вторник, 12 июля 2016 г.

«Ատեստատ» կոչվող փաստաթուղթը չգրված մի օրենքով վավերագիրն է հասունության, ուղեգիրն է՝  դեպի մեծ կյանք։ Ու և՛ զգայական, և՛ մտավոր դաշտում մի  տեսակ արդարացված են  այն օրվա սպասումն ու  խորհուրդը, երբ 12 տարվա աշխատանքիդ, որ ուսում է կոչվում, ամփոփված այդ գրքույկում, հանձնվում է քեզ։
Ուրիշ որտե՞ղ այն հանձնելը ավելի արդարացված ու իմաստալից կլիներ, եթե ոչ Ամենայն հայոց ուսուցչի  խոհուն հայացքի և օրհնության ներքո։ Գյումրու թիվ 1 ավագ դպրոցի շրջանավարտներս այսօր այստեղ՝ Օշականում՝ դպրության և հայրենապաշտության այս սուրբ վայրում, տեր Վիգեն քահանայի օրհնությամբ  ստացանք մեր ատեստատները։ Անմոռաց օր՝ ուսուցիչների, ընկերների, ծնողների, լավագույն բարեկամների հետ։
Գալի՛ք, բա՛ց թևերդ, մենք գալիս ենք՝  քեզ Տեր դառնալու ․․․