среда, 18 марта 2015 г.

Թվերի տիրակալը

17.032015թ-ին Գյումրու թիվ 1 ավագ դպրոցում անցկացվեց մաթեմատիկայի ուսուցչուհի Ս Թովմասյանի կողմից կազմակերպված մաթեմատիկական   Թվերի տիրակալը մրցույթը՝ XI և XII բնագիտական հոսքի դասարանների աշակերտների միջև։ Մրցույթի ընթացքում աշակերտները լուծեցին տրամաբանական խնդիրներ, պատասխանեցին բլից հարցերին։ Տեղի ունեցավ նաև մրցույթ թիմերի ավագների միջև։ Տեսանյութի միջոցով թիմերը պատասխանեցին իրենց կրտսեր ընկերների առաջարկած տրամաբանական հարցերին։

Հաղթող ճանաչվեց XIIբ դասարանը ներկայացնող թիմը և պահպանեց փոխանցիկ գավաթը։








Բաց դաս

Գյումրու թիվ 1 ավագ դպրոցում 17.03.2015թ. անցկացվեց   Բաց դաս    X ա դասարանում կենսաբանություն առարկայից  Գենային և Քրոմոսոմային մուտացիաներ թեմայով։
Աշակերտները խոսեցին Մուտացիաների առաջացման պատճառների,  դրանց հետևանքով առաջացած հիվանդությունների բնույթի հանդիպման հաճախականության մասին։
Խոսվեց Մենդելյան միագենային հիվանդությունների  /Ֆենիլկետոնուրիա, Հեմոֆիլյա, Պուդոգրա/ բազմագործոնային հիվանդությունների  ստամոքսի  խոց, չարորակ ուռուցքներ և քրոմոսոմային համախատանիշների՝ Դաունի համախտանիշ, Էդվարդսի համախտանիշ, Պատաուի համախտանիշ, Մարֆանի համախտանիշ և այլն։

Նյութը ներկայացվեց տեսանյութերի ամինացիաների սլայդների տեսքով։ Երեխաները դասը ներկայացրեցին հետաքրքրական նյութերով և վարժ խոսքով։ Դասի նպատակն էր տեղեկացնել մուտացիաների հանդիպման հաճախականության և հիվանդությունների պատճառների և բուժման մասին։



пятница, 13 марта 2015 г.

"Праздник русского языка и русской культуры"

Սիրով տեղեկացնում ենք, որ "Праздник русского языка и русской культуры" գիրքն իր էջերում տեղ է հատկացրել մեր դպրոցի գեղեցկուհի Մանուշակ Ղուկասյանի փայլուն ելույթին, մենք ևս շնորհավորում ենք մեր սիրելի աղջնակին՝ ցանկանալով նորանոր հաջողություններ մշակույթի և գիտության ոլորտներում։


вторник, 3 марта 2015 г.

Գարեգին Նժդեհ

Գյումրու թիվ 1 ավագ դպրոցում VI դասարանի աշակերտների մասնակցությամբ  և դասղեկ Ա. Գրիգորյանի ղեկավարությամբ  անցկացվեց   <<Հայրենապաշտական դաս>>՝  նվիրված Գարեգին Նժդեհին: Դասղեկի պատգամն էր աշակերտներին միշտ բարձր պահել հայրենասիրության  վեհ առաքինությունը, քանի որ հայը բոլոր դարերում  էլ  կարողացել է, իր գութանի մաճին ապավինած,  միշտ հպարտ կանգնել:
Աշակերտները մեծ ոգևորությամբ ներկայացրեցին Գարեգին նժդեհի պատգամները, կատարեցին հայրենասիրական երգեր և երդվեցին, որ թշնամին երբեք չի խլի իրենց  առյուծաշունչ ոգին,  իսկ իրենք  կմնան հպատակն ու մարտիկն իրենց ազգի:

Դասի նպատակն  էր  աշակերտներին դաստիարակել ազգային բարձր գաղափարներով, պարուրվել հայրենասիրական ոգով, որը կբռունցքվի դեպի երկինք և թույլ կտա անշեջ անցնելու մեր ճանապարհը: