Նոյեմբերի 17-ին Գյումրու թիվ 1 ավագ դպրոցի սաները մասնագիտական
կողմնորոշման հերթական դասն անցկացրեցին Հայկական Զարգացման բանկի Գյումրու մասնաճյուղում:
Այցի նպատակն էր առավել շոշափելի ներկայացնել
տնտեսագիտության ոլորտը, բանկային գործը, տնտեսագետի մասնագիտությունը:
Բարեհամբույր ու բանիմաց
աշխատակիցների շնորհիվ աշակերտները ծանոթացան բոլոր բաժինների աշխատանքներին, ստացան
իրենց հուզող հարցերի պատասխանները, և նրանց միջև ձևավորվեց գործնական բարեկամություն:
Վերջում աշակերտները շնորհակալություն հայտնեցին բանկի աշխատակիցներին և հեռացան` նորից
հանդիպելու ակնկալիքով:
Комментариев нет:
Отправить комментарий