Գյումրու թիվ 1 ավագ դպրոցում մեկնարկվել էր ռազմահայրենասիրական դաստիարակության ուղղությամբ անցկացվող << Դեպի հավերժություն>> խորագիրը կրող միջոցառումների միամսյակ: Եվ այդ միջոցառումների եզրագիծը մայիսի 20-ին տեղի ունեցած տոնակատարությունն էր` նվիրված հայ ժողովրդի մայիսյան պանծալի հաղթանակներին և ՆԶՊ առարկայի ավարտին: Միջոցառումը բաղկացած էր 2 մասից:Առաջին մասը հանդիսավոր հատվածն էր, որը տեղի ունեցավ դպրոցի բակում: Հնչեց ՀՀ օրհներգը ,այնուհետև դպրոցի օրհներգը , զինվորականներն ու աշակերտներն անցան շքերթով, տեղի ունեցավ աշակերտների պարգևատրում, շնորհակալագրեր հանձնվեցին դպրոցին աջակցող կազմակերպություններին, իսկ ավարտին երաժշտական համարներով հանդես եկան դպրոցի շրջանավարտները:
Միջոցառման 2-րդ հատվածն անցկացվեց հանդիսությունների դահլիճում, ուր 8-12-րդ դասարանների աշակերտները խաղացին
<< Հնչեցրե՛ք զանգերը>> ներկայացումը, որտեղ հուզիչ տեսարաններով ներկայացրին 1990 –ականների լարված իրավիճակը և պատերազմական գործողությունները ճակատում:
Տեսարանն այնքան հուզիչ էր և իրական, որ մի պահ ներկաներին թվաց, թե գտնվում են ոչ թե դպրոցի դահլիճում ,այլ պատերազմական գոտում. բեմահարթակում խրամատներ էին, խարույկի շուրջը նստած զինվորներ,որոնց շուրթերին << Թռչեի մտքով տուն>> երգն էր:
Միջոցառման ավարտին իրենց տպավորություները կիսեցին միջոցառման հյուրերը: Միջոցառումը եզրափակեց դպրոցի տնօրենը` իր գեղեցիկ և հայրենասիրական ոգեկոչման խոսքով:
Комментариев нет:
Отправить комментарий