среда, 4 октября 2017 г.

Դաս անիվների վրա

Շարունակվում են մեր` հայրենագիտության բացօթյա դասերը: Նոր ուսումնական տարում մեկնարկը տրվեց սեպտեմբերի 30-ին: Այս անգամ մեր դասերն անցկացնելու էինք Գառնու տաճարում և Գեղարդում: Նախաձեռնությունն առաջին հայացքից թվում է հեշտ իրականանալի, մանավանդ որ մեր երկրում ամենալայն մասսայականություն վայելող պատմամշակութային հուշարձաններն են: Պարզվում է, սակայն, որ մարդկային սնափառությունն ու հավակնոտությունը միշտ մի քայլ առաջ են ու միշտ խոչ՝ ոտքի տակ... 
Շրջանցելով Գառնու տաճարը՝ մեր բազմամարդ արշավախումբը (որին այս անգամ միացել էին նաև ծնողներ) Գառնու կիրճով իջավ դեպի «Քարերի սիմֆոնիա»: Նախ մեր երեխաների հիացմունքի առարկան դարձավ բնության հրաշագեղ վրձնումը, իսկ ապա՝ հետաքրքության առարկան՝ ինչպե՞ս կարող է առաջանալ այդպիսի գեղեցկությունը: Հաջորդ կայանը՝ Գեղարդը, ավելի հյուրընկալ էր: Բնության և եկեղեցու համադաշն բազմօրինակությունը տեսանելիքի անդորրավետ սիմֆոնիա էր, իրապես հմայական դարման մեր խռովված հոգիներին: Այստեղ էլ ինքնաբուխ ծայր առան տասներկուերորդցի Ֆլորայի երգ-աղոթքը, տասներորդցի Մանեի սրտահույզ ասմունքը, նրանց զուգերգը, մեր տարահասակ երեխաների խմբապարերը: Առաջին անգամ էր, որ աղոթում ու պարում էին միաժամանակ, որովհետև պարը, որ պիտի թունդ առներ Գառնու տաճարում, լռեց: Լռեց, որովհետև մարդկային անպարագիծ նկրտումները զանցառում են արժեհամակարգը, անառողջ երևակայությունը ազգային սեփականությունը վերագրում է մասնավոր սեփականատիրության, սրբությունը վերափոխում պղծության...
Այդ օրը Գառնու տաճարը այցելուների զբոսավայր չէր՝ որպես ազգային սեփականություն, այլ մասնավոր խրախճանատեղի՝ միջոցառում հորջորջմամբ: Այդ օրը Գառնու տաճարի դռները բաց էին ընտրյալների համար և կողպված լայնաթիկունք համազգեստավորներով՝ զբոսաշրջիկների ու աշակերտների համար: Այդ օրը հեթանոսությունն էր իշխում Գառնու տաճարում, բայց ոչ իբրև դավանանք, այլև իբրև գործ...
Հ. Գ. Մեր բացօթյա դասերի նպատակը աճող սերնդին ազգային հարստություններին ծանոթացնելն է՝ հայրենի երկրին կապելու, այն սիրել տալու, արժեհամակարգ ձևավորելու, ունեցածը անխաթար պահելու և նորը ստեղծելու նպատակով: Ու՞մ թողտվությամբ է երեխան հաշված վայրկյաններում տեսնում մի բան, որի հակառակը դպրոցը ճգնում է տարիներով սովորեցնել նրան...






Հացի փաՀացի փառատոն ՀՀ նախագահին դիմավորելու պատիվը ԹԻՎ ՄԵԿԻՆՆ էր․․․ռատոն

Հացի փառատոն
ՀՀ նախագահին դիմավորելու պատիվը ԹԻՎ ՄԵԿԻՆՆ էր․․․










Դարձյալ մարդաշատ էր Թիվ 1-ի դահլիճը։ Սեպտեմբերի 15-ին ծնողական համայնքի հետ էր տնօրեն Ն․ Թադևոսյանի հերթական հանդիպումը։ 
Ն․ Թադևոսյանը նախ հանդես եկավ անցած տարվա ընթացքում կատարված ուսումնադստիարակչական, ֆինանսատնտեսական աշխատանքների հաշվետվությամբ։ Ծնողները չթաքցրեցին իրենց գոհունակությունը կատարվածը գնահատելիս։ Տնօրենը ներկայացրեց այս տարվա ռազմավարությունը՝ ըստ դպրոցի զարգացման ծրագրի և հեռանկարի։
Ներկաները պատրաստակամություն հայտնեցին օգնել դպրոցին, լինել ուսուցիչների, տնօրենության կողքին։ Այս հավաքի ընթացքում մեկ անգամ ևս ամրագրվեց ,որ ուժեղ է այն դպրոցը, որտեղ կենսունակ են եռանկյան երեք կողմերը՝ դպրոց-աշակերտ-ծնող։ 
Վերջում ծնողները նշեցին,որ իրենց համար պատիվ է, որ իրենց զավակը թիվմեկցի է։






Սեպտեմբերի 12-ին Թիվ 1 ավագ դպրոցի տնօրեն Ն Թադևոսյանը 2016-2017 ուստարում կատարած աշխատանքների հաշվետվությամբ ներկայացավ դպրոցի աշակերտական հանրույթին։
Խոսվեց ձեռքբերումների, հաջողված ծրագրերի, ավագ դպրոցի առաքելության մասին։ Տնօրենը կարևորեց աշակերտի դերը՝ պասսիվ կրողից ակտիվ կազմակերպիչ հոգեբանությամբ, շեշտադրեց աշակերտական խորհրդի անհրաժեշտությունը՝ որպես դպրոցի ինքնակառավարման կարևոր օղակ, հորդորեց չվախենալ հավակնոտ երազանքներից ու անվարան գնալ դրանց հետևից՝ վստահեցնելով,որ անհնարին ոչինչ չկա, եթե կռվանը գիտելիքն է։ 
Խոսվեց այսօրվա աշակերտի կերպարի, պահանջների, հետաքրքրությունների մասին, հանգամանորեն ներկայացվեց կրթական ոլորտում տեղի ունեցող փոփոխություններն ու հեռանկարները։ Ն Թադևոսյանը, խոսելով արդեն ավանդույթ դարձած << Հայ ասպետ>> շարժման, Բացօթյա դասերի, Վարպետության դասերի մասին, որպես ձեռքբերում կարևորեց մասնագիտական կողմնորոշման պրակտիկան, որ արդեն 3-րդ տարին է՝ իրականացվում է տարբեր կազմակերպություններում, հեռավար դասերը սահմանամերձ գյուղերի հետ։ Որպես տարվա ամենամեծ ու պարտավորեցնող հաջողություն առանձնացրեց <<Արարատյան բակալավրիատ>> ծրագրում ներգրավվելը, ինչը դպրոցը տեղափոխում է կրթական նոր հարթակ։
Ն Թադևոսյանը շնորհավորեց օլիմպիադաներում, ստուգատեսներում հաղթած աշակերտներին, մյուսներին հորդորեց ակտիվություն դրսևորել և սովորել սիրելով ։
Եղան նաև հարցեր աշակերտների կողմից, որոնց հանգամանորեն պատասխանեց տնօրենը և կոչ արեց միասին կառուցելու մեր երազանքի դպրոցը, դպրոց, ուր և՛ պահանջատեր են, և՛ հաշվետու։








вторник, 19 сентября 2017 г.

Մեկնարկը տրված է:

Մեկնարկը տրված է: Թիվ մեկը տոնականորեն դիմավորեց Գիտելիքների օրը: Սեպտեմբերմեկյան հանդիսությունը տեղի ունեցավ դպրոցի շնորհալիների միջոցով. երգ, պար, նվագ, բարեմաղթություններ: Նախորդ ուստարին ավարտել էինք մրցանակաբաշխությամբ, նորը սկսեցինք մրցանակակիրների ողջույնի խոսքերով: Մեր կրթարան-ընտանիքը դարձյալ միաբուռ է և պատրաստ՝ նոր ձեռքբերումների, նոր հաղթանակների:












ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՕՐԱՑՈՒՅՑ


пятница, 12 мая 2017 г.

Հերոսական անցյալ ունեցող գիտակցված պայքարի ելած հայ քաջորդիները իրենց ոգով ամուր պահեցին Արցախի ու Հայաստանի սահմանները։
Քառօրյա պատերազմը նոր իմաստ ու փայլ հաղորդեց մեր պատմության հերոսական էջերին, նշանավորվեց հայկական զենքի նոր հաղթանակով։
Այն ոգեշնչեց ու հայրենասիրությամբ լցրեց շատերի հոգիներն ու սրտերը։ Այդ ոգեշնչումից ծնվեց գաղափար անցկացնել Մերօրյա հերոսները շարքից <<Մի կյանքի պատմություն>> խորագրով փոխհամագործակցված դասը /ուսուցիչ՝ Լ.Գրքիկյան/։ Այս անգամ իրենց տնային հանձնարարությամբ թիվ 15 հիմնական դպրոցի աշակերտները հյուրընկալվեցին թիվ 1 ավագ դպրոցում։ Նրանցից շատերի համար մերօրյա հերոսը ոչ միայն զենքը ձեռքին առաջնագծում կռվող զինվորն էր, այլև մեր՝ կողքին գրիչը ձեռքին, երգը շուրթին յուրաքանչյուր հայն էր։




Գյումրու թիվ 1 ավագ դպրոցի 8-րդ դասարանի հետաքրքրասեր աշակերտներս հյուրընկալվեցինք հետաքրքրասերների ակումբում: Հայի ինքնություն, ինքնության բացատրելի և անբացատրելի կողմեր... Հարցեր, որոնց պատասխանները փնտրելիս` խորացանք ինքներս մեր մեջ, բացահայտեցինք այն յուրահատկությունները, որոնք մեզ հայ են դարձնում, երկար մտորեցինք, քննարկեցինք և բանավիճեցինք երաժշտագետ, երաժշտական գիտությունների թեկնածու Հասմիկ Հարությունյանի հետ:




пятница, 5 мая 2017 г.

Ապրիլի 20-ին տեղի ունեցավ Գյումրու թիվ 1 ավագ դպրոցի՝ XIIա և թիվ 15 հիմնական դպրոցի IX դասարանների համագործակցված դասը՝ նվիրված քառօրյա պատերազմին։ Աշակերտներ Ա․ Լիլիթը և Ք․ Անին ներկայացրեցին իրենց հեղինակային գիրքը՝ <<Մի կյանքի պատմություն>> խորագրով, որի հիմնական գաղափարը հայրենասիրությունն էր։ Լ․ Գրքիկյանի նախաձեռնությամբ կազմակերպված դասը շատ հետաքրքիր և հուզառատ էր։ Դասի նպատակն այն էր, որ զգանք, թե ինչ է պատերազմը, որ պատերազմը միայն ռազմաճակատ չէ, այն մարդկանց սրտերում է, կարելի է ասել, որ պատերազմը թակում է յուրաքանչյուրիս դուռը, դառնում է յուրաքանչյուրիս կռիվը։ Պատմությունները վերցված էին իրական կյանքից։ Դասը տվեց ոչ միայն նոր գիտելիքներ, այլև նոր ընկերներ և փորձ։


четверг, 4 мая 2017 г.

Մեր երախտագիությունն ենք հայտնում Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի ռեկտորին և ֆրանսերենի ամբիոնին արդյունավետ համագործակցության, բարձր գնահատանքի, ուշադրության համար: Հաստատակամ ենք շարունակելու պարտավորեցնող վերաբերմունքի հիմքում ընկած ամուր ավանդույթները:


՝ գյուղին կարոտ քաղաքաբնակներս, շրջում էինք փողոցներով՝ փորձելով զրույցի բռնվել իսահակյանցիների հետ: Նախ շտապեցինք տեսնել, թե որքանով է գյուղը «հավատարիմ» իր անվանը: Պարզեցինք, որ այստեղ Վարպետի կիսանդրին է կանգնեցված, և գյուղի դպրոցն էլ կրում է նրա անունը: Հետաքրքիր պատահականությամբ մտանք մի տան դարպասից ներս, ուր բնակվում է այդ դպրոցի ուսուցիչներից մեկը: Հյուրընկալ տանտերը հոժարությամբ զրուցեց մեզ հետ, պատմեց գյուղի կենցաղի, հոգսերի մասին, անդրադարձավ գյուղի ստեղծման պատմությանը, մեր փոքրիկներին ցույց տվեց իրենց թոնրատունը, հետո էլ հյուրասիրեց նույն թոնրի լավաշով: Տանտիրուհին էլ պանիրն ավելացրեց: Տանը հաց ու պանիր ուտելը սովորական բան է, իսկ, ա՛յ, գյուղական հաց ու պանիրն ուրիշ համ է ստանում, երբ ճաշակում ես՝ գյուղի փողոցներով անհոգ շրջելով:
Չեք հավատա, բայց մեր քայլերը մեզ հասցրին դպրոցի տնօրենի տուն: Վերջինիս հետ զրուցել չհաջողվեց, քանի որ, ինչպես մեզ ասացին, տանը չէր: Բայց դուստրը խոսեց մեզ հետ, պատմեց գյուղի կացութաձևի, պահպանված ավանդույթների մասին, տան տատիկն էլ՝ ավանդական կերակրատեսակների մասին: Տեղական ավանդազրույցներ չգիտեին, բայց հիշատակեցին Սուրբ Աննայի մատուռի զրույցը: Իհարկե, շտապեցինք մատուռը տեսնել:
Մեծ տարբերություն չտեսանք Գյումրիից ոչ հեռու գտնվող գյուղի ու քաղաքի բնակիչների մտածողության ու նիստուկացի միջև, բայց վերադարձանք բավարարված: Գյուղն էլ բարեշեն չէ, որ աչք շոյեր: Մարդիկ էին սրտաբաց...

Старшая школа №1 г. Гюмри вновь на высоте: 3 мая состоялась литературная конференция на тему «Писатели – юбиляры 2017 года», которая явилась завершающим аккордом среди мероприятий, проведённых под рубрикой «Апрель – месяц русского языка».
Участники конференции проявили эрудицию и глубокие знания в области предложенной темы, представив суду слушателей содержательные доклады, перемежающиеся великолепным исполнением стихов и даже песни.
Особая благодарность школе №19 102-й российской базы (учитель – Мартиросян Р.А.), осн. школе №5 (учитель – Ешилбашян Р.М.), осн. школе №7 (учитель – Богданян Н.) г. Гюмри, а также талантливым студентам ШГУ, привнёсшим в атмосферу конференции особый шарм (преподаватели – Вануи Юрьевна и Анжела Гургеновна). Всем участникам конференции выданы Сертификаты участника литературной конференции «Писатели – юбиляры 2017 года».
До встречи в следующем году!





среда, 26 апреля 2017 г.

Ուսուցումն առավել արդյունավետ է, երբ ուրախություն է պատճառում: (Պ. Կլայն)

Մեր VII բ դասարանի համար այս ճշմարտությունը փորձված է քանիցս: Հերթական արտադասարանական ուսուցումը. այս անգամ՝ «Ճանաչենք, որ սիրենք կամ մեր մշակութային ժառանգությունը» բացօթյա դասերի շրջանակում: Ուսուցման վայրը՝ Երերույքի տաճար: 
     Միայն առաջին հայացքից «շիկավուն» գեղեցկուհին կիսավեր ու անխոս թվաց: Իսկ հետո... շունչ առավ ու մի քիչ պատմեց իր մասին: Ախր ինքը մեկուկես հազարամյակ կանգնած է նայում արևի լույսին, էլի՞ չհոգներ: Ի՜նչ փառավոր անցյալ պիտի ունեցած լինի, եթե անգամ ծերացած ու մաշված, բայց այսքան հմայիչ է: Հյուրընկալ էր Երերույքը, բայց ոչ շատախոս, ոչ գանգատավոր: Չի պատմում, թե ինչ է անցել գլխով, չի խոսում իր փեշերին հավերժ ննջողների մասին: Ի՞նչ գաղտնիքների մասին են լռում քարանձավները, ու՞մ աղոթքների մրմունջներն են իրենց տակ թաղել ծանր սյուները: Չի պատմում անգամ, թե ո՞ր դարում են իր ճակատին փորագրություն արել: Բայց ա՛յ, մեր փոքրիկների աչքը տարբերում է փորագրությունը խազմզոցներց, որոնք անուններ են հոդում, ու դարերի պատմություն չունեն, այլ տարիների, ամիսների: Հայ հերոստրատոսների անուններ, որոնք հավակնում են «ապրել» ... որքան կանգուն կմնա Շիրակ աշխարհի վսեմաշուք տիրուհին...
     Մեր մանուկների աղոթքը՝ ի հիշատակ Եղեռնի զոհերի, տաճարի գաղտնալուռ խորանը ևս թաք կտա իր հիշողության խորքերում, իսկ երեխաները՝ ակնածանքն աչքերում, իրենց մտքի ամբարում կպահեն վեհատեսիլ տաճարի հյուրամեծարությունը, բայց նաև այն պահպանելու հրամայականը: 
     Վերադարձին կանգ առանք Ջրափիի Ս. Աստվածածին եկեղեցու տարածքում՝ ուղիղ քարավանատան պատի տակ: Փոքր-ինչ հանգստացանք, ապա անցանք օրվա երկրորդ բացօթյա դասին: Առարկան՝ «Ընդհանուր գիտելիքներ», թեման՝ «Հին հունական թատրոնը և հունական հնավայր Ակրոպոլիսը»: Հետո Մանուշակի շուրթերից հնչեց Կոմիտաս, ապա՝ մի քիչ ասմունք, հայրենասիրական երգեր... ու զանգի ձայնը...