вторник, 24 февраля 2015 г.

<< Հրաշքով լի կյանք >>

<< Հրաշքով լի կյանք >> ծրագրի շրջանակներում 24.02-ին Գյումրու թիվ 1 ավագ դպրոցում << Հրաշքը >> վեպի 7-րդ քնարկումն էր…Աշակերտների 20 հոգանոց խումբը խոսում էր գրքի հերոսի ՝Օգիի և նրա ընկերների մասին , քննարկումն անցկացրին <<ընկեր>> և <<ընկերություն>> հասկացությունների շուրջ : Առաջին հատվածում օնլայն քննարկումն անցկացվեց Սիսիանի ավագ դպրոցի աշակերտների հետ, ապա տեղում ձևավորված խմբերով աշակերտները իրենց կարծիքներն արտահայտեցին ինչպես գրքում հերոսների փոխհարաբերությունների ու ընկերների վերաբերյալ, այնպես էլ մեր առօրյայում ձևավորվող ընկերական հարաբերությունների ու անկեղծության վերաբերյալ: Քննարկմանը ներկա էին <<Ագաթ>> ՀԿ-ի, << Արաքս >> ՀԿ-ի Գյումրու երեխաների սոցիալական հոգածության կենտրոնի և << փրոջեքտ հարմոնի >> կազմակերպության ներկայացուցիչները :





понедельник, 23 февраля 2015 г.

ԴԱՐՁՅԱԼ ՄԵՆՔ

ՄԱԿ-ի հանրային տեղեկավտության երևանյան գրասենյակի կողմից կազմակերպված Մայրենի լեզվի օրվան նվիրված ակնարկի մրցույթին մասնակցեց նաև Նարեկ Անդրանիկի Թադևոսյանը և ճանաչվեց հաղթող:
Շնորհավորում ենք Նարեկին և դպրոցի հանրույթին:

пятница, 20 февраля 2015 г.

Օ’, գրքերի աշխարհը տիեքերք է անեզր

Գյումրու թիվ 1  ավագ դպրոցի աշակերտները պատրաստել էին միջոցառում  Գրքի նվիրատվության օրվա կապակցությամբ:
Երեխաները միջոցառումը  վերնագրել էին  Օ’,  գրքերի աշխարհը  տիեքերք  է անեզր:
Շատ հազարամյակներ  առաջ գիրքը մարդկության լավագույն ներկայացուցիչների  ձեռքին դարձել է ճշմարտության և արդարության համար նրանց պայքարի գլխավոր զենքերից մեկը և հենց այդ զենքն է այդ մարդկանց տվել ահռելի ուժ:

Երկրագիտական թանգարանը Գյումրու թիվ 1  ավագ դպրոցին  նվիրատվեց 100  կտոր գիրք:




пятница, 13 февраля 2015 г.

Վնասակար սովորություններից խուսափելու ձևը երբեք չփորձելն է:

Այսօր Գյումրու թիվ 1 ավագ դպրոցում կայացավ  <<Վնասակար սովորությունների ազդեցությունն օրգանիզմի վրա>> սեմինարը, որին մասնակցում էին X-XII դասարանների աշակերտները: Սեմինարի նպատակն էր բացասական դիքորոշում ձևավորել վնասակար սովորությունների նկատմամբ, կարևորել առողջության վրա դրանց օգտագործման հետ կապված վտանգների իմացությունը: Աշակերտները ներկայացրին թեմայի վերաբերյալ ռեֆերատներ, ուսուցչուհին մանրամասն խոսեց վնասակար սովորությունների ազդեցության, կախվածության հետևանքների մասին, դիտեցին տեսանյութեր:

Վերջում անցկացվեց քննարկում և աշակերտները լրացրեցին թեստեր:



среда, 11 февраля 2015 г.

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

Կնքվեց համաձայնագիր ՀՀ ԿԳՆ Գյումրու թիվ 1 ավագ դպրոցի և ՀՀ ՊՆ                  
Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի միջև , ըստ որի Գյումրու թիվ 1 ավագ դպրոցի աշակերտները , հանդիսանալով նշված ՌՈՒՀ-դիմորդներ , կունենան մի շարք արտոնություններ ընդունելության ժամանակ, ինչպես նաև կանցկացնեն գործնական դասընթացներ ռազմական ավիացիոն ինստիտուտում:

Հայոց եռագույնի կողքին ծածանվեց նաև թիվ 1 –ի հաղթական դրոշը:

Գյումրու թիվ 1 ավագ դպրոցը իր կենսագրության հաստափոր մատյանի օրացույցում թերթեց ևս մի նշանավոր էջ ` 29.01.2015:

Շնորհավորելով Հայոց Ազգային բանակի 23 ամյա հոբելյանը ՝ Հայոց եռագույնի կողքին ծածանվեց նաև թիվ 1 –ի հաղթական դրոշը: Հանդիսավոր արարողությամբ կնքվեց համաձայնագիր ՀՀ ԿԳՆ Գյումրու թիվ 1 ավագ դպրոցի և ՀՀ ՊՆ                   Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի միջև , ըստ որի Գյումրու թիվ 1 ավագ դպրոցի աշակերտները , հանդիսանալով նշված ՌՈՒՀ-դիմորդներ , կունենան մի շարք արտոնություններ ընդունելության ժամանակ, ինչպես նաև կանցկացնեն գործնական դասընթացներ ռազմական ավիացիոն ինստիտուտում:
Միջոցառմանն իրենց ներկայությամբ էին պատվել ՀՀ Շիրակի մարզպետ Ֆ. Ցոլակյանը, մարզպետի խորհրդական Հ. Կիրակոսյանը, ՀՀ Պն ռազմաավիացիոն ինստիտուտի պետի տեղակալ գնդապետ Ալեքսանյանը, Գյումրու զինվորական կոմիսար Գ. Խաչատրյանը, Գյումրու մշակույթի բաժնի պետ Ա. Մկրտչյանը, ՀՀ ԵԿՄ Շիրակի մարզային վարչության նախագահ Յ. Ալեքսանյանը, ՀՀ ԵԿՄ Գյումրու տարածքային վարչության պետը, Շիրակի մարզի սպորտի վարչության պետ Վ. Վարդանյանը, ԳՊՄԻ –ի ռազմական ամբիոնի ներկայացուցիչները, <<ԱՐԱՔՍ>> ՀԿ ի նախագահը, ինչպես նաև ազատամարտիկներ և վետերաններ:
Միջոցառումը 2 մասով ընթացավ, 1-ին հատվածում հանդիսավոր կերպով ՀՀ դրոշի ներքո հնչեց ՀՀ պետական օրհներգը, զինղեկի պաշտոնական ելույթով շնորհավորանքից հետո սկսվց միջոցառման 2- րդ հատվածը, որի ժամանակ աշակերտներն իրենց վառ դերասանական տվյալներով փայլեցին բեմում ՝ խաղալով մի հուզիչ ներկայացման մեջ, որտեղ մարմնավորած իրենց կերպարներով չափազանց տպավորիչ ու ազդեցիկ կերպով ներկայացրին ՀՀ Ազգային բանակի կառուցման դժվարություններն ու ժամանակաշրջանը:Երբ ճակատում քաջ հայորդիներն առանց զենքի, միայն ռազմատենչ ոգով ազատագրում էին Արցախը , իսկ թիկունքում նորանկախ հայ հողից ու ջրից , կամքից ո ոգուց ծնվոմ էր ՀԱյոց բանակը:Ներկայացումը մեծ տպավորություն գործեց ներկաների վրա:
Ավարտին աշակերտները, խոնարհվելով անմար կրակի առաջ, երդվեցին մեր մի բուռ հայրենիքը մի բռունցք դարձնել և արժանի հետնորդը լինել մեր նախնիների , որպեսզի մեր խաղաղության երկնակամարում փայլող աստղը հավերժ վառվի աշխարհի մթնում և որ հարատև լինի հայոց երթը դեպի հավերժություն:

Եվ Գյումրու թիվ 1 ավագ դպրոցի աշակերտների հայրենասիրական ոգեկոչը ամփոփվեց մարզպետի շնորհավորանքով , ապա ամրագրվեց  Գյումրու թիվ 1 ավագ դպրոցի և ՀՀ Պն ռազմական ավիացիոն ինստիտուտի միջև համաձայնագրի ստորագրմամբ: