Հեռավար դպրոց


1 комментарий:

  1. ԶԵԿՈՒՑՈՒՄ
    ԵՂԵՌՆԸ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ

    Եղեռնը հայ գրականության մեջ
    Ապրիլի 24… Ինքնին ամբողջական և հասկանալի մի թվական` առանց մեկնաբանության.արևմտայահությունն այդ անպատմելի տառապանքի, չարչարանքի և սպանդի կենդանի վկան է: Մեկ միլիոն նահատակ` նյութական և բարոյական կորուստներից զատ: Մտավորական, հոգևորական և ազգային ղեկավարների աքսոր և սպանություն, ինչպես նաև մշակութային գանձերի կորուստ: Հակառակ այն իրողության, որ մեկ հարյուրամյակ է անցել արդեն, վերքը չի սպիացել տակավին:
    Հայ քննադատ Նիկոլ Աղբալյանը <> գրության մեջ (1929թ.) ասում է. <>:
    Հայոց բազմադարյան գրականությունը լի է ազգային ողբերգության էջերով: Սակայն ամենաողբերգականը 1894-1923 թթ. պատմությանը նվիրված էջերն են, որտեղ ժողովրդի ճակատագրի յուրահատկությունը դրսևորվում է ամբողջությամբ: Առաջին աշխարհամարտը դառնում է Թուրքիայի ծրագրերի իրականացման գագաթնակետը: 1915 – 1918 թթ. Արևմտյան Հայաստանում և Թուրքիայի հայաբնակ շրջաններում բնաջնջվում է շուրջ մեկուկես միլիոն հայություն: Սա 20- րդ դարի մարդկության պատմության առաջին ամենամեծ ցեղասպանությունն է:

    ОтветитьУдалить