ԳՅՈՒՄՐՈՒ ԹԻՎ 1 ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՀՈՍՔԻ XԱ ԴԱՍԱՐԱՆԻ ԴԱՍՂԵԿԻ
2016-2017 ուստարվա ՍԵՊՏԵՄԲԵՐ-ՀՈԿՏԵՄԲԵՐ ԱՄԻՍՆԵՐԻ ԿԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
Xա հումանիտար հոսքի դասարանում
սովորում են 20 աշակերտներ՝ 6 տղա, 14 աղջիկ, որոնցից 5-ը ներառական կրթությամբ ուսուցանող
աշակերտներ են:
2 ամիսների ընթացքում դասարանը ցուցաբերել է
միջինից բարձր առաջադիմություն: Պարերաբար ստուգումների արդյունքում պարզվել է, որ
աշակերտները կատարում են իրենց առաջադրված դասարանական և տնային հանձնարարությունները,
ինչպես նաև օգտվում են լրացուցիչ գրականությունից և համացանցից՝ հարստացնելով իրենց
գիտելիքները:
Կատարվել են պլանավորված և չպլանավորված միջոցառումներ,
աշխատանքներ համաձայն ուսումնական հաստատության դասղեկի տարեկան աշխատանքային պլանի:
2016-2017 ուստարում կատարվել են հետևյալ աշխատանքները.
·
դասղեկի աշխատանքային ծրագրի կազմում
·
դասագրքերով
ապահովման հարցի կազմակերպում
·
աշակերտների
սոցիալական անձնագրերի կազմում
·
կատարվել
է նախասիրական, գեղարվեստական, երաժշտական, սպորտային և այլ խմբակներ հաճախող աշակերտների
մասին տվյալների հավաքագրում
·
վերահսկվել
է աշակերտների պատրաստվածությունը դասերին և աշակերտին վայել տեսքով ներկայանալու հարցը
·
աշակերտների
ամենօրյա հաճախումների հաշվառում և բացակայող ու ուշացող աշակերտների ծնողներից դրանց
պատճառների պարզաբանում
·
վերահսկվել
է օրագրերի վարումը աշակերտների կողմից և դիտողություններով շտկվել է սխալները
·
աշակերտների
տրվել է dasaran.am-ի անձնական ծածկագրերը և վերահսկվում է դրանից օգտվելու գործընթացը
·
ուսունմադաստիարակչական
գործընթացին և կարգապահությանը նպաստող աշխատանքների իրականացում
Նշված ժամանակահատվածում կատարվել
են հետևյալ աշխատանքները.
·
անցկացվել են ծնողականժողովներ,
որոնց ընթացքում քննարկվել են հետևյալ հարցերը՝ 1. ծանոթացում ծնողների հետ և ծնողխորհրդի
կազմի և նախագահի ընտրություն, 2. ծանոթացում ավագ դպոցի ուսումնական պահանջներին և
առանձնահատկություններին, 3. կազմակերպչական հարցեր
·
դասարանական կոլեկտիվի ձևավորմանը
նպաստել են դասղեկական ժամերին կազմակերպված հետաքրքիր զրույցները, բանավեճերը և մի
շարք այլ միջոցառումներ
·
առանձին զրույցներ են անցկացվել
յուրաքանչյուր աշակերտի հետ, ինչն ապահովել է անհատի ձևավորմանը նպաստող, յուրաքանչյուրի
անհատականությունը ողջունող և ներուժը բացահայտող միջավայր
·
պարբերար կազմակերպվել են հանդիպումներ
ծնողների հետ և խոսվել է նրանց հուզող հարցերի շուրջ և կազմակերպչական աշխատանքների
մասին
·
աանհատական աշխատանքներ են տարվել
ներառական կրթությամբ ուսուցանվող աշակերտների հետ, եղել են այցելություններ նրանց
բնակարաններ և զրույցներ ծնողների հետ
·
պարբերաբար կատարվել են դասալսումներ
տարբեր առարկաներից, իսկ հոկտեմբեր ամսին ըստ տնօրենի հրամանի դասալսումներ են կատարվել
հանրահաշիվ և երկրաչափություն առարկաներից: Նշված առարկաներից դասալսումները կատարվել
են ուսուցչուհի Ս. Սահակյանի մոտ, որի նպատակն էր ծանոթանալ աշակերտների ակտիվությնը
և մասնկցությանը դասապրոցեսին, ուսուցչի կողմից կիրառվող մեթոդներին և դասի վարման
հմտություններին
·
աշխատանք է տարվել շակերտների և
ուսուցիչների միջև բարեդրացիական և ներդաշնակհարաբերությունների ձևավորման համար
·
առանձին զրույցներ են տարվել առողջական
և վարքային խնդիրներ ունեցող աշակերտների հետ, ինչը դրական արդյունքներ է տվել
·
կազմակերպվել է ախտորոշման գործառույթ,
որը ենփադրում է աշակերտների ելակետային մակարդակի վերհանում և շարունակական համեմատության
մեջ փոփոխությունների արձանագրում
Դասարանի մասնակցությունը
համադպրոցական միջոցառումներին
1.09
|
Գիտելիքի
օր
|
Դպրոցում տիրում էր տոնական տրամադրություն՝ աշակերտները ներկայանում էին երգով,
պարով ու ասմունքով: Դպրոցի տնօրեն Ն. Թադևոսյանը իր ելույթում ներկայացրեց դպրոցի
նվճումներն ու ձեռքբերումները և կատարվելիք աշխատանքները:
|
|
25.09
|
«Գյումրու
օր» համաքաղաքայյին երիտասարդական
ֆլեշմոբ Վարդանանց հրապարակում «Արաքս» բարեգործական ՀԿ ծրագրի շրջանակներում
|
Դասարանից 12 աշակերտ մասնակցում էր այդ համաքաղաքային միջոցառմանը:
|
|
08.10
|
Հանդիպում
Ա. Պետրոսյանի հետ «Միջանձնային մտածողություն» թեմայով
|
Xա դասարանից
5 աշակերտներ մասնակցեցին այս հանդիպմանը: Հանդիպման ընթացքում աշակերտները համոզվեցին, որ կրթական մանրակերտը ճիշտ կառուցելու համար անհրաժեշտ է տիրապետել նաև միջանձնային մտածողությանը, որը վերաբերում է այլ մարդկանց մղումները, դրդապատճառներն ու ցանկությունները հասկանալու հնարավորությանը, ինչ էլ իր հերթին մարդկանց հնարավորություն է տալիս արդյունավետ համագործակցել միմյանց հետ։
|
|
09.10
|
Նորեկի
օրհնության օր
|
Ամեն տարի Օշականում կազմկերպվում է նորեկների օրհնությունը: Xա դասարանի
նոր աշակերտները ևս օրհնություն ստացան և երդում տվեցին հավատարիմ մնալ դպրոցի կանոնադրությանը:
|
|
14.10
|
Վարպետության դաս պատմական գիտությունների թեկնածու Գրիգոր Աղանյանի հետ։ Թեման էր՝ «Ալեքսանդրապոլ.
չպեղված շերտեր»
|
Xա դասարանից 15 աշակերտներ մասնակցեցին այս դասին: Ունկնդրի առջև հառնեց հնագույն բնակավայրը՝
Կումայրի-Գյումրի-Ալեքսանդրապոլ-Լենինական պատմական շղթայով: Թաղ առ թաղ «անցանք»
ինքնատիպ բարքեր ու ավանդույթներ, հոգևոր ու նյութական մշակույթ զարգացրած Ալեքպոլի
փողոցներով, հիացանք գիմրեցիների պատվի գիտակցմամբ: Կարևորը՝ դասի հիմնաքարը, լավ
յուրացրինք. մենք ենք այս քաղաքի ժառանգներն ու պատվով պիտի կանգուն պահենք Գյումրիի
դարավոր պատը:
|
|
21.10
|
Հանդիպումը «Խորան Արդ» ինտելեկտուալ կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Պետրոսյանի հետ
|
Xա դասարանի
աշակերտ Ռազմիկ Չոմարյանը ակտիվ մասնակցություն ցուցաբերեց այդ հանդիպմանը: Ներկաները
հարցտացած գիտելիքներով հեռացան հանդիպումից, որը կայացել էր Գյումրու Երիտասարդական
պալատում:
|
Դասարանի միջոցառումները սեպտեմբեր-հոկտեմբեր
ամիսներին
22.10
|
«Դաս
անիվների վրա»
|
Xա դասարանի
թվով 13 աշակերտներ մասնակցեցին ուսուցչուհի Լ. Գրքիկյանի կողմից կազմակերպված դասին,
որը կայացավ Էրեբունու և Սարդարապատի թանգարաններում: Դասի ընթացքում աշակերտները
ևս մեկ անգամ վերհիշեցին իրենց բազմադարյա հայրենիքի հարուստ պատմությունն ու հերոսական
էջերը:
|
|
28.10
|
Զբոսանք
քաղաքային զբոսայգում
|
Զվարճալի խաղերով, երգով, հետաքրքիր զրույցներով համեմված աշակերտները զբոսնեցին
զբոսայգում և զմայլվեցին ու նկարվեցին աշնանային բնության ներքո:
|
Ձեռքբերումներից
ու հաջողություններից բացի Xա դասարանն ունի մի շարք թերություններ
և բացթողումներ, ինչը շտկելու համար կատարվում են հետևողական աշխատանքներ աշակերտ-դասղեկ
համագործակցությամբ:
Դասղեկ՝ Է. Չոմարյան
Комментариев нет:
Отправить комментарий