вторник, 21 октября 2014 г.

Այց Հովհաննես Թումանյանի թանգարան

   Գյումրու  թիվ  1 ավագ  դպրոցի  հայոց  լեզվի և գրականության ուսուցչուհի Նարինե Հովհաննիսյանի  նախաձեռնությամբ  VIII  դասարանի աշակերտներն  ու  դասղեկ` Էլլա  Չոմարյանը կատարեցին  ճանաչողական  այց  Երևանի Թումանյանի թանգարան:                                                                                                                              Նրանց  դիմավորեց  թանգարանի  տնօրեն   Ն.  Թուխիկյանը, այնուհետև  ուղեկցորդի ուղեկցությամբ  շրջեցին  սրահներում`  ծանոթացան  գրողի կենսագրության մանրամասներին,  ակնդիր  դարձան  թանգարանի  նորամուծություններին:            Քանի  որ  այցի  նպատակը  ճանաչողական  էր  և  առնչվում  էր  հայ  գրականության ծրագրային  թեմաներին`  հընթացս  այցելեցին Պատմության  թանգարան`  շրջելով  ինչպես  հնադարյան   պեղածոների,  Հայաստանի  մայրաքաղաքների  և  ճարտարապետական  հուշարձանների  մանրակերտները  ներկայացնող  սրահներում,  այնպես  էլ  միջնադարյան  և  XIX – XX դ.դ.  հերոսների  զենք  ու  զրահը ներկայացնող  սրահներում:
 Երևանի  կատարած  այցելությունն  ավարտվեց  Ծիծեռնակաբերդ  կատարած  այցով`  ի  խնկարկում  Հայոց  եղեռնի  զոհերի  հիշատակի:

Շրջայցի  նպատակն  էր  հայրենասիրական  դաստիարակության,  ազգային  մշակույթի  և  արժեքների  գնահատում  և  դրանց  պահպանմանն  ուղղված սրտացավ  վերաբերմունք:





пятница, 10 октября 2014 г.

Մասնագիտական կողմնորոշման ճանապարհին

Գյումրու թիվ 1 ավագ դպրոցի աշակերտները այս նպատակով   օրերս    այցելեցին  Գյումրու  <<Լենտեքս>> գուլպանասկեղենի  արտադրամաս:   Մանրակրկիտ ուսումնասիրեցին և ծանոթացան արտադրական գործընթացին: