Գյումրու թիվ 1 ավագ դպրոցը օրերս հանդես եկավ մի նոր նախաձեռնությամբ, որը մյուս դպրոցների տնօրենների և մանկավարժների հավաստմամբ շատ կարևոր էր:
Դպրոցի և Գյումրիում ՌԴ հյուպատոսարանի համատեղ ջանքերով կազմակերպվել էր գիտաժողով` նվիրված 1-ին աշխարհամարտի 100-ամյակին: Գիտաժողովի աշխատանքային լեզուն ռուսերենն էր : Մասնակցում էին աշակերտներ թիվ 7,23 հիմնական դպրոցներից, 19-րդ ռուսական դպրոցից ,թիվ 1 , Նիկոլ Աղբալյանի անվան ավագ դպրոցից , ուսանողներ ԳՊՄԻ-ից: Զեկուցումներ ներկայացրեցին
ռուս- հայկական մշակութային, տնտեսական կապերի մասին:
- Այսօրվա դպրոցի հիմնական խնդիրը սովորել սովորեցնելն է:
Կարծում եմ նմանատիպ նախաձեռնությունները կօգնեն ,որ աշակերտները
իրոք , կարողանան հետազոտական ստեղծագործական աշխատանքներ կատարել:
Արդյունքում կզարգանա միտքը , ստեղծագործական կարողությունները,- իր խոսքում նշեց դպրոցի տնօրեն Ն. Թադևոսյանը:
Վերջինս նաև հավելեց, որ լավագույն աշխատանքները կտպագրվեն առանձին ժողովածուում և հույս հայտնեց,որ միջոցառումը կդառնա ավանդական:
Комментариев нет:
Отправить комментарий