вторник, 21 октября 2014 г.

Այց Հովհաննես Թումանյանի թանգարան

   Գյումրու  թիվ  1 ավագ  դպրոցի  հայոց  լեզվի և գրականության ուսուցչուհի Նարինե Հովհաննիսյանի  նախաձեռնությամբ  VIII  դասարանի աշակերտներն  ու  դասղեկ` Էլլա  Չոմարյանը կատարեցին  ճանաչողական  այց  Երևանի Թումանյանի թանգարան:                                                                                                                              Նրանց  դիմավորեց  թանգարանի  տնօրեն   Ն.  Թուխիկյանը, այնուհետև  ուղեկցորդի ուղեկցությամբ  շրջեցին  սրահներում`  ծանոթացան  գրողի կենսագրության մանրամասներին,  ակնդիր  դարձան  թանգարանի  նորամուծություններին:            Քանի  որ  այցի  նպատակը  ճանաչողական  էր  և  առնչվում  էր  հայ  գրականության ծրագրային  թեմաներին`  հընթացս  այցելեցին Պատմության  թանգարան`  շրջելով  ինչպես  հնադարյան   պեղածոների,  Հայաստանի  մայրաքաղաքների  և  ճարտարապետական  հուշարձանների  մանրակերտները  ներկայացնող  սրահներում,  այնպես  էլ  միջնադարյան  և  XIX – XX դ.դ.  հերոսների  զենք  ու  զրահը ներկայացնող  սրահներում:
 Երևանի  կատարած  այցելությունն  ավարտվեց  Ծիծեռնակաբերդ  կատարած  այցով`  ի  խնկարկում  Հայոց  եղեռնի  զոհերի  հիշատակի:

Շրջայցի  նպատակն  էր  հայրենասիրական  դաստիարակության,  ազգային  մշակույթի  և  արժեքների  գնահատում  և  դրանց  պահպանմանն  ուղղված սրտացավ  վերաբերմունք:





пятница, 10 октября 2014 г.

Մասնագիտական կողմնորոշման ճանապարհին

Գյումրու թիվ 1 ավագ դպրոցի աշակերտները այս նպատակով   օրերս    այցելեցին  Գյումրու  <<Լենտեքս>> գուլպանասկեղենի  արտադրամաս:   Մանրակրկիտ ուսումնասիրեցին և ծանոթացան արտադրական գործընթացին:
 

пятница, 19 сентября 2014 г.

2013-2014 ուստարվա աշակերտական խորհրդի հաշվետվություն

                                          Հաշվետվություն
2013-2014 ուստարվա ընթացքում <<Գյումրու թիվ 1 ավագ դպրոց>> ՊՈԱԿ-ի աշակերտական խորհրդի կատարած  աշխատանքները.

2013-2014 ուստարվա սեպտեմբերի 5-ին տեղի ունեցավ Թիվ 1 ավագ դպրոցի աշակերտական հանրույթի ընդհանուր ժողով, որի նպատակն էր հաստատությունում սովորողների ինքնավարության գործադիր մարմնի՝ աշակերտական խորհրդի կատարած աշխատանքների հաշվետվությունը:

2013 թ.-ի սեպտեմբերի 16-ին տեղի ունեցավ <<Գյումրու թիվ 1 ավագ դպրոց>> ՊՈԱԿ-ի աշակերտական խորհրդի նախագահի ընտրություն։
Ձայների մեծամասնությամբ Ա.Խ. նախագահ ընտրվեց Գոռ Սարգսյանը, համանախագահ՝ Լեյլի  Թադևոսյանը։
Սեպտեմբերի 20-ին տեղի ունեցավ աշակերտական խորհրդի առաջին նիստը։ Գոռ Սարգսյանը հաստատման ներկայացրեց աշխատանքային պլան, խորհրդի թվակազմը, հստատության ներքին կարգապահության կանոնները։
Հոկտեմբերի 10-ին տեղի ունեցավ
Ա.Խ.-ի երկրորդ նիստը, որի ժամանակ ներկայացվեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակ, ՀՀ վճռաբեկ դատարան և ազգային ժողով այցելող  աշակերտական խորհրդի անդամներից բաղկացած խումբը։ Նոյեմբերի 13-ին՝ երրորդ նիստի ժամանակ, առաջարկվեց ստեղծել  <<Մենք>> ցուցափեղկը, անցկացնել ավանդույթ դարձած բարեգործական ակցիաներ, մասնակցել  << Մեկ բացիկ, մեկ տուն >> ակցիային, կազմակերպել  համադպրոցական շաբաթօրյակ դպրոցում և դպրոցամերձ տարածքներում։
Դեկտեմբերի 12-ին տեղի ունեցավ Ա.Խ.-ի  հերթական նիստը, որում կարևորվեց Ա.Խ. անդամների մասնակցությունը <<Նոյեմբերը՝ մաթեմատիկայի շնչով>> խորագրով մրցույթ - միջոդցառմանը։ Կազմակերպվեց ամանորյա տոներին ընդառաջ ավանդույթ դարձած << Դպրոցի արտաքին և ներքին ձևավորում>> մրցույթը։ Դեկտեմբերի 28-ին Ա.Խ. այցելեց 2 անապահով ընտանիքների և ողջ  դպրոցի ուժերով հավաքած նեվերները  հանձնեցին իրենց տերերին։
Հունվարի 21-ին անցկացվեց ռազմահայրենասիրական սեմինար <<Արիության դասընթաց >> խորագրով՝ մասնակցությամբ ավագ լեյտենանտ Աղասի Մկրչյանի։
Փետրվարի 5-ին կայացած նիստում Ա.Խ կարևորեց Ա.Խ. մասնակցությունը համադպրոցական <<Տյարնընդառաջ>> միջոցառմանը,սահմանվեցին մրցանակներ և կազմակերպվեց բեմականացում։ Փետրվարին Ա.Խ. մասնակցեց նաև  Յուրաքանչյուրս մեկ գիրք դպրոցի գրադարանին>> ակցիային։
Մարտի 3-ին տեղի ունեցած Ա.Խ.-ի նիստում որոշվեց կազմակերպել մայրության և գեղեցկության տոնին նվիրված միջոցառում և բացիկ փակցնել <<Մենք>> ցուցափեղկին։ Մարտի 31-ի արտահերթ նիստում Ա.Խ. որոշեց իր մասնակցությունը ցուցաբերել քեսաբահայերի համար անցկացվող դրամաօգնությանը՝ կազմակերպելով <<Իմ եղբայրն է Քեսաբում>> ակցիան։
Ապրիլի 18-ին կազմակերպվեց շաբաթօրյակ և ծառատունկ։
Մայիսի 7-ին Գյումրու մյուս ավագ դպրոցների հետ մեկտեղ հյուրընկալվեցին ՀՀ նախագահական նստավայրում։
Քանի որ հայերիս համար մայիսը հաղթանակների ամիս է Ա.Խ. իր մասնակցությունը ցուցաբերեց նաև համադպրոցական շքերթին, որի ժամանակ դպրոցի պատանի երկրապահները հանդես եկան որպես դրոշակակիրներ և մեծ հպարտությամբ ծածանեցին հայոց եռագույնը։ Ա.Խ. իր բարեմաղթանքները  հղեց դպրոցի շրջանավարտներին՝ մասնակցելով <<Վերջին դաս>> միջոցառմանը և բացիկ փակցնելով  <<Մենք>> ցուցափեղկին։ Ա.Խ.-ի կողմից շնորհավորանքներ եղան <<Հայ ասպետ>> հեռուստախաղի մասնակիցներին և նախապատրաստող թիմին փայլուն հաղթանակի համար։
Ի ուրախություն մեզ՝ խորհուրդը ինչ-որ  չափով կարողացավ օգնել դպրոցին և աշակերտներին, սակայն ցավոք չկարողացավ ի կատար ածել բազում հետաքրքիր մտահաղացումներ, որոնք ողջ տարվա ընթացքում չէին լքում մեզ։ Ամփոփելով 2013-2014 ուստարվա կատարած աշխատանքները՝շնորհակալություն ենք հայտնում կատարած աշխատանքները գնահատելու և Ձեր ներողամտությունն ենք հայցում չարած աշխատանքների և թերությունների համար։

                           

                                                   Նախագահ՝    Գոռ Սարգսյան