<< Մոր պես սուրբ ես, հող իմ հայրենի>>:
Գյումրու թիվ 1 ավագ դպրոցում տեղի ունեցավ 4-րդ դասարանցիների հրաժեշտի հանդեսը: Միջոցառման թեման էր մայր, հայրենիք, ուսուցիչ և հրաժեշտ կրտսեր դպրոցին:Միջոցառման սկզբում Ա. Ավետիսյանի << մայրիկ>> երգի հնչյունների ներքո էկրանին 4-րդ դասարանի աշակերտների լուսանկարներն էին, իրենց մայրիկների հետ , իսկ վերջում , իբրև երկրորդ մայր , դասարանն` առաջին ուսուցչի հետ: Երեխաները հուշանվերներ բաժանեցին իրենց ծնողներին , մեծարեցին մայրերին` համարելով նրանց << Երկիրը պահող, ոսողի դեմ վահան>>: Այնուհետև բեմ բարձրացան հայկական դրոշով և փառաբանեցին ու գովերգեցին հող հայրենին, հատվածներ ներկայացրին մեր պատմության արյունոտ էջերից: Այնուհետև երգեցին , պարեցին հայկական պարեր, նվագեցին քանոն կիթառ: Միջոցառման 2-րդ հատվածում աշակերտները ներկայացրին նաև ռուսական մշակույթը, երգեցին ռուսական երգեր, պարեցին ռուսական պարեր: Աշակերտներն առանց կաշկանդվելու ռուսերեն լեզվով երախտիքի խոսքեր հղեցին ծնողներին և ուսուցիչներին, կատակեցին, ներկայացրին իրենց դասարանը, գովերգեցին աղջիկներին և երգ նվիրեցին ուսուցիչներին:
Վերջում փոքրիկ Սիրանուշն իր նազանի պարով հավատացրեց,որ գալիքը հուսալի է և պայծառ: Այնուհետև աշակերտները հավասարեցնելով երկու սրբությունները մայր և հայրենիք, ապացուցեցին ,որ գալիս է ազնիվ, կորովի և հարազատ նոր սերունդ, որն անպայման կիրականացնի պապերի դարավոր երազանքը, հպարտ են իրենց արմատներեվ, պատմական ձեռքբերումներով և վստահ գնում են դեպի հավերժություն:
Комментариев нет:
Отправить комментарий