понедельник, 31 октября 2016 г.

Հայտարարվում է մրցույթ  ՀՀ Շիրակի մարզի «Գյումրու թիվ 1 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի    ֆիզկուլտուրա  / 27 դասաժամ/ առարկայի  ուսուցչի թափուր տեղի համար:
Ուսուցչի պաշտոնի համար նախատեսված վարձատրությունը որոշվում է՝ ըստ դասաբաշխման:
Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով՝ գրավոր և բանավոր՝ ըստ ՀՀ ԿԳ նախարարության կողմից հաստատված հարցաշարերի:
Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին  է  ներկայացնում՝
  1. Հանձնաժողովի անունով գրավոր դիմում՝ նշելով այն աշխատատեղը, որին հավակնում է  /Ձև  1/,
  2. Փաստաթուղթ /դիպլոմ/՝ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի պահանջին համապատասխան որակավորման վերաբերյալ,
  3. Անձնագրի պատճենը,
  4. Ինքնակենսագրություն /Ձև 4/
  5. Թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին  և աշխատանքային ունակություններին ներկայացվող   պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները  /դրանց առկայության դեպքում/,
  6. Մեկ լուսանկար՝  3 4  չափի,
  7. Այլ պետությունների քաղաքացիները՝ Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունք,
  8. ՀՀ արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինգրքույկ:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ: Փաստաթղթերն ընդունվում են սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև  նոյեմբերի  22-ը ներառյալ՝ ամեն օր ժամը 10:00-15:00, բացի շաբաթ և կիրակի օրերից: Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի՝ ըստ կարգի:
Մրցույթը տեղի կունենա  նոյեմբերի  25-ին՝ ժամը 13:00-ին, Շիրակի մարզի Գյումրու թիվ 1 ավագ դպրոցում:

Տեղեկությունների համար զանգահարել՝   /0312/ 5-83-96 հեռախոսահամարով:

среда, 26 октября 2016 г.

«ԴԱՍ  ԱՆԻՎՆԵՐԻ  ՎՐԱ»


… Սեպագիր արձանագրություն, միջնաբերդ, ջրատար խողովակներ, մարտակառք, թաղման ծեսեր… այս ամենը տպավորիչ դարձնելու նպատակով թիվ 1-ի հերթական ոչ ֆորմալ ձևաչափով ամփոփիչ դասն անցավ հայոց քաղաքակրթության Մերձավոր արևելքի ժամանակի ամենահզոր բերդ-ամրոցներից մեկում՝ Արին-Բերդում։ Վայր, ուր կառուցվեց հինավուրց Հռոմից 29 տարի առաջ ծնունդ առած Էրեբունին։ Աշակերտները, զբոսավարին զարմացնելով ու հիացնելով իրենց գիտելիքներով, քայլեցին  մեր դարավոր փառահեղ  անցյալի ոտնահետքերով. Վանի թագավորությունից, Սարդարապատից մինչև մեր օրեր։ «Վանի թագավորության» ամփոփիչ դասն իր եզրագծին հասավ  Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի  պատմության ազգային թանգարանում։ Իսկ ամենուր հնչող զանգի ղողանջները, կարծես ողջունելով նոր սերնդին, ուղեկցեցին ամբողջ դասի ընթացքում՝ հիշեցնելով  ու պարտավորեցնելով նրանց հարստացնել իրենց գիտելիքները և շարունակել գլորվել մեր անցյալի պատմության էջերով…










пятница, 21 октября 2016 г.

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՕՐԱՑՈՒՅՑ
2016-2017 ուստարի


Ժամկետ
Աշխատանքներ
Պատասխանատու կատարող
01 սեպտեմբեր –
20    սեպտեմբեր


Հաջորդ տարվա բյուջեի նախագծի նախնական տարբերակի կազմում

Ն. Թադևոսյան
Վ. Հարությունյան
Բյուջե

      69.856,80
Աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումներ
49.546,40
Պահպանման ծախսեր /էլ. Էներգիա, ջեռուցում(գազ) աղբահանություն/
2.024,3
Այլ /հեռախոսակապ, ինտերնետ, գարասենյակային ապրանքներ, համակարգիչների սպասարկում, անվտանգության ծառայություն և նման այլ վճարներ, գործուղում/
589,10
Ներառական կրթություն
17.697,0

21 սեպտեմբեր
10 հոկտեմբեր





   

11 հոկտեմբեր
   30 հոկտեմբեր
1.     Բյուջեի նախագծի նախնական
տարբերակը   քննարկվել է  մանկավարժական  խորհրդի /21.09.16թ./, ծնողական /30.09.16թ./  և  աշակերտական /04.10.16թ./ խորհուրդների,  ՀՈՒՀ կառավարման խորհրդի /30.09.16թ./  կողմից։

2.    Հաջորդ տարվա բյուջեի նախագծի նախնական տարբերակի հանրային քննարկումների կազմակերպում։

Քննարկվել է հոգաբարձուների խորհրդի կողմից,  «Հարմոնիա» ՀԿ-ի անդամների հետ։
Ակնկալում ենք շահագրգիռ անձանց և կազմակերպությունների դիտողություններն ու առաջարկությունները։
  

Մովսիսյան
Ա.  Հովհաննիսյան
Շ. Պալյան





Ա. Հարոյան




      



       Գ.  Ալեքյան

31    հոկտեմբեր –
15    նոյեմբեր

1․ Առաջարկած դիտողությունների և առաջարկությունների հիման վրա բյուջեի նախագծի նախնական տարբերակի փոփոխությունների կատարում։

2․  Բյուջեի նախագծի քննարկում և հավանության արժանացում կառավարման խորհրդի կողմից։



Փետրվարի 1-ից
28-ը
Բյուջեի հաստատում հիմնադրի կողմից




Մինչև մարտի 15-ը
Տարեկան հաշվետվությունների ներկայացում և հրապարակում






вторник, 18 октября 2016 г.

Կայացավ վարպետության դասը պատմական գիտությունների թեկնածու Գրիգոր Աղանյանի հետ։ Թեման էր՝ «Ալեքսանդրապոլ. չպեղված շերտեր»: Ունկնդրի առջև հառնեց հնագույն բնակավայրը՝ Կումայրի-Գյումրի-Ալեքսանդրապոլ-Լենինական պատմական շղթայով: Թաղ առ թաղ «անցանք» ինքնատիպ բարքեր ու ավանդույթներ, հոգևոր ու նյութական մշակույթ զարգացրած Ալեքպոլի փողոցներով, հիացանք գիմրեցիների պատվի գիտակցմամբ: Կարևորը՝ դասի հիմնաքարը, լավ յուրացրինք. մենք ենք այս քաղաքի ժառանգներն ու պատվով պիտի կանգուն պահենք Գյումրիի դարավոր պատը:




Գյումրու թիվ 1 ավագ դպրոցի 8-րդ դասարանի աշակերտներն իրենց ճանաչողական էքսկուրսիան անցկացրին Գառնիում և Գեղարդում՝ դարերի պատմություն ունեցող վայրերին մոտ: Նրանք նախապես ուսումնասիրելով և ծանոթանալով տեսարժան վայրերի պատմությանը՝ իրենք էին ներկայացնում կառույցներին վերաբերող տեղեկություններն ու կարևոր փաստերը, տարածքի առանձնահատկություններն ու պատմությունը: Ոսկետերև և մրգառատ եղանակը, ազգային երգն ու պարն էլ շատ տրամադրող էին, որպեսզի վայելեինք հայրենի բնությունն իր լիության և գույների բազմազանության մեջ:




Առաջնորդվելով այն սկզբունքով, որ սովորել առանց մտածելու անիմաստ է, իսկ մտածել առանց սովորելու՝ վտանգավոր՝ աստիճանաբար հավաքագրում ենք թիվ 1-ի մտածողներին և փորձում խթանել անընդհատ կատարելագործման ցանկությունը: Թիվ 1-ցիների հերթական հանդիպումը Արմեն Պետրոսյանի հետ էր: Հանդիպման ընթացքում աշակերտները համոզվեցին, որ կրթական մանրակերտը ճիշտ կառուցելու համար անհրաժեշտ է տիրապետել նաև միջանձնային մտածողությանը, որը վերաբերում է այլ մարդկանց մղումները, դրդապատճառներն ու ցանկությունները հասկանալու հնարավորությանը, ինչ էլ իր հերթին մարդկանց հնարավորություն է տալիս արդյունավետ համագործակցել միմյանց հետ։








среда, 12 октября 2016 г.

Հոկտեմբերի 9-ին  Գյումրու թիվ 1 ավագ դպրոցի XIIգ դասարանի աշակերտները դասղեկի հերթական ժամն անցկացրին  Թումանյանի թանգարանում։
Սրահից սրահ անցնելով՝ նրանք ակնածանքով ու հիացմունքով էին նայում այն իրերին, որոնց երբեմնի հպվել են հանճարեղ բանաստեղծի մատները։
Աշակերտներն իրենց իմացությունը լրացրին թանգարանում ստացած տեղեկություններով և նորովի բացահայտեցին բանաստեղծին։

Թանգարանից դուրս գալուց հետո  շրջեցին  մայրաքաղաքում և  անմոռաց տպավորություններով վերադարձան Գյումրի։   






вторник, 11 октября 2016 г.

ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍԵՐԸ

Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 1330-ին, Թիվ 1 ավագ դպրոցի հանդիսությունների սրահում վարպետության հերթական դասը կվարի պատմական գիտությունների թեկնածու Գրիգոր Աղանյանը։
Թեման՝ «Ալեքսանդրապոլ. չպեղված շերտեր»։ Ճանաչենք մեր քաղաքը, վայելենք հարուստ կենսագրությունը, սիրենք այն…
Ցանկացողների մուտքն ազատ է։
Սիրով կհյուրընկալենք …

воскресенье, 9 октября 2016 г.

Նորեկի օրհնության օր Գյումրու թիվ 1 ավագ դպրոցում։
Գյումրու թիվ 1 ավագ դպրոցում Թարգմանչաց տոնը նշվում է նաև որպես <<Նորեկի օրհնության օր>>։ 
Տարբեր դասարանների նորեկ աշակերտների երդման արարողությունը տեղի ունեցավ Օշականում, որտեղ նրանք, խոնարհվելով Մեսրոպ Մաշտոցի հիշատակի առջև, սուրբ պատարագի երկնային երաժշտության ներքո երդվեցին ճանաչել ու արժանապատվորեն կրել իրենց ազգի պատմությունն ու մշակույթը, հարգել նրա բարոյական օրենքները, զարգացնել ու ամրացնել ազգային գիտակցություն՝ նպաստելով նաև մշակույթի ու պատմության համամարդկային արժեքների զարգացմանը, միշտ վառ պահել սովորելու կրակը, յուրացնել նորը, անընդհատ աճել որպես անհատ և գիտելիքով զինված՝ հաղթահարել ցանկացած դժվարություն։
Նրանք երդվեցին նաև ամենուր բարձր պահել սեփական դպրոցի պատիվը, հավատարիմ մնալ նրա լավագույն ավանդույթներին և պատվով կրել թիվմեկցու պարտավորեցնող կոչումը։
Տոնակատարության վերջում դպրոցի նորեկները ստացան քահանայի օրհնությունը և <<Գյումրու թիվ 1 ավագ դպրոց>>-ի կրծքանշաններ։
Նրանք ականատես եղան Երևանի մատենադարանից Շուխոնցի ավետարանի Օշականի տաճար բերելու արարողությանը։