ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
XII գ դասարան
Նոյեմբեր ամսվա ընթացքում դասարանում մշակութային
, արտադաարանական միջոցառումներն ու աշխատանքները այնքան էլ շատ չէին։ Այդ պասիվությունը
պայմանավորված էր առաջիկայում սպասվող ավարտական քննություններով։ Առավել ուշադրությունը
կենտրոնացվել էր քննական նախապատրաստական աշխատանքներին։
Սակայն ընթացքում եղան հանդիպումներ
և աշխատանքներ, որոնցում աշակերտները ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին։
Մասնակցություն են ունեցել X-XII դասարանների հետ անցկացրած «Աստղագիտություն»
թեմայով սեմինարին , որը վարում էր Բյուրականի աստղադիտարանի աշխատակից, ֆիզմաթ գիտությունների թեկնածու Մարիետա Գյուլզադյանը։ Դասը շատ հետաքրքիր էր։ Դասն առավել տպավորիչ և գունեղ
դարձրեց էկրանին ՝ մոլորակների և աստղաբույլերի ցուցադրումը։ Ընթացքում աշակերտները
նաև հանդես էին գալիս ելույթներով ՝ ներկայացնելով իրենց գիտելիքներն այդ ոլորտում։
Աստղագիտությանը հաջորդեց Գուրու Գագիկ Թադևոսյանի «Յոգայի»
դասընթացը։ Վերջինս մեզ տարավ Յոգայի զարմանահրաշ
աշխարհը՝ ծանոթացնելով նրա բաժինների հետ։ Սեմինարը
ուսանելի էր և այն ներկաներին սովորեցրեց, որ կենտրոնանալու միջոցով հնարավոր է կյանքում հասնել
առավելագույնին։ Դասարանը նաև շատ ակտիվորեն մասնակցեց «Առաջին անգամ ընտրող» ծրագրի շրջանակներում կազմակերպված
դասընթացին՝ հանդես գալով որպես լրագրող և ընտրող։
Իրենց ստացած տեսական գիտելիքները կիրառեցին գործնականում՝ ընտրելով աշակերտական խորհրդի նախագահ։ Որևէ հատուկ կարծիք կամ ընտրախախտում չգրանցվեց, լրագրողներն անգամ որևէ թերություն չնկատեցին։
Ընտրություններն անցան արդար և թափանցիկ, և աշակերտների առաջին ընտրությունը որպես այդպիսին մնաց հիշողությունների մեջ։ Ամուր հիմք՝ այդպես շարունակելու համար։
Ընտրություններն անցան արդար և թափանցիկ, և աշակերտների առաջին ընտրությունը որպես այդպիսին մնաց հիշողությունների մեջ։ Ամուր հիմք՝ այդպես շարունակելու համար։
Դասղեկ՝ Լ․Ղամբարյան
Комментариев нет:
Отправить комментарий