեղը՝ վանաձորցիներից հետո։ Շնորհավորում ենք մեր մասնակիցներին իրենց հաղթանակի կապակցությամբ։ 
Առանձնակի շնորհակալություն ենք հայտնում պարոն Պողոսյանին։ Աշակերտները չեն կարող հասնել հաջողության առանց բանիմաց ու նվիրյալ ուսուցչի։ Պարոն Պողոսյանը մեկ անգամ ևս ապացուցեց իր՝ ոչ միայն լավագույն քիմիկոս լինելը, այլև գործի նվիրվածությունը և աշակերտների հանդեպ ունեցած մեծ սերը։ Իրոք, առանց այդ սիրո հնարավոր չէ միշտ ունենալ հաջողություններ, իսկ այս ոլորտում, իրոք, մենք հպարտանալու տեղ ունենք։





пятница, 22 апреля 2016 г.

XI դասարանում <<Հայդուկային շարժում>> թեման ավելի հետաքրքիր, տեսանելի ու ուսանելի դարձնելու համար կազմակերպվեց դաս-էքսկուրսիա՝ Զորավար Անդրանիկի հրապարակում, հայդուկապետի ձիարձանի մոտ։ 
Այնտեղ են գտնվում նաև նշանավոր քաղաքական գործիչների ու հայդուկների բրոնզաձույլ կիսանդրիները։
Երեխաները ներկայացրեցին հայդուկային շարժման առաջացման պատճառներն ու նախադրյալները, բացատրեցին հայդուկ /ֆիդայի/ հասկացությունը, ընթերցեցին զեկուցումներ նշանավոր հայդուկներ՝ Արաբոյի, Աղբյուր Սերոբի, Դժոխք Հրայրի, Անդրանիկի, Գևորգ Չաուշի, Սոսե մայրիկին նվիրված։
Զեկուցումներն ընդմիջեցին ազգագրական երգերով, ասմունքներով ու հայդուկներին՝ մեծերից տրված մտքերով։
Գնահատվեց ֆիդայական շարժման դերը հայ ազգային ազատագրական պայքարում, ֆիդայիների քաջությունը, հայրենասիրությունն ու անձնազոհությունը հայրենիքի փրկություն ու ազատության համար։





вторник, 5 апреля 2016 г.

Ձեր՝ Գյումրու թիվ 1 ավագ դպրոց

Տղե՛րք ջան, դեռ երեկ երեխեք, այսօր՝ զինվորնե՛ր ջան, անպարտնե՛ր ջան, ամեն վայրկյան մտովի ու բարձրաձայն աղոթում եմ ձեզ համար…
 Մեր  հողի ցավից սիրտս ճմլվում է,   բայց և հպարտությունը  կոկորդս բաց չի թողնում։ Ո՜նց եմ սիրում ես ձեզ ու ոնց եմ դողում՝  հանկարծ մատներդ փուշ չմտնի…
Իմ խոհեմ, խենթ, խելացի, չարաճճի, ըմբոստ, հավասարակշռված, լուրջ ու ցանցառ հզորնե՛ր ջան, ո ՜նց եմ ուզում  այս պահին հավաքել բոլորիդ իմ մեծ, տաք, ապահով գրկում, համբուրել ու յուրաքանչյուրիդ շնորհակալություն հայտնել, որ մեր պատիվը, իմ  պատիվը, քաղաքի ու տեսակի պատիվը  այսքան բարձր եք պահում…
Ռա՛զ ջան /ասինք՝  լուրջ,  չասինք՝ այդքան/, Բաբկե՛ն ջան /ա՛յ տղա, էլի ժպտու՞մ ես/, Վարդգե՛ս  ջան /չքնես մնաս, այսինքն՝ ինչ եմ ասում/, Իգանո՛ր ջան /էս ինչ առնական տեսք ես ստացել/, Դավոներ ջան, Հովոներ ջան ...     ջան …  ջան …
Հավատու՞մ էիք, որ  կարող է՝ բառեր չգտնեմ՝ զգացածս փոխանցելու համար…  Հիմա այդ վիճակում եմ … Ձեր ցավը տանեմ, թիթիզություն  չանե՛ք, ձեր քաջությանը կասկածող չկա, մի՛ փորձեք իրար գերազանցել…
 Չմոռանաք՝  վախկոտը նենգ է լինում, չմոռանաք՝ թուրքի լամուկի դեմ եք կանգնած…
Արժանապատվության, հայրենաբաղձության, արիության դասերի  հետ պատմության դասերը հիշե՛ք թուրք հորջորջվող երևույթի  մասին…
Հիշու՞մ եք՝ դժգոհում էինք, Վերջին զանգի քեֆ էինք ուզում…  Ա ՜յ քեֆը հիմա ենք անելու, երբ  վերադառնաք, երբ հավաքվեք իրար գլխի բոլորս…  Արտա՛կ ջան, պատրաստվիր <<Յարխուշտա>> ենք պարելու…  Սովորեցնելու համար էլ չարչարվել պետք չէ.  գենով, ոգով, արյունով, այս պատերազմով  սրբագրվել  է պարը և լցվել բոլորիդ մեջ,  բոլորիս մեջ։
Ձեր՝  սուրը բռնած ու մեր՝ երկիրք  մեկնված ձեռքերն այնպես ենք իրար խփելու, որ ոչ միայն նենգ ոսոխը, այլև խուլ ու համր  բարեկամը սթափվի…  Ո ՜նց ենք պարելու…  Բայց պայմանով, որ չպակասեք, լսու՞մ  եք,   չպակասեք, ոչ մի բացակա չի լինելու,  ոչ մի ներողություն այս անգամ ձեզ չի փրկի…
Ձեր ցավը  տանեմ /չէիք լսել, չէ՞  մինչ օրս… բայց հո գիտե՞ք, որ ներսում միշտ եղել է այդ/, սթա՛փ եղեք, իրար պահե՛ք, մենք բոլորս՝  մեծով-փոքրով,
 ձեզ հետ ենք, աղոթում ենք Ձեզ համար ու հպարտ ենք ձեզնով …  Չմոռանաք մեր դասերը. այս երկրի  ՏԵՐԸ ԴՈՒՔ  ԵՔ ... Տիրոջ   պես ծառայում եք, տիրոջ իրավունքով էլ վայելելու եք …  Լսու՞մ եք …


Ձեր՝     Գյումրու թիվ 1 ավագ դպրոց



пятница, 1 апреля 2016 г.

Այսօր թիվ 1-ին է հյուրընկալել Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը

Այսօր մենք հյուրընկալեցինք Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանին։ Հանդիպումն անցավ բարեկամական ջերմ մթնոլորտում։ Մարզպետը զրուցեց մանկավարժների, աշակերտների հետ։ Խոսվեց ոլորտում առկա բացթողումների, ձեռքբերումների մասին։ Պարոն Սիմոնյանը խոստացավ իր աշխատանքային օրակարգում ներառել դպրոցում հնչած խնդիրները, նպաստել դրանց լուծմանը։