четверг, 19 мая 2016 г.

Գյումրու թիվ 1 ավագ դպրոցը հերթական անգամ հյուրընկալել էր «Հոգևոր աջակցություն ընտանիքներին» ծրագրի ղեկավար
     Մ. Ջանոյանին և քահանա Տեր Հակոբին։ Այս անգամ հանդիպումը ծնողների հետ էր։ «Երբ ես-ը դառնում է մենք» ծրագրի շրջանակներում համապատասխան տեսանյութերի միջոցով ներկայացվեցին Ես-ի փոխակերպումը Մենք-ի։ Նպատակն էր՝ ծնողների մոտ կարևորել Ես-ի ու Մենք-ի դերն ու նշանակությունը հայ ընտանիքում։
Սեմինարը եզրափակվեց թեմայի շուրջ բուռն քննարկումներով։


среда, 18 мая 2016 г.

Հարգարժա՛ն ծնողներ, մեր դպրոցի ծանոթ-անծանոթ բարեկամներ, վաղը՝ մայիսի 19-ին՝  ժամը 1100 –ին, մեր դպրոցի հանդիպումների սրահում  «Հոգևոր աջակցություն ընտանիքներին» ծրագրի շրջանակներում  տեղի կունենա հանդիպում առաքելական եկեղեցու քահանա տեր Հակոբի հետ։  Թեման՝ «Երբ ես-ը դառնում է մենք»։  Հետաքրքիր, բովանդակալից և շահեկան հանդիպում ենք խոստանում։
Մուտքն ազատ է։ Կարող են մասնակցել բոլոր նրանք, ովքեր կարևորում են ընտանիքի դերը անհատի ճիշտ, հայեցի և քրիստոնեվայել դաստիարակության գործում։


вторник, 17 мая 2016 г.

Գյումրու թիվ 1 ավագ դպրոցը հերթական անգամ հյուրընկալել էր <<Հոգևոր աջակցություն ընտանիքներին>> ծրագրի ղեկավար   

Մ. Ջանոյանին և քահանա Տեր  Հակոբին։ Ծրագրի նպատակն էր աշակերտների մոտ կարևորել հայ ընտանիքը, նրա դերն ու նշանակությունը, հայ օջախի գաղափարը, ազատության, պարտքի և պատասխանատվության ընկալումը։ Սեմինարը եզրափակվեց երկկողմանի ակտիվ քննարկումներով և հարց ու պատասխաններով։ 






Գյումրու թիվ 1 ավագ դպրոցում աշխուժություն է տիրում։ Աշակերտները զբաղված են իրենց հողատարածքների մշակմամբ, ջանք ու եռանդ չեն խնայում գեղեցկացնելու սիրելի դպրոցը։






14 мая в Культурном центре национальных меньшинств Армении прошла Республиканская олимпиада << Славяне мы- от слова и от славы>>, организованная общественной организацией << Россия>> при поддержке Российского центра науки и культуры в Ереване, в котором наши ученики приняли участие и в очередной раз вернулись с победой.





вторник, 10 мая 2016 г.

Գյումրու թիվ 1 ավագ դպրոցում 7-րդ դասարանի աշակերտների մասնակցությամբ տեղի ունեցավ հերթական արիության դասը՝ նվիրված Մոնթե Մելքոնյանին: Աշակերտները ներկայացրին Մոնթե Մելքոնյանի անցած հերոսական ուղին և կոչ արեցին Մոնթեի աչքերով նայել աշխարհին: Նրանք նշեցին, որ Մոնթեն անփոխարինելի դեր կատարեց հայկական առաջին ինքնապաշտպանական ուժերը կազմակերպելու և կանոնավոր բանակ ստեղծելու մտահղացումներում: Ցուցադրվեցին տեսանյութեր Մոնթեի պատերազմական կյանքից,  հնչեցին  նրա խոսքերից:


Մեր աշակերտները հպարտությամբ ավելացրին նաև, որ Մոնթեին արժանի հետնորդներ են մերօրյա հերոսները, ովքեր  հայի առջև բացեցին հավերժության խորհուրդը և ապացուցեցին, որ ավոյական ոգին է տիրում հայոց Արցախում: Նրանք զոհվեցին հերոսաբար, որ Մոնթեին պարզ ճակատով ասեն. <<Քո գործը կիսատ չի մնացել>>: