среда, 9 ноября 2016 г.

ԳՅՈՒՄՐՈՒ ԹԻՎ 1 ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՀՈՍՔԻ XԱ ԴԱՍԱՐԱՆԻ ԴԱՍՂԵԿԻ 2016-2017 ուստարվա ՍԵՊՏԵՄԲԵՐ-ՀՈԿՏԵՄԲԵՐ ԱՄԻՍՆԵՐԻ ԿԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
Xա հումանիտար հոսքի դասարանում սովորում են 20 աշակերտներ՝ 6 տղա, 14 աղջիկ, որոնցից 5-ը ներառական կրթությամբ ուսուցանող աշակերտներ են:
2 ամիսների ընթացքում դասարանը ցուցաբերել է միջինից բարձր առաջադիմություն: Պարերաբար ստուգումների արդյունքում պարզվել է, որ աշակերտները կատարում են իրենց առաջադրված դասարանական և տնային հանձնարարությունները, ինչպես նաև օգտվում են լրացուցիչ գրականությունից և համացանցից՝ հարստացնելով իրենց գիտելիքները:
Կատարվել են պլանավորված և չպլանավորված միջոցառումներ, աշխատանքներ համաձայն ուսումնական հաստատության դասղեկի տարեկան աշխատանքային պլանի:
2016-2017 ուստարում կատարվել են հետևյալ աշխատանքները.
·         դասղեկի աշխատանքային ծրագրի կազմում
·         դասագրքերով ապահովման հարցի կազմակերպում
·         աշակերտների սոցիալական անձնագրերի կազմում
·         կատարվել է նախասիրական, գեղարվեստական, երաժշտական, սպորտային և այլ խմբակներ հաճախող աշակերտների մասին տվյալների հավաքագրում
·         վերահսկվել է աշակերտների պատրաստվածությունը դասերին և աշակերտին վայել տեսքով ներկայանալու հարցը
·         աշակերտների ամենօրյա հաճախումների հաշվառում և բացակայող ու ուշացող աշակերտների ծնողներից դրանց պատճառների պարզաբանում
·         վերահսկվել է օրագրերի վարումը աշակերտների կողմից և դիտողություններով շտկվել է սխալները
·         աշակերտների տրվել է dasaran.am-ի անձնական ծածկագրերը և վերահսկվում է դրանից օգտվելու գործընթացը
·         ուսունմադաստիարակչական գործընթացին և կարգապահությանը նպաստող աշխատանքների իրականացում
Նշված ժամանակահատվածում կատարվել են հետևյալ աշխատանքները.
·         անցկացվել են ծնողականժողովներ, որոնց ընթացքում քննարկվել են հետևյալ հարցերը՝ 1. ծանոթացում ծնողների հետ և ծնողխորհրդի կազմի և նախագահի ընտրություն, 2. ծանոթացում ավագ դպոցի ուսումնական պահանջներին և առանձնահատկություններին, 3. կազմակերպչական հարցեր
·         դասարանական կոլեկտիվի ձևավորմանը նպաստել են դասղեկական ժամերին կազմակերպված հետաքրքիր զրույցները, բանավեճերը և մի շարք այլ միջոցառումներ
·         առանձին զրույցներ են անցկացվել յուրաքանչյուր աշակերտի հետ, ինչն ապահովել է անհատի ձևավորմանը նպաստող, յուրաքանչյուրի անհատականությունը ողջունող և ներուժը բացահայտող միջավայր
·         պարբերար կազմակերպվել են հանդիպումներ ծնողների հետ և խոսվել է նրանց հուզող հարցերի շուրջ և կազմակերպչական աշխատանքների մասին
·         աանհատական աշխատանքներ են տարվել ներառական կրթությամբ ուսուցանվող աշակերտների հետ, եղել են այցելություններ նրանց բնակարաններ և զրույցներ ծնողների հետ
·         պարբերաբար կատարվել են դասալսումներ տարբեր առարկաներից, իսկ հոկտեմբեր ամսին ըստ տնօրենի հրամանի դասալսումներ են կատարվել հանրահաշիվ և երկրաչափություն առարկաներից: Նշված առարկաներից դասալսումները կատարվել են ուսուցչուհի Ս. Սահակյանի մոտ, որի նպատակն էր ծանոթանալ աշակերտների ակտիվությնը և մասնկցությանը դասապրոցեսին, ուսուցչի կողմից կիրառվող մեթոդներին և դասի վարման հմտություններին
·         աշխատանք է տարվել շակերտների և ուսուցիչների միջև բարեդրացիական և ներդաշնակհարաբերությունների ձևավորման համար
·         առանձին զրույցներ են տարվել առողջական և վարքային խնդիրներ ունեցող աշակերտների հետ, ինչը դրական արդյունքներ է տվել
·         կազմակերպվել է ախտորոշման գործառույթ, որը ենփադրում է աշակերտների ելակետային մակարդակի վերհանում և շարունակական համեմատության մեջ փոփոխությունների արձանագրում


Դասարանի մասնակցությունը համադպրոցական միջոցառումներին
1.09
Գիտելիքի օր
Դպրոցում տիրում էր տոնական տրամադրություն՝ աշակերտները ներկայանում էին երգով, պարով ու ասմունքով: Դպրոցի տնօրեն Ն. Թադևոսյանը իր ելույթում ներկայացրեց դպրոցի նվճումներն ու ձեռքբերումները և կատարվելիք աշխատանքները:
25.09
«Գյումրու օր» համաքաղաքայյին երիտասարդական ֆլեշմոբ Վարդանանց հրապարակում «Արաքս» բարեգործական ՀԿ ծրագրի շրջանակներում
Դասարանից 12 աշակերտ մասնակցում էր այդ համաքաղաքային միջոցառմանը:
08.10
Հանդիպում Ա. Պետրոսյանի հետ «Միջանձնային մտածողություն» թեմայով
Xա դասարանից 5 աշակերտներ մասնակցեցին այս հանդիպմանը: Հանդիպման ընթացքում աշակերտները համոզվեցին, որ կրթական մանրակերտը ճիշտ կառուցելու համար անհրաժեշտ է տիրապետել նաև միջանձնային մտածողությանը, որը վերաբերում է այլ մարդկանց մղումները, դրդապատճառներն ու ցանկությունները հասկանալու հնարավորությանը, ինչ էլ իր հերթին մարդկանց հնարավորություն է տալիս արդյունավետ համագործակցել միմյանց հետ։
09.10
Նորեկի օրհնության օր
Ամեն տարի Օշականում կազմկերպվում է նորեկների օրհնությունը: Xա դասարանի նոր աշակերտները ևս օրհնություն ստացան և երդում տվեցին հավատարիմ մնալ դպրոցի կանոնադրությանը:
14.10
Վարպետության դաս պատմական գիտությունների թեկնածու Գրիգոր Աղանյանի հետ։ Թեման էր՝ «Ալեքսանդրապոլ. չպեղված շերտեր»
Xա դասարանից 15 աշակերտներ մասնակցեցին այս դասին: Ունկնդրի առջև հառնեց հնագույն բնակավայրը՝ Կումայրի-Գյումրի-Ալեքսանդրապոլ-Լենինական պատմական շղթայով: Թաղ առ թաղ «անցանք» ինքնատիպ բարքեր ու ավանդույթներ, հոգևոր ու նյութական մշակույթ զարգացրած Ալեքպոլի փողոցներով, հիացանք գիմրեցիների պատվի գիտակցմամբ: Կարևորը՝ դասի հիմնաքարը, լավ յուրացրինք. մենք ենք այս քաղաքի ժառանգներն ու պատվով պիտի կանգուն պահենք Գյումրիի դարավոր պատը:
21.10
Հանդիպումը «Խորան Արդ» ինտելեկտուալ կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Պետրոսյանի հետ
Xա դասարանի աշակերտ Ռազմիկ Չոմարյանը ակտիվ մասնակցություն ցուցաբերեց այդ հանդիպմանը: Ներկաները հարցտացած գիտելիքներով հեռացան հանդիպումից, որը կայացել էր Գյումրու Երիտասարդական պալատում:

Դասարանի միջոցառումները սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին
22.10
«Դաս անիվների վրա»
Xա դասարանի թվով 13 աշակերտներ մասնակցեցին ուսուցչուհի Լ. Գրքիկյանի կողմից կազմակերպված դասին, որը կայացավ Էրեբունու և Սարդարապատի թանգարաններում: Դասի ընթացքում աշակերտները ևս մեկ անգամ վերհիշեցին իրենց բազմադարյա հայրենիքի հարուստ պատմությունն ու հերոսական էջերը: 
28.10
Զբոսանք քաղաքային զբոսայգում
Զվարճալի խաղերով, երգով, հետաքրքիր զրույցներով համեմված աշակերտները զբոսնեցին զբոսայգում և զմայլվեցին ու նկարվեցին աշնանային բնության ներքո:

Ձեռքբերումներից ու հաջողություններից բացի Xա դասարանն ունի մի շարք թերություններ և բացթողումներ, ինչը շտկելու համար կատարվում են հետևողական աշխատանքներ աշակերտ-դասղեկ համագործակցությամբ:


Դասղեկ՝ Է. Չոմարյան 
Հաշվետվություն
2016-2017 ուսումնական տարվա սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսների

Սեպտեմբեր

v  Դասարանի սոցիալական անձնագրի կազմում
v  Աշակերտների՝ լրացուցիչ կրթության հաստատություններում մասնակցության մասին տեղեկությունների հավաքում
v  Դասարանի դաստիարակչական աշխատանքի պլանի կազմում
v  Թղթավարություն/դասամատյան, աշակերտների անձնական գործեր/
v  Ծնողական ժողովի անցկացում
v  Ծնողների ակնկալիքների հստակեցում /դաստիարակչական և կրթական գործընթացն  առավել նպատակաուղղված և արդյունավետ կազմակերպելու համար/
v  Աշակերտների ընդհանուր հոգեբանական առանձնահատկությունների վերլուծություն, տանը և դպրոցում դաստիարակության արդյունավետ ռազմավարության մշակում
v  Դասարանում բարենպաստ հոգեբանական մթնոլորտի խթանում
v  Բաց միջոցառումների անցկացման գրաֆիկի կազմում
v  Աշխատանք վարքային  և առողջական խնդիրներ ունեցող աշակերտների հետ

Հոկտեմբեր

Արտադասարանական աշխատանքներ
Արտադասարանական աշխատանքները, լինելով ուսուցման գործընթացի օրգանական շարունակությունը, նպաստում են աշակերտների ճանաչողական հետաքրքրությունների ձևավորմանը, գիտելիքների խորացմանը, հարստաց­մանը, ընդունակությունների բացահայտմանը:

                 Նորեկի օրհնության օր

Նորեկ աշակերտների երդման արարողությունը տեղի ունեցավ Օշականում, որտեղ նրանք, խոնարհվելով Մեսրոպ Մաշտոցի հիշատակի առջև, սուրբ պատարագի երկնային երաժշտության ներքո երդվեցին ճանաչել ու արժանապատվորեն կրել իրենց ազգի պատմությունն ու մշակույթը, հարգել նրա բարոյական օրենքները, զարգացնել ու ամրացնել ազգային գիտակցություն, միշտ վառ պահել սովորելու կրակը, յուրացնել նորը, անընդհատ աճել որպես անհատ և գիտելիքով զինված՝ հաղթահարել ցանկացած դժվարություն: Նրանք երդվեցին ամենուր բարձր պահել սեփական դպրոցի պատիվը, հավատարիմ մնալ նրա լավագույն ավանդույթներին և պատվով կրել թիվմեկցու պարտավորեցնող կոչումը։
Տոնակատարության վերջում դպրոցի նորեկները ստացան քահանայի օրհնությունը և <<Գյումրու թիվ 1 ավագ դպրոց>>-ի կրծքանշաններ։


Ճանաչողական էքսկուրսիա դեպի Գառնի և Գեղարդ
Աշակերտները, նախապես ուսումնասիրելով և ծանոթանալով տեսարժան վայրերի պատմությանը, ներկայացրին  կառույցներին վերաբերող տեղեկություններն ու կարևոր փաստերը, տարածքի առանձնահատկություններն ու պատմությունը: Ոսկետերև և մրգառատ եղանակը, ազգային երգն ու պարն էլ շատ տրամադրող էին, որպեսզի վայելեինք հայրենի բնությունն իր լիության և գույների բազմազանության մեջ:



Պարադոքսալ մտածողության դասեր <<Խորան Արդ>> ինտելեկտուալ կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Պետրոսյանի հետ

Առաջնորդվելով այն սկզբունքով, որ սովորել առանց մտածելու անիմաստ է, իսկ մտածել առանց սովորելու՝ վտանգավոր՝ փորձում ենք խթանել անընդհատ կատարելագործման ցանկությունը: Հանդիպման ընթացքում աշակերտները համոզվեցին, որ կրթական մանրակերտը ճիշտ կառուցելու համար անհրաժեշտ է տիրապետել նաև միջանձնային մտածողությանը, որը վերաբերում է այլ մարդկանց մղումները, դրդապատճառներն ու ցանկությունները հասկանալու հնարավորությանը, ինչ էլ իր հերթին մարդկանց հնարավորություն է տալիս արդյունավետ համագործակցել միմյանց հետ։




Մետաղադրամներին նվիրված դաս Գյումրու Երիտասարդական պալատում

Հետաքրքրաշարժ տեղեկություններ իմացանք մետաղադրամների մասին, մասնակցեցինք <<Մետաղադրամներ>> խաղ-թեստին: Արդյունքում հարստացրինք մեր գիտելիքները և հեռացանք՝ մեզ հետ տանելով նումիզմատների հետաքրքրությունը:


Մասնակցություն <<Ամենախելացին>> հեռուստախաղի քառորդ եզրափակչին
Բերքի տոն

Ազգային երգ ու պարով, մրգառատ ու գունագեղ տրամադրությամբ գովերգեցինք հայ հողի մշակին ու նրա տքնաջան աշխատանքը:

Դպրոցականների ինտելեկտուալ փառատոն Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում
Մխիթար Սեբաստացի կրթահամալիրից վերադարձանք պատվոգրերով, գիտելիքի մեծ պաշարով և նվերներով:
                                                                                         


VIII դասարան 
Դասղեկ՝ Ա. Գրիգորյան

вторник, 8 ноября 2016 г.

Նոր միջավայր, նոր ընկերներ, հաճելի հիշողություններ, մտքի ճկունություն, գիտելիքահեն պայքար։ Այս հրաշալի նախաձեռնության համար մենք մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում <<Խորան Արդ>> ինտելեկտուալ կենտրոնի ողջ անձնակազմին։ 
Հուսով ենք՝ նմանատիպ հանդիպումները շարունակական բնույթ կունենան։





Առճակատում պարադոքսալ մտածողության ասպարեզում: 
Մխիթար Սեբաստացի կրթահամալիրից վերադարձանք պատվոգրերով, գիտելիքի մեծ պաշարով և նվերներով: