пятница, 19 сентября 2014 г.

2013-2014 ուստարվա աշակերտական խորհրդի հաշվետվություն

                                          Հաշվետվություն
2013-2014 ուստարվա ընթացքում <<Գյումրու թիվ 1 ավագ դպրոց>> ՊՈԱԿ-ի աշակերտական խորհրդի կատարած  աշխատանքները.

2013-2014 ուստարվա սեպտեմբերի 5-ին տեղի ունեցավ Թիվ 1 ավագ դպրոցի աշակերտական հանրույթի ընդհանուր ժողով, որի նպատակն էր հաստատությունում սովորողների ինքնավարության գործադիր մարմնի՝ աշակերտական խորհրդի կատարած աշխատանքների հաշվետվությունը:

2013 թ.-ի սեպտեմբերի 16-ին տեղի ունեցավ <<Գյումրու թիվ 1 ավագ դպրոց>> ՊՈԱԿ-ի աշակերտական խորհրդի նախագահի ընտրություն։
Ձայների մեծամասնությամբ Ա.Խ. նախագահ ընտրվեց Գոռ Սարգսյանը, համանախագահ՝ Լեյլի  Թադևոսյանը։
Սեպտեմբերի 20-ին տեղի ունեցավ աշակերտական խորհրդի առաջին նիստը։ Գոռ Սարգսյանը հաստատման ներկայացրեց աշխատանքային պլան, խորհրդի թվակազմը, հստատության ներքին կարգապահության կանոնները։
Հոկտեմբերի 10-ին տեղի ունեցավ
Ա.Խ.-ի երկրորդ նիստը, որի ժամանակ ներկայացվեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակ, ՀՀ վճռաբեկ դատարան և ազգային ժողով այցելող  աշակերտական խորհրդի անդամներից բաղկացած խումբը։ Նոյեմբերի 13-ին՝ երրորդ նիստի ժամանակ, առաջարկվեց ստեղծել  <<Մենք>> ցուցափեղկը, անցկացնել ավանդույթ դարձած բարեգործական ակցիաներ, մասնակցել  << Մեկ բացիկ, մեկ տուն >> ակցիային, կազմակերպել  համադպրոցական շաբաթօրյակ դպրոցում և դպրոցամերձ տարածքներում։
Դեկտեմբերի 12-ին տեղի ունեցավ Ա.Խ.-ի  հերթական նիստը, որում կարևորվեց Ա.Խ. անդամների մասնակցությունը <<Նոյեմբերը՝ մաթեմատիկայի շնչով>> խորագրով մրցույթ - միջոդցառմանը։ Կազմակերպվեց ամանորյա տոներին ընդառաջ ավանդույթ դարձած << Դպրոցի արտաքին և ներքին ձևավորում>> մրցույթը։ Դեկտեմբերի 28-ին Ա.Խ. այցելեց 2 անապահով ընտանիքների և ողջ  դպրոցի ուժերով հավաքած նեվերները  հանձնեցին իրենց տերերին։
Հունվարի 21-ին անցկացվեց ռազմահայրենասիրական սեմինար <<Արիության դասընթաց >> խորագրով՝ մասնակցությամբ ավագ լեյտենանտ Աղասի Մկրչյանի։
Փետրվարի 5-ին կայացած նիստում Ա.Խ կարևորեց Ա.Խ. մասնակցությունը համադպրոցական <<Տյարնընդառաջ>> միջոցառմանը,սահմանվեցին մրցանակներ և կազմակերպվեց բեմականացում։ Փետրվարին Ա.Խ. մասնակցեց նաև  Յուրաքանչյուրս մեկ գիրք դպրոցի գրադարանին>> ակցիային։
Մարտի 3-ին տեղի ունեցած Ա.Խ.-ի նիստում որոշվեց կազմակերպել մայրության և գեղեցկության տոնին նվիրված միջոցառում և բացիկ փակցնել <<Մենք>> ցուցափեղկին։ Մարտի 31-ի արտահերթ նիստում Ա.Խ. որոշեց իր մասնակցությունը ցուցաբերել քեսաբահայերի համար անցկացվող դրամաօգնությանը՝ կազմակերպելով <<Իմ եղբայրն է Քեսաբում>> ակցիան։
Ապրիլի 18-ին կազմակերպվեց շաբաթօրյակ և ծառատունկ։
Մայիսի 7-ին Գյումրու մյուս ավագ դպրոցների հետ մեկտեղ հյուրընկալվեցին ՀՀ նախագահական նստավայրում։
Քանի որ հայերիս համար մայիսը հաղթանակների ամիս է Ա.Խ. իր մասնակցությունը ցուցաբերեց նաև համադպրոցական շքերթին, որի ժամանակ դպրոցի պատանի երկրապահները հանդես եկան որպես դրոշակակիրներ և մեծ հպարտությամբ ծածանեցին հայոց եռագույնը։ Ա.Խ. իր բարեմաղթանքները  հղեց դպրոցի շրջանավարտներին՝ մասնակցելով <<Վերջին դաս>> միջոցառմանը և բացիկ փակցնելով  <<Մենք>> ցուցափեղկին։ Ա.Խ.-ի կողմից շնորհավորանքներ եղան <<Հայ ասպետ>> հեռուստախաղի մասնակիցներին և նախապատրաստող թիմին փայլուն հաղթանակի համար։
Ի ուրախություն մեզ՝ խորհուրդը ինչ-որ  չափով կարողացավ օգնել դպրոցին և աշակերտներին, սակայն ցավոք չկարողացավ ի կատար ածել բազում հետաքրքիր մտահաղացումներ, որոնք ողջ տարվա ընթացքում չէին լքում մեզ։ Ամփոփելով 2013-2014 ուստարվա կատարած աշխատանքները՝շնորհակալություն ենք հայտնում կատարած աշխատանքները գնահատելու և Ձեր ներողամտությունն ենք հայցում չարած աշխատանքների և թերությունների համար։

                           

                                                   Նախագահ՝    Գոռ Սարգսյան

пятница, 12 сентября 2014 г.

Հայտարարություն


Հայտարարվում է մրցույթ  ՀՀ Շիրակի մարզի «Գյումրու թիվ 1 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի  հայոց լեզվի  և գրականության  /12 դասաժամ/, պատմության /12 դասաժամ/, եկեղեցու պատմության /8 դասաժամ/, ֆիզկուլտուրայի  /12 դասաժամ/     ուսուցչի թափուր տեղերի համար:
Ուսուցչի պաշտոնի համար նախատեսված վարձատրությունը որոշվում է՝ ըստ դասաբաշխման:
Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով՝ գրավոր և բանավոր՝ ըստ ՀՀ ԿԳ նախարարության կողմից հաստատված հարցաշարերի:
Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին  է  ներկայացնում՝
  1. Հանձնաժողովի անունով գրավոր դիմում՝ նշելով այն աշխատատեղը, որին հավակնում է  և  1/,
  2. Փաստաթուղթ /դիպլոմ/՝ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի պահանջին համապատասխան որակավորման վերաբերյալ,
  3. Անձնագրի պատճենը,
  4. Ինքնակենսագրություն /Ձև 4/
  5. Թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին  և աշխատանքային ունակություններին ներկայացվող   պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները  /դրանց առկայության դեպքում/,
  6. Մեկ լուսանկար՝  3 X  4  չափի,
  7. Այլ պետությունների քաղաքացիները՝ Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունք,
  8. ՀՀ արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինգրքույկ:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ: Փաստաթղթերն ընդունվում են սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հոկտեմբերի 20-ը ներառյալ՝ ամեն օր ժամը 10:00-15:00, բացի շաբաթ և կիրակի օրերից: Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի՝ ըստ կարգի:
Մրցույթը տեղի կունենա հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13:00-ին, Շիրակի մարզի Գյումրու թիվ 1 ավագ դպրոցում:
Տեղեկությունների համար զանգահարել՝   /0312/ 5-83-96 հեռախոսահամարով:

четверг, 4 сентября 2014 г.

Սեպտեմբերի 1


Սեպտեմբերի 1


   Առաջին զանգի ղողանջները տարածվել էին ամենուր, և  արտահայտվող խնդությունը սփռվել էր շուրջբոլորը:
Առաջին զանգի ղողանջների ներքո իր դռները բացեց մեր դպրոցը և ներս հրավիրեց իր սիրելի աշակերտներին:
Դպրոցի բակում տեղի ունեցավ միջոցառում.  աշակերտները  իրենց ողջույնի խոսքով, երգ ու պարով ազդարարեցին նոր ուսումնական տարվա մեկնարկը:  Իր ողջույնի խոսքով հանդես եկավ դպրոցի տնօրեն Ն. Թադևոսյանը և պատվոգրեր հանձնեց 2013-2014 ուստարվա լավագույն ուսուցչին, աշակերտին, դասղեկին, կազմակերպչին  ու դասարանին:
Այնուհետև հնչեց ուսումնական նոր տարին ազդարարող զանգը ու երեխաները վստահաբար քայլեցին դեպի այդ բարձունքները տանող սենյակները:
Թող այս տոնը հավերժ ուղեկցի բոլորիս, լույս տա հոգիներիս, ջերմացնի սրտերս: