Խորին ցավով լսեցինք Եգիպտոս - Սանկտ Պետերբուրգ
ուղևորվող A321 ինքնաթիռի կործանման մասին:
Վիշտը համատարած էր,
որովհետև մարդ էր զոհվել, մարդիկ, որ ունեին երազանքներ, նպատակներ, ծրագրեր,
կյանքի հետ կապված էին հազարավոր թելերով և
գնում էին դրանց հետևից ու դրանք իրագործելու: Ամեն ինչ մնաց կիսատ ... Խոր ակոս գծվեց
նրանց հարազատների սրտերում...
Ցավակցում ենք մեր բարեկամ ռուս ժողովրդին, մեր աղոթքն ենք միացնում
առ Աստված առաքված միասնական աղոթքին: Մեր վառած մոմերը Գյումրիում ՌԴ հյուպատոսարանի
մոտ որպես լույս թող իջնեն զոհերի շիրիմներին:
<<Մենք` Գյումրու թիվ 1 ավագ դպրոցի աշակերտներս ու մանկավարժներս,
գիտենք` ուրիշի վիշտ չի լինում այս փոքր մոլորակի
վրա: Սգում ենք զոհվածների մահը, կիսում նրանց հարազատների վիշտը>> - այսպիսի
տողեր թողեցինք հյուպատոսարանի գրառումների մատյանում:
Խունկ ու աղոթք զոհվածների հիշատակին...
Комментариев нет:
Отправить комментарий