Բնատուր էությամբ իրեն արժանավայել դրսևորելու
կարողությունը նշան է կատարելության և համարյա աստվածային արժանիք է: Մենք ձգտում ենք
լինել ինչ-որ ուրիշ մի բան՝ չկամենալով խորամուխ լինել մեր սեփական էության մեջ, դուրս
ենք գալիս մեր բնական սահմաններից՝ չիմանալով իսկապես ինչի ենք ընդունակ: Հարկ չկա
ոտնացուպերի վրա բարձրանալ. դրանցով էլ պետք է շարժվել սեփական ոտքերի օգնությամբ:
Միշել Մոնտեն
2016-2017 ուսումնական տարվա նոյեմբեր ամսին դասղեկական գործունեությունս հիմնականում ուղղված է եղել աշակերտների զարգացմանը նպաստող գիտելիքների յուրացմանն ու օգտագործմանը:
Դասղեկական ժամերի և լրացուցիչ պարապմունքների միջոցով աշակերտներն առավել խորությամբ ծանոթացան բարեկիրթ վարվեցողության ու գեղեցիկ շարժուձևին առնչվող հարցերին: Նրանք գիտակցեցին, որ հասարակական միջավայրում վարվեցողության նորմերի պահպանումը յուրահատուկ շուք է տալիս մարդուն, ընդգծում վերջինիս դաստիարակվածությունն ու արժանիքները, նպաստում այլ մարդկանց հետ ներդաշնակ փոխհարաբերությունների հաստատմանը, թույլ է տալիս պահպանել սեփական արժանապատվությունը, բարձրացնում է մարդու վարկն ու հեղինակությունը: Աշակերտների առաջարկությամբ մեկ դասաժամ էլ տրամադրեցինք փողկապ կապելու տարբեր ձևերի յուրացմանը: Չմոռացանք անդրադառնալ նաև կոշիկների և գուլպաների ընտրությանը:

Այս ամենի տրամաբանական
շարունակությունը հանդիսացավ ֆրանսիացի լուսավորիչ Միշել Մոնտենի՝ բարձրասլաց
մտքով, նրբագեղ ոճով և պատումի ազատությամբ գրված գաղափարների ուսումնասիրությունը:
Հեղինակի շռայլ, կենսասեր, կայտառ, գրավիչ մտքի հոսքն իր մեջ մաքրագործող ուժ էր
կրում: Նրանից իմաստնություն և հոգեկան առողջություն էր ճառագում: Աշակերտները
հաճույքով սպրդեցին Մոնտենի հոգու
նվիրական գաղտնարանները:
Վերջին շաբաթվա ընթացքում աշակերտներին հանձնարարվեց նաև
ուսումնասիրել, թե ինչ է mind mapping-ը /մտքի քարտեզագրումը/ և պատրաստել մեկական mind mapping <<Իմ
ապագա դպրոցը>> թեմայով, որը տեղադրվելու է ETwinning Plus Armenia հարթակի
համապատասխան պրոյեկտի Twin Space-ում:
Նոյեմբերի 30-ին էլ հյուրընկալվեցինք
Վաղարշապատի Խ. Աբովյանի անվան թիվ 4 հիմնական դպրոցում, մասնակցեցինք դպրոցի՝
Վաղարշապատի տոնին նվիրված միջոցառմանը, ծանոթացանք քաղաքի պատմական
ու մշակութային արժեքներին, պատվավոր
քաղաքացիներին: Վերադարձանք անմոռանալի տպավորություններով՝ ավելացնելով ևս մեկ հիշարժան
օր մեր դասարանի պատմության մատյանին:
Դասղեկ՝ Ա. Գրիգորյան
30.11.2016
Комментариев нет:
Отправить комментарий