вторник, 26 мая 2015 г.

<<Հայրենագիտություն>> առարկայից բաց դաս էր, V դասարանում։ Թեման՝ <<Հայաստան աշխարհի>> առասպելներն ու լեգենդները, խորագիրը՝ <<Զարմանալի, հնամենի, հիանալի երկիր>>։ Աշակերտները խոր ակնածանքով ու հպարտությամբ թերթում էին մեր հնամենի անցյալի մագաղաթյա էջերը, երախտիքի ջերմ խոսքերով մեծարում լեգենդար զորավարներին, փառահեղ արքաներին, ազգի հանճարեղ երախտավորներին,։ Զարթնել էին հայոց առասպելական լեռները, խոսում էր բիբլիական Արարատը։ Հայոց սուրբ հողը շունչ ու ոգի առած հորդորում էր պահել ու պահպանել ժողովրդի ծոցից ելած թանկ մասունքները։





пятница, 22 мая 2015 г.

Բաց դաս V դասարանում, առարկան՝ անգլերեն, թեման՝ Անցյալ ժամանակ։


I've decided to have on open lesson in the V form. 
At first I thought would be very difficult. But while working with them. I understood that the children are very interesing and there is nothing impossible. The lesson was about Past simple tense. We had Past simple as a house where auxiliary verb DID and particle not lived. The roads which came to the house, were the adverbs. A lot of games were played. The lesson was lively, the pupils very active, I am very pleased with my lesson and my pupils








среда, 20 мая 2015 г.

Չնայած ավարտվել է ուստարին, բայց Գյումրու թիվ 1 ավագ դպրոցում աշխատանքային եռուզեռը շարունակվում է։


Հերթականը Xբ  դասարանի աշակերտների  Բաց դասն էր՝ կենսաբանություն  առարկայից։
Դասի նպատակն էր ծանոթանալ կյանքի ոչ բջջային ձևերին՝ վիրուսներին։
Մանրամասն ներկայացվեց վիրուսների կառուցվածքը և փոխազդեցությունը կենդանի բջիջների հետ, հատկապես  լավ ներկայացվեց դրանց թափանցման մեխանիզմները, բացատրվեցին լիզիսի էնդոցիտոզի ֆերմենտների դերը։
Ներկայացվեց  բույսերի, բակտերիաների և մարդու մի շարք հիվանդությունների հարուցիչ հանդիսացող վիրուսների կենսական բոլորաշրջանը,  ինչպես նաև վարաքներից պաշտպանվելու միջոցները։  








пятница, 15 мая 2015 г.

ԱՅՑԵՔԱՐՏ ԹԻՎ 1


Դիտեք մեր հերթական թողարկումը մայիսի 16-ին` ժամը 18:00-ին, Շիրակի հանրային հեռուստատեսությամբ:
Եթերում կլինեն Թիվ 1 -ի պատանի լրագրողները:

вторник, 12 мая 2015 г.

Հետայսու ինֆորմատիկայի դաս ՏՏ կենտրոնում

Գյումրու թիվ 1 ավագ դպրոցի VII դասարանցիները ինֆորմատիկայի իրենց դասաժամը անցկացնում են   ՏՏ կենտրոնում։ Այնտեղ դպրոցական ծրագրով նախատեսված դասընթացից զատ ուսումնասիրում են   բազային գիտելիքներ, ձեռք բերում պրակտիկ փորձառություն։      




суббота, 9 мая 2015 г.

открытый урок, посвященный 70-летию Победы в Великой Отечественной войне.

Сегодня в культурном центре <<Дом русской книги>> ученики старшей школы N1 провели открытый урок, посвященный 70-летию Победы в Великой Отечественной войне.





четверг, 7 мая 2015 г.

среда, 6 мая 2015 г.

Հայոց Ցեղասպանության 100-ամյակին նվիրված հերթական միջոցառումը գրադարանի ընթերցասրահում

Հայ ժողովրդի պատմության ամենաարյունալի էջերից է Ցեղասպանությունը,որն իրագործեց օսմանյան Թուրքիան 1915-20թ.թ.: Նախադեպը չունեցող այդ ոճրագործությունը մինչև օրս արժանի գնահատական ու ամբողջական ճանաչում չի ստացել միջազգային հանրության և որոշ պետությունների կողմից: Մեզ համար անասելի մեծ է կորստի ցավը`կորսված Հայրենիքի, նահատակված անմեղ զոհերի հիշատակի ցավը, որը միշտ մնալու է մեր հիշողության մեջ:
Հիշողությունն այդ թանկ է մեզ համար, որը չենք կորցնում և չենք կորցնելու: Իսկ ցավը պարտավոր ենք հաղթահարել, ձգտելով հասնելու պահանջատիրական մեր քայլի հաջողությանը: Դրա ապացույցը պետք է լինեն մեր ձեռքբերումներն ու նվաճումները հասարակական կյանքի բոլոր ոլորտներում:
Ընթերցասրահի պատասխանատու Վ.Միքայելյանի այս նախաբանով սկսվեց Հայոց Ցեղասպանության 100-ամյակին նվիրված հերթական միջոցառումը գրադարանի ընթերցասրահում:Գրական-երաժշտական իրենց ծրագրով հանդես եկան թ.1 ավագ դպրոցի 6-րդ դասարանի աշակերտները /դասղեկ`Ա.Գրիգորյան/: Այս անգամ ևս այս դասարանի աշակերտները հիացրեցին ունկնդրին իրենց գրագետ ասմունքով, միջոցառմանը հարիր հանդերձանքով, կարգապահությամբ ու ակտիվությամբ: Անշուշտ մեծ է դասարանի դասղեկ Արմինե Գրիգորյանի ներդրումը այս հարցում, ում կազմած միջոցառումների ծրագրերը։






воскресенье, 3 мая 2015 г.

Պատանի քիմիկոսների համահայկական մրցաշար

Գյումրու թիվ 1 ավագ դպրոցի <<Ադրենալին>> թիմը Պատանի քիմիկոսներ համահայկական մրցաշարում գրավեց երրորդ տեղը: 
Մասնակիցները վերադարձան նաև անհատական պատվոգրերով: Թիմի ղեկավար Նորային Պողոսյանը ևս արժանացավ պատվոգրի:
Շնորհավորում ենք...