Գյումրու թիվ 1 ավագ դպրոցի 8-րդ դասարանի հետաքրքրասեր աշակերտներս հյուրընկալվեցինք հետաքրքրասերների ակումբում: Հայի ինքնություն, ինքնության բացատրելի և անբացատրելի կողմեր... Հարցեր, որոնց պատասխանները փնտրելիս` խորացանք ինքներս մեր մեջ, բացահայտեցինք այն յուրահատկությունները, որոնք մեզ հայ են դարձնում, երկար մտորեցինք, քննարկեցինք և բանավիճեցինք երաժշտագետ, երաժշտական գիտությունների թեկնածու Հասմիկ Հարությունյանի հետ:
пятница, 12 мая 2017 г.
пятница, 5 мая 2017 г.
Ապրիլի 20-ին տեղի ունեցավ Գյումրու թիվ 1 ավագ դպրոցի՝ XIIա և թիվ 15 հիմնական դպրոցի IX դասարանների համագործակցված դասը՝ նվիրված քառօրյա պատերազմին։ Աշակերտներ Ա․ Լիլիթը և Ք․ Անին ներկայացրեցին իրենց հեղինակային գիրքը՝ <<Մի կյանքի պատմություն>> խորագրով, որի հիմնական գաղափարը հայրենասիրությունն էր։ Լ․ Գրքիկյանի նախաձեռնությամբ կազմակերպված դասը շատ հետաքրքիր և հուզառատ էր։ Դասի նպատակն այն էր, որ զգանք, թե ինչ է պատերազմը, որ պատերազմը միայն ռազմաճակատ չէ, այն մարդկանց սրտերում է, կարելի է ասել, որ պատերազմը թակում է յուրաքանչյուրիս դուռը, դառնում է յուրաքանչյուրիս կռիվը։ Պատմությունները վերցված էին իրական կյանքից։ Դասը տվեց ոչ միայն նոր գիտելիքներ, այլև նոր ընկերներ և փորձ։
четверг, 4 мая 2017 г.
՝ գյուղին կարոտ քաղաքաբնակներս, շրջում էինք փողոցներով՝ փորձելով զրույցի բռնվել իսահակյանցիների հետ: Նախ շտապեցինք տեսնել, թե որքանով է գյուղը «հավատարիմ» իր անվանը: Պարզեցինք, որ այստեղ Վարպետի կիսանդրին է կանգնեցված, և գյուղի դպրոցն էլ կրում է նրա անունը: Հետաքրքիր պատահականությամբ մտանք մի տան դարպասից ներս, ուր բնակվում է այդ դպրոցի ուսուցիչներից մեկը: Հյուրընկալ տանտերը հոժարությամբ զրուցեց մեզ հետ, պատմեց գյուղի կենցաղի, հոգսերի մասին, անդրադարձավ գյուղի ստեղծման պատմությանը, մեր փոքրիկներին ցույց տվեց իրենց թոնրատունը, հետո էլ հյուրասիրեց նույն թոնրի լավաշով: Տանտիրուհին էլ պանիրն ավելացրեց: Տանը հաց ու պանիր ուտելը սովորական բան է, իսկ, ա՛յ, գյուղական հաց ու պանիրն ուրիշ համ է ստանում, երբ ճաշակում ես՝ գյուղի փողոցներով անհոգ շրջելով:
Չեք հավատա, բայց մեր քայլերը մեզ հասցրին դպրոցի տնօրենի տուն: Վերջինիս հետ զրուցել չհաջողվեց, քանի որ, ինչպես մեզ ասացին, տանը չէր: Բայց դուստրը խոսեց մեզ հետ, պատմեց գյուղի կացութաձևի, պահպանված ավանդույթների մասին, տան տատիկն էլ՝ ավանդական կերակրատեսակների մասին: Տեղական ավանդազրույցներ չգիտեին, բայց հիշատակեցին Սուրբ Աննայի մատուռի զրույցը: Իհարկե, շտապեցինք մատուռը տեսնել:
Մեծ տարբերություն չտեսանք Գյումրիից ոչ հեռու գտնվող գյուղի ու քաղաքի բնակիչների մտածողության ու նիստուկացի միջև, բայց վերադարձանք բավարարված: Գյուղն էլ բարեշեն չէ, որ աչք շոյեր: Մարդիկ էին սրտաբաց...

Старшая школа №1 г. Гюмри вновь на высоте: 3 мая состоялась литературная конференция на тему «Писатели – юбиляры 2017 года», которая явилась завершающим аккордом среди мероприятий, проведённых под рубрикой «Апрель – месяц русского языка».
Участники конференции проявили эрудицию и глубокие знания в области предложенной темы, представив суду слушателей содержательные доклады, перемежающиеся великолепным исполнением стихов и даже песни.
Особая благодарность школе №19 102-й российской базы (учитель – Мартиросян Р.А.), осн. школе №5 (учитель – Ешилбашян Р.М.), осн. школе №7 (учитель – Богданян Н.) г. Гюмри, а также талантливым студентам ШГУ, привнёсшим в атмосферу конференции особый шарм (преподаватели – Вануи Юрьевна и Анжела Гургеновна). Всем участникам конференции выданы Сертификаты участника литературной конференции «Писатели – юбиляры 2017 года».
До встречи в следующем году!

среда, 26 апреля 2017 г.
Ուսուցումն առավել արդյունավետ է, երբ ուրախություն է պատճառում: (Պ. Կլայն)
Մեր VII բ դասարանի համար այս ճշմարտությունը փորձված է քանիցս: Հերթական արտադասարանական ուսուցումը. այս անգամ՝ «Ճանաչենք, որ սիրենք կամ մեր մշակութային ժառանգությունը» բացօթյա դասերի շրջանակում: Ուսուցման վայրը՝ Երերույքի տաճար:
Միայն առաջին հայացքից «շիկավուն» գեղեցկուհին կիսավեր ու անխոս թվաց: Իսկ հետո... շունչ առավ ու մի քիչ պատմեց իր մասին: Ախր ինքը մեկուկես հազարամյակ կանգնած է նայում արևի լույսին, էլի՞ չհոգներ: Ի՜նչ փառավոր անցյալ պիտի ունեցած լինի, եթե անգամ ծերացած ու մաշված, բայց այսքան հմայիչ է: Հյուրընկալ էր Երերույքը, բայց ոչ շատախոս, ոչ գանգատավոր: Չի պատմում, թե ինչ է անցել գլխով, չի խոսում իր փեշերին հավերժ ննջողների մասին: Ի՞նչ գաղտնիքների մասին են լռում քարանձավները, ու՞մ աղոթքների մրմունջներն են իրենց տակ թաղել ծանր սյուները: Չի պատմում անգամ, թե ո՞ր դարում են իր ճակատին փորագրություն արել: Բայց ա՛յ, մեր փոքրիկների աչքը տարբերում է փորագրությունը խազմզոցներց, որոնք անուններ են հոդում, ու դարերի պատմություն չունեն, այլ տարիների, ամիսների: Հայ հերոստրատոսների անուններ, որոնք հավակնում են «ապրել» ... որքան կանգուն կմնա Շիրակ աշխարհի վսեմաշուք տիրուհին...
Մեր մանուկների աղոթքը՝ ի հիշատակ Եղեռնի զոհերի, տաճարի գաղտնալուռ խորանը ևս թաք կտա իր հիշողության խորքերում, իսկ երեխաները՝ ակնածանքն աչքերում, իրենց մտքի ամբարում կպահեն վեհատեսիլ տաճարի հյուրամեծարությունը, բայց նաև այն պահպանելու հրամայականը:
Վերադարձին կանգ առանք Ջրափիի Ս. Աստվածածին եկեղեցու տարածքում՝ ուղիղ քարավանատան պատի տակ: Փոքր-ինչ հանգստացանք, ապա անցանք օրվա երկրորդ բացօթյա դասին: Առարկան՝ «Ընդհանուր գիտելիքներ», թեման՝ «Հին հունական թատրոնը և հունական հնավայր Ակրոպոլիսը»: Հետո Մանուշակի շուրթերից հնչեց Կոմիտաս, ապա՝ մի քիչ ասմունք, հայրենասիրական երգեր... ու զանգի ձայնը...

вторник, 25 апреля 2017 г.
ՁԵԶ ԲԱՑԱԿԱ ՉԵՆՔ ԴՆԻ
Թիվ 1-ում սովորողները շաբաթ օրը լուռ կանգնած էին շիրմաքարերից ապրողներին նայող 90-ականների և ապրիլյան պատերազմի հերոսների նկարների առջև: Դեռ փոքր են, բայց նայում են ու գիտակցում, թե որն է խաղաղության գինը: Փոքր են, բայց սկսում են հասկանալ, որ մահն է, արժևորում կյանքը, որ քառորդ դար չլրացրած երիտասարդները չհասցրին ապրել, բայց հերոսացան, որ ուրիշներն ապրեն: Մեկ առ մեկ հիշում էին իրենց իմացածը անմահացած հերոսների սխրանքների մասին, իսկ ավելի մանրամասն՝ փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանի մասին: Ինքնազոհ հայ սպայի հայրենանվիրումը վավերացվում է նրա գիտակցված մահով, որի մասին պատմում էր մորմոքը դժվարությամբ թաքցնող հայրը՝ Գևորգ Առաքելյանը: Բայց երեսունամյա սպան նաև ապրել է երկրին, զինվորին, ազգին նվիրված ու իր ծնողին թողել իր կյանքով ու մահով հպարտանալու իրավունքը: Այդ մասին էլ էր պատմում որդեկորույս հայրը և իրեն լսող աշակերտներին տալիս հայրենի երկրի, ծնող ազգի արժեքներն ու հերոսների հիշատակը բարձր պահելով ապրելու դասեր, չմոռացվող դասեր...
Թիվ 1-ի՝ ապրիլյան հերոսների հիշատակին նվիրված անկյունում նրանց լուսանկարներին նայելիս պատերազմի ավերն զգացած ու հերոսներով հպարտացող յուրաքանչյուր աշակերտ անվերապահորեն կասի. «Ձեզ բացակա չենք դնի: Ձեզ արժանի կլինենք»...
Подписаться на:
Сообщения (Atom)