среда, 26 апреля 2017 г.

Ուսուցումն առավել արդյունավետ է, երբ ուրախություն է պատճառում: (Պ. Կլայն)

Մեր VII բ դասարանի համար այս ճշմարտությունը փորձված է քանիցս: Հերթական արտադասարանական ուսուցումը. այս անգամ՝ «Ճանաչենք, որ սիրենք կամ մեր մշակութային ժառանգությունը» բացօթյա դասերի շրջանակում: Ուսուցման վայրը՝ Երերույքի տաճար: 
     Միայն առաջին հայացքից «շիկավուն» գեղեցկուհին կիսավեր ու անխոս թվաց: Իսկ հետո... շունչ առավ ու մի քիչ պատմեց իր մասին: Ախր ինքը մեկուկես հազարամյակ կանգնած է նայում արևի լույսին, էլի՞ չհոգներ: Ի՜նչ փառավոր անցյալ պիտի ունեցած լինի, եթե անգամ ծերացած ու մաշված, բայց այսքան հմայիչ է: Հյուրընկալ էր Երերույքը, բայց ոչ շատախոս, ոչ գանգատավոր: Չի պատմում, թե ինչ է անցել գլխով, չի խոսում իր փեշերին հավերժ ննջողների մասին: Ի՞նչ գաղտնիքների մասին են լռում քարանձավները, ու՞մ աղոթքների մրմունջներն են իրենց տակ թաղել ծանր սյուները: Չի պատմում անգամ, թե ո՞ր դարում են իր ճակատին փորագրություն արել: Բայց ա՛յ, մեր փոքրիկների աչքը տարբերում է փորագրությունը խազմզոցներց, որոնք անուններ են հոդում, ու դարերի պատմություն չունեն, այլ տարիների, ամիսների: Հայ հերոստրատոսների անուններ, որոնք հավակնում են «ապրել» ... որքան կանգուն կմնա Շիրակ աշխարհի վսեմաշուք տիրուհին...
     Մեր մանուկների աղոթքը՝ ի հիշատակ Եղեռնի զոհերի, տաճարի գաղտնալուռ խորանը ևս թաք կտա իր հիշողության խորքերում, իսկ երեխաները՝ ակնածանքն աչքերում, իրենց մտքի ամբարում կպահեն վեհատեսիլ տաճարի հյուրամեծարությունը, բայց նաև այն պահպանելու հրամայականը: 
     Վերադարձին կանգ առանք Ջրափիի Ս. Աստվածածին եկեղեցու տարածքում՝ ուղիղ քարավանատան պատի տակ: Փոքր-ինչ հանգստացանք, ապա անցանք օրվա երկրորդ բացօթյա դասին: Առարկան՝ «Ընդհանուր գիտելիքներ», թեման՝ «Հին հունական թատրոնը և հունական հնավայր Ակրոպոլիսը»: Հետո Մանուշակի շուրթերից հնչեց Կոմիտաս, ապա՝ մի քիչ ասմունք, հայրենասիրական երգեր... ու զանգի ձայնը...







вторник, 25 апреля 2017 г.

ՁԵԶ ԲԱՑԱԿԱ ՉԵՆՔ ԴՆԻ Թիվ 1-ում սովորողները շաբաթ օրը լուռ կանգնած էին շիրմաքարերից ապրողներին նայող 90-ականների և ապրիլյան պատերազմի հերոսների նկարների առջև: Դեռ փոքր են, բայց նայում են ու գիտակցում, թե որն է խաղաղության գինը: Փոքր են, բայց սկսում են հասկանալ, որ մահն է, արժևորում կյանքը, որ քառորդ դար չլրացրած երիտասարդները չհասցրին ապրել, բայց հերոսացան, որ ուրիշներն ապրեն: Մեկ առ մեկ հիշում էին իրենց իմացածը անմահացած հերոսների սխրանքների մասին, իսկ ավելի մանրամասն՝ փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանի մասին: Ինքնազոհ հայ սպայի հայրենանվիրումը վավերացվում է նրա գիտակցված մահով, որի մասին պատմում էր մորմոքը դժվարությամբ թաքցնող հայրը՝ Գևորգ Առաքելյանը: Բայց երեսունամյա սպան նաև ապրել է երկրին, զինվորին, ազգին նվիրված ու իր ծնողին թողել իր կյանքով ու մահով հպարտանալու իրավունքը: Այդ մասին էլ էր պատմում որդեկորույս հայրը և իրեն լսող աշակերտներին տալիս հայրենի երկրի, ծնող ազգի արժեքներն ու հերոսների հիշատակը բարձր պահելով ապրելու դասեր, չմոռացվող դասեր... Թիվ 1-ի՝ ապրիլյան հերոսների հիշատակին նվիրված անկյունում նրանց լուսանկարներին նայելիս պատերազմի ավերն զգացած ու հերոսներով հպարտացող յուրաքանչյուր աշակերտ անվերապահորեն կասի. «Ձեզ բացակա չենք դնի: Ձեզ արժանի կլինենք»...


вторник, 18 апреля 2017 г.

<<Ազգային տոներ և ծեսեր>> շարքից նշեցինք նաև Սուրբ Զատիկը։ Թիվ 1-ի համայնքը այն տոնեց իր բարեկամների, հյուրերի հետ։ 
Քրիստոտ հարյավ ի մեռելոց․․․
Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի։
Մեզ և ձեզ մեծ Ավետիս․․․










пятница, 14 апреля 2017 г.

Հաշվետվություն
2016-2017 ուսումնական տարվա մարտ ամսին կատարած դասղեկական աշխատանքի
Մարտ ամսին հատուկ մոտեցում  ցուցաբերվեց VIIIա  դասարանում սովորող ԿԱՊԿՈՒ աշակերտներին, հանդիպումներ կազմակերպվեցի նրանց ծնողների հետ, քննարկվեցին  ուսումնադաստիարակչական աշխատանքների արդյունավետ իրականացման հետ կապված  խնդիրներ:
VIIIբ դասարանի 2 ֆրանսախոս աշակերտ մասնակցեցին ֆրանսախոսության շրջանակներում Ալիանս Ֆրանսեզի և Ֆրանսիական դեսպանատան կողմից կազմակերպված թատերական փառատոնին և իրենց հուզիչ խաղով ու գեղեցիկ խոսքով փայլեցին բեմում:
 Մարտի 25-ին Բեռլին Արտ հոթելում VIII դասարանի աշակերտները մասնակցեցին  Հրայր Հակոբյանի «ԱՅԲ» անհատական ցուցահանդեսին, որը ներառում էր հետևյալ փուլերը՝ հայոց տառերի առաջացումը և կառուցվածքը,  իմ ինտերակտիվ Ա տառը: Նրանք հիացան  հայկական զարդագրերի գեղեցկությամբ և յուրօրինակությամբ:
Գյումրու դրամատիկական թատրոնում դիտեցինք Ամերիկաբնակ լեհ դրամատուրգ Ռիչարդ Կալինոսկու «Հրեշը լուսնի վրա» պիեսը: Հաջորդ օրը տեղի ունեցավ պիեսի քննարկումը դպրոցում: Նշվեց, որ պիեսն   անուղղակի առնչվում է Հայոց ցեղասպանությանը։ Գործողությունը զարգանում է Միացյալ Նահանգներում և ներկայացնում է կոտորածից փրկված, որբացած Արամի ու Սեդայի կյանքի պատմությունը: 1920-ականներին հայերի հավաքական կերպարը ներկայացնող պատանի հերոսները փորձում են նոր կյանք սկսել օվկիանոսից այն կողմ:
VIII-ցիները ակտիվորեն մասնակցեցին  նաև «Խորան Արդ» ինտելեկտուալ կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Պետրոսյանի վարած շաբաթօրյա դասերին:

                                                                                              Դասղեկ՝ Ա. Գրիգորյան

четверг, 13 апреля 2017 г.

Թիվ 1 ավագ դպրոցում տեղի ունեցավ <<Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր>> մաթեմատիկական մրցույթը։ Մասնակցում էին VII-IX դասարանի աշակերտները։ Հիանալի գիտելիքներով հանդես եկան VIII դասարանի աշակերտները, որոնք էլ հաղթող ճանաչվեցին։






пятница, 7 апреля 2017 г.

Այսօր թիվ 1 ավագ դպրոցի ուսուցիչները, աշակերտներն ու ծնողները հյուրընկալվել էին Մայրենի լեզվի և գրականության քաղաքում. բարեշեն մի քաղաք, որտեղ յոթից մինչև տասնմեկերորդ դասարանի աշակերտներն իրենց գիտելիքների քառաբաժան թաղամասը կառուցեցին՝ մեկ առ մեկ վեր խոյացնելով իմացության իրենց շենքերը: Մրցույթ էր, և տանտերերը՝ Հայոց լեզուն ու Գրականությունը, հրավիրել էին նաև Կինոարվեստին, Գեղանկարչությանը, Երաժշտությանը, ոչ ավելի, ոչ պակաս՝ Բերդերին: Մի կողմից հայկական առածներն էին ձեռքով անում, մյուս անկյունից՝ դիցաբանական դարձվածքները: Հրապարակում հնչում էին հայ դասականների բառերով գրված երգերը, իսկ ցայտաղբյուրի մոտ հենց բանաստեղծներն էին ասմունքում: Խոնարհվեցինք բակում նստած հայ գրողների մայրերի առջև, քիչ էր մնում խաղայինք հենց իրենց՝ դեռևս մանուկ ու պատանի գրողների հետ: Տարբեր տարիքի աշակերտներն այնքա՜ն համերաշխ էին մրցակցում միմյանց հետ, որ մի պահ նույնիսկ կոալիցիա կազմեցին: Բայց հաղթակամարը կառուցեց իններորդցի Սուրեն Թադևոսյանը, որն էլ ստացավ պարգևը:
Գեղեցիկ զգացումներով ու երախտագիտությամբ մեկնեցինք Մայրենի լեզվի և գրականության քաղաքից՝ հույսով, որ մոտ ապագայում վերստին կհյուրընկալվենք:





четверг, 6 апреля 2017 г.

Xա դասարանի աշակերտները հերթական մասնագիտական կողմնորոշման դասը անցկացրին Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում։ Աշակերտները ծանոթացան թատրոնում տարվող տարբեր աշխատանքներին և այդ բեղմնավոր աշխատանքի արդյունքը հանդիսատեսի կողմից գնահատվող ներկայացումներն են։ Երեխաները տեսան, թե որտե՞ղ և ինչպե՞ս են պատրաստում ներկայացումների դեկորացիաները, հագուստները։ Ինչպե՞ս են հնչյունավորում և լուսավորում ներկայացումները, և որտե՞ղ են դերասանները կերպարանափոխվում և պատրաստվում ներկայացմանը։ Զրուցեցին տարբեր մասնագետների հետ, որը ամփոփեց թատրոնի գլխավոր ռեժիսոր Լ․ Հարությունյանը։ Աշակերտները վառ տպավորություններով և լավ տրամադրությամբ հեռացան թատրոնից։





Продолжается традиция старшей школы N1 "Апрель- месяц русского языка". Сегодня была проведена викторина по русским народным сказкам, и победителем признана ученица VIIб класса Гукасян Манушак...