среда, 11 июня 2014 г.

Գյումրու թիվ 1 ավագ դպրոցի աշակերտները հյուրընկալվել էին նախագհին:

    

<< Կենգուրու>> 2014 միջազգային մրցույթ

Գյումրու թիվ 1 ավագ դպրոցի  սաները  իրնց մասնակցությունն էին ցուցաբերել  << Կենգուրու>>  միջազգային մրցույթին և ստացել մրցանակներ ու պատվոգրեր:


<< Մենք կողմ ենք առողջ ապրելակերպին >>

<< Մենք կողմ ենք առողջ  ապրելակերպին  >> առաջնորդվելով այս կարգախոսով, մեր աշակերտները մասնակցեցին  SH  ընկերության կողմից կազմակերպած << Ոչ’ ծխախոտին >>բարեգործական  ակցիային




Գյումրու թիվ 1 ավագ դպրոցը առաջինն է ամենտեղ


«Թվերի տիրակալը»

Համադպրոցական շքերթ

Գյումրու թիվ 1 ավագ դպրոցում  մեկնարկվել էր ռազմահայրենասիրական  դաստիարակության ուղղությամբ անցկացվող << Դեպի  հավերժություն>> խորագիրը  կրող  միջոցառումների միամսյակ: Եվ այդ  միջոցառումների եզրագիծը մայիսի 20-ին տեղի ունեցած տոնակատարությունն էր` նվիրված  հայ ժողովրդի  մայիսյան պանծալի հաղթանակներին և  ՆԶՊ  առարկայի ավարտին: Միջոցառումը  բաղկացած էր 2 մասից:Առաջին մասը  հանդիսավոր հատվածն էր, որը տեղի ունեցավ  դպրոցի բակում: Հնչեց  ՀՀ  օրհներգը ,այնուհետև դպրոցի օրհներգը , զինվորականներն ու աշակերտներն անցան շքերթով, տեղի ունեցավ աշակերտների պարգևատրում, շնորհակալագրեր հանձնվեցին դպրոցին աջակցող կազմակերպություններին, իսկ ավարտին երաժշտական համարներով հանդես եկան դպրոցի շրջանավարտները:
Միջոցառման 2-րդ հատվածն անցկացվեց հանդիսությունների դահլիճում, ուր 8-12-րդ դասարանների աշակերտները խաղացին
 << Հնչեցրե՛ք զանգերը>> ներկայացումը, որտեղ հուզիչ  տեսարաններով  ներկայացրին 1990 –ականների լարված իրավիճակը և  պատերազմական գործողությունները ճակատում:
   Տեսարանն այնքան հուզիչ էր և իրական, որ մի պահ ներկաներին թվաց, թե գտնվում են ոչ թե դպրոցի դահլիճում ,այլ  պատերազմական գոտում. բեմահարթակում խրամատներ էին, խարույկի շուրջը նստած զինվորներ,որոնց շուրթերին << Թռչեի մտքով տուն>> երգն էր:
   Միջոցառման ավարտին իրենց  տպավորություները կիսեցին միջոցառման հյուրերը: Միջոցառումը եզրափակեց դպրոցի տնօրենը` իր գեղեցիկ և հայրենասիրական ոգեկոչման խոսքով:

Հրաժեշտ կրտսեր դպրոցին

<< Մոր պես սուրբ ես, հող իմ հայրենի>>:
Գյումրու թիվ 1  ավագ դպրոցում տեղի ունեցավ  4-րդ դասարանցիների հրաժեշտի հանդեսը: Միջոցառման թեման էր մայր, հայրենիք, ուսուցիչ և հրաժեշտ կրտսեր դպրոցին:Միջոցառման  սկզբում  Ա. Ավետիսյանի << մայրիկ>>  երգի հնչյունների ներքո  էկրանին 4-րդ  դասարանի աշակերտների լուսանկարներն  էին, իրենց մայրիկների հետ , իսկ   վերջում , իբրև երկրորդ մայր ,  դասարանն` առաջին ուսուցչի հետ: Երեխաները  հուշանվերներ  բաժանեցին իրենց  ծնողներին , մեծարեցին մայրերին` համարելով նրանց << Երկիրը պահող, ոսողի դեմ վահան>>: Այնուհետև  բեմ բարձրացան հայկական դրոշով և փառաբանեցին  ու  գովերգեցին հող հայրենին, հատվածներ  ներկայացրին  մեր պատմության  արյունոտ  էջերից: Այնուհետև  երգեցին , պարեցին հայկական  պարեր, նվագեցին քանոն կիթառ: Միջոցառման 2-րդ հատվածում աշակերտները ներկայացրին  նաև ռուսական մշակույթը, երգեցին ռուսական երգեր, պարեցին ռուսական պարեր: Աշակերտներն առանց կաշկանդվելու ռուսերեն լեզվով  երախտիքի խոսքեր  հղեցին ծնողներին և ուսուցիչներին, կատակեցին, ներկայացրին իրենց դասարանը, գովերգեցին  աղջիկներին և երգ  նվիրեցին ուսուցիչներին:
   Վերջում փոքրիկ Սիրանուշն իր նազանի  պարով հավատացրեց,որ գալիքը հուսալի է  և պայծառ: Այնուհետև աշակերտները  հավասարեցնելով երկու սրբությունները  մայր և հայրենիք, ապացուցեցին ,որ գալիս է ազնիվ, կորովի և  հարազատ նոր սերունդ, որն անպայման կիրականացնի  պապերի դարավոր երազանքը, հպարտ են իրենց արմատներեվ, պատմական ձեռքբերումներով  և վստահ  գնում են դեպի հավերժություն:

Մայիսի 9-ը՝ Հաղթանակի օր

Գյումրու թիվ 1 ավագ դպրոցը մասնակցեց 2014թ-ի  մայիսի 9-ին  կայացած համաքաղաքային շքերթին:
Դպրոցի պատանի երկրապահները հանդես եկան որպես դրոշակակիրներ եւ մեծ հպարտությամբ էին ծածանում հայոց եռագույնը

<< Վերածնունդ>>

Գյումրու թիվ 1 ավագ դպրոցում կայացավ  << Վերածնունդ>> խորագիրը կրող միջոցառումը,որը նվիրված էր Գյումրի քաղաքին և նրա վերածննդին: Միջոցառումը ներկայացվում էր երկու տեսանկյունից.մի կողմում հին Գյումրին էր, մյուսում` վերակառուցված Գյումրին և այն իր մեջ ամփոփում էր Գյումրվա կոլորիտը, նիստ ու կացը,ավանդույթները:Միջոցառման սկիզբն ազդարարվեց զուռնա դհոլով և Գյումրվա անկրկնելի բնավորությունը ներկայացնող ֆայտոնի մուտքով,ապա դահլիճ հրավիրեցին հյուրերին,որտեղ էլ ներկայացրին քաղաքի պատմությունը մինչև օրս` անցուդարձ կատարելով Գյումրվա հիշարժան ժամանակահատվածներին: 

Ռուսաց լեզվի գիտամեթոդական կոնֆերանս

Գյումրու թիվ 1 ավագ դպրոցը օրերս հանդես  եկավ մի նոր նախաձեռնությամբ, որը  մյուս դպրոցների տնօրենների և  մանկավարժների հավաստմամբ շատ կարևոր էր:
 Դպրոցի և  Գյումրիում ՌԴ հյուպատոսարանի  համատեղ ջանքերով  կազմակերպվել  էր  գիտաժողով` նվիրված 1-ին աշխարհամարտի 100-ամյակին: Գիտաժողովի  աշխատանքային  լեզուն ռուսերենն էր : Մասնակցում էին աշակերտներ թիվ 7,23 հիմնական դպրոցներից, 19-րդ ռուսական դպրոցից ,թիվ 1 , Նիկոլ Աղբալյանի անվան ավագ դպրոցից , ուսանողներ ԳՊՄԻ-ից: Զեկուցումներ ներկայացրեցին
 ռուս- հայկական  մշակութային, տնտեսական կապերի մասին:
  • Այսօրվա  դպրոցի հիմնական խնդիրը սովորել սովորեցնելն է:
Կարծում եմ  նմանատիպ նախաձեռնությունները կօգնեն ,որ աշակերտները
իրոք , կարողանան հետազոտական ստեղծագործական աշխատանքներ կատարել:
Արդյունքում կզարգանա միտքը , ստեղծագործական կարողությունները,- իր խոսքում նշեց դպրոցի տնօրեն Ն. Թադևոսյանը:
Վերջինս նաև հավելեց, որ  լավագույն աշխատանքները կտպագրվեն  առանձին ժողովածուում և հույս հայտնեց,որ միջոցառումը կդառնա ավանդական:

Ոստիկանության աշխատակիցների անակնկալը Գյումրու թիվ 1 դպրոցին

Փետրվարի 19-ին «Նվիրի՛ր գիրք» միջոցառման շրջանականերում աշխուժություն էր տիրում Գյումրու թիվ 1 ավագ դպրոցում: Ոչ միայն աշակերտներն ու ուսուցիչներն էին միմյանց ու դպրոցի գրադարանին գրքեր նվիրում, այլև հաճելի անակնկալ մատուցեցին ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրի բաժնի անչապահասների գծով բաժանմունքի աշխատակիցները:
Նրանք իրենց նախաձեռնությամբ տարբեր բովանդակությամբ ու տարբեր հեղինակների գրքեր նվիրեցին դպրոցի գրադարանին: Հորդորեցին շատ ընթերցել, ծանոթանալ համաշխարհային գրականության գոհարներին, քանզի կայացած, բարձրագույն արժեքներին հաղորդակից մարդը երբեք վատ արարք թույլ չի տա:
Տեսուչ Ավետիք Սերոբյանի և աշակերտների միջև ծավալվեց զրույց «Գիրք, որ փոխում է իմ կյանքը» խորագրով: Նրանք հիշեցին, որ այդ օրը ամենայն հայոց բանստեղծի ծննդյան օրն է և նրա գեղեցիկ ստեղծագործություններից հատվածներ ասմունքեցին:
Փետրվարի 19-ը առանձնացավ դպրոցի առօրյաում: