четверг, 30 апреля 2015 г.

Հատուցումը եղեռնի, երբ էլ լինի կհառնի

Հատուցումը եղեռնի, երբ էլ լինի կհառնի
Մարդկության արշալույսին քաղաքակրթության բարձր մակարդակի հասած հնամյա մեր ժողովուրդը հազարամյակների իր պատմության ընթացքում բազում արյունոտ դարեր է ապրել։ Սակայն, ինչ վերապրեց հրաշագործ ու հրեշագործ 20-րդ դարում, իսկապես ողբերգական էր։ 1915թ․ Օսմանյան կայսրությունում կատարվեց մարդկային երևակայությանն անհասանելի, նրա բանականությանը խորթ ու անընբռնելի հանցագործություն, որն արդի դարաշրջանի քաղաքական լեքսիկոնում հայտնի է եղեռն, ձեռնոցից, ցեղասպանության սահմռկեցուցիչ անուններով։
Դարերի խորքից եկած մի ժողովուրդ ենք մենք՝ հայերս, որ յուրաքանչյուր 100-ամյակի վրա տառապանքի արյունոտ կնիքով ենք ստորագրել հարատևելու, հայ մնալու իրավունքի։
Եվ ինչքան էլ օտարները փորձեն մեզ միաձուլել, կոտրել մեր մեջքը, քանդել մեր եկեղեցիները, միևնույնն է մենք չենք ծնկելու օտարի առաջ, մենք աղոթելու ենք, արմատներ ենք տալու և շատանալու, մենք կանք, պիտի լինենք ու դեռ շատանանք։




Հայոց լեզվի և հայ գրականության ուսուցչի թափուր տեղի մրցույթ ՀՀ Շիրակի մարզի «Գյումրու թիվ 1 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ում

Հայտարարվում է մրցույթ  ՀՀ Շիրակի մարզի «Գյումրու թիվ 1 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի    հայոց լեզվի  և  հայ գրականության  /12 դասաժամ/  ուսուցչի թափուր տեղերի համար:
Ուսուցչի պաշտոնի համար նախատեսված վարձատրությունը որոշվում է՝ ըստ դասաբաշխման:
Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով՝ գրավոր և բանավոր՝ ըստ ՀՀ ԿԳ նախարարության կողմից հաստատված հարցաշարերի:
Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին  է  ներկայացնում՝
  1. Հանձնաժողովի անունով գրավոր դիմում՝ նշելով այն աշխատատեղը, որին հավակնում է  /Ձև  1/,
  2. Փաստաթուղթ /դիպլոմ/՝ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի պահանջին համապատասխան որակավորման վերաբերյալ,
  3. Անձնագրի պատճենը,
  4. Ինքնակենսագրություն /Ձև 4/
  5. Թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին  և աշխատանքային ունակություններին ներկայացվող   պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները  /դրանց առկայության դեպքում/,
  6. Մեկ լուսանկար՝  3 4  չափի,
  7. Այլ պետությունների քաղաքացիները՝ Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունք,
  8. ՀՀ արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինգրքույկ:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ: Փաստաթղթերն ընդունվում են սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև  հունիսի  9-ը ներառյալ՝ ամեն օր ժամը 10:00-15:00, բացի շաբաթ և կիրակի օրերից: Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի՝ ըստ կարգի:
Մրցույթը տեղի կունենա հունիսի  9-ին՝ ժամը 13:00-ին, Շիրակի մարզի Գյումրու թիվ 1 ավագ դպրոցում:

Տեղեկությունների համար զանգահարել՝   /0312/ 5-83-96 հեռախոսահամարով:

вторник, 21 апреля 2015 г.

ԱՅՑԵՔԱՐՏ ԹԻՎ 1


Դիտե'ք մեզ այսօր 18:50-ին: 
Թողարկում 2։
Ներկայացնում են Գյումրու թիվ 1 ավագ դպրոցի պատանի լրագրողները:

суббота, 18 апреля 2015 г.

ՈԳԻՆ ՉԻ ՄԵՌՆՈՒՄ ․․․

170415թ
Բաց դաս-միջոցառում նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Համահայկական Հռչակագրին։
ՈԳԻՆ ՉԻ ՄԵՌՆՈՒՄ ․․․

1911թՍալոնիկ  ․․․ Երիտթուրքերի կուսակցական համագումար։ Հերթական անգամ ավելի հստակորեն հնչեց ազգությունների բնաջնջման և կայսրությունը միատար դարձնելու հարցը։
Թալեաթը հայերի զանգվածային բնաջնջումը պետական առաջնահերթ խնդիր համարելով՝ համապատասխան մարմիններին սառնասրտորեն հրահանգեց՝ անխնա ոչնչացնել բոլորին, մինչև իսկ օրորոցային մանուկներին։
Կ Պոլսում կազմվեց ցեղասպանության կոմիտե քարտուղար Միհրդատ –Շուքրիի գլխավորությամբ։
Ցեղասպանության հրամանները տրվում էին  կամ բանավոր կամ ծածկագիր  հեռագրով, շատ գաղտնի։
Կարգադրված էր կարդալուց հետո ոչնչացնել, որպեսզի հետո ոչ մի ապացույց չլինի։
Ցեղասպանությունը գործադրվեց փուլերով՝ նպատակ ունենալով թուլացնել ժողովրդի դիմադրողական ուժը, ոչնչացնելով մտավորականությանն ու հայ զինվորներին, դյուրին կլիներ անպաշտպան մնացած ժողովրդի ոչնչացումը։
Թուրք բարբարոսները համակ խավար դարձրին հայոց աշխարհը, հրո ճարակի տվեցին դարավոր մշակույթը։ Քանդեցին հայ մտքի կանթեղ հազարավոր դպրոցներ, հրդեհվեցին վանքերի հարուստ մատենադարաններ, ջարդուփշուր եղան նրբագեղ ժանյակներից հյուսված զմայլելի խաչքարեր․․
   Ոգին չի մեռնում, ոգին դառնում է  կոչ
Ոգին դառնում է արդարության պահանջ,
Ոգին դառնում է պատմության դաս, ճիչ
Նետված անողոք  թշնամու դեմքին։





Բաց դաս

1704-ին  Բաց դաս VIII դասարանում։
Հիմնական թեման Ցեղասպանությունն է։
Ցեղասպանությունը մարդկության հանդեպ ծանրագույն հանցագործություն է և միջազգային հասարակայնության կողմից դատապարտվում է՝ անկախ վաղեմության ժամկետից։
Մարդկային արդարությունը վերջիվերջո չի կարող չհարուցել մարդկային ընտանիքի անդամներից մեկի՝ հայի ժողովրդի անչափելի կորուստները։
Հայ ժողովուրդը հավատում է, սպասում է այդ օրվան։

Անհրաժեշտ է դատապարտել հայերի ցեղասպանությունը, որպեսզի պատմության մեջ որևէ ժողովրդի դեմ չկրկնվի ոճրագործությունը։




вторник, 14 апреля 2015 г.

Հայոց լեզու և գրականություն



Հայտարարվում է մրցույթ  ՀՀ Շիրակի մարզի «Գյումրու թիվ 1 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի    հայոց լեզվի  և  հայ գրականության  /12 դասաժամ/  ուսուցչի թափուր տեղերի համար:
Ուսուցչի պաշտոնի համար նախատեսված վարձատրությունը որոշվում է՝ ըստ դասաբաշխման:
Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով՝ գրավոր և բանավոր՝ ըստ ՀՀ ԿԳ նախարարության կողմից հաստատված հարցաշարերի:
Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին  է  ներկայացնում՝
  1. Հանձնաժողովի անունով գրավոր դիմում՝ նշելով այն աշխատատեղը, որին հավակնում է  /Ձև  1/,
  2. Փաստաթուղթ /դիպլոմ/՝ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի պահանջին համապատասխան որակավորման վերաբերյալ,
  3. Անձնագրի պատճենը,
  4. Ինքնակենսագրություն /Ձև 4/
  5. Թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին  և աշխատանքային ունակություններին ներկայացվող   պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները  /դրանց առկայության դեպքում/,
  6. Մեկ լուսանկար՝  3 4  չափի,
  7. Այլ պետությունների քաղաքացիները՝ Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունք,
  8. ՀՀ արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինգրքույկ:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ: Փաստաթղթերն ընդունվում են սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև  ապրիլի  22-ը ներառյալ՝ ամեն օր ժամը 10:00-15:00, բացի շաբաթ և կիրակի օրերից: Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի՝ ըստ կարգի:
Մրցույթը տեղի կունենա ապրիլի  27-ին՝ ժամը 13:00-ին, Շիրակի մարզի Գյումրու թիվ 1 ավագ դպրոցում:

Տեղեկությունների համար զանգահարել՝   /0312/ 5-83-96 հեռախոսահամարով: