четверг, 26 мая 2016 г.

Այսօր Գյումրու թիվ 1 ավագ դպրոցում «Պատիվ ունեմ» որմնապաստառի հանդիսավոր բացումն էր։ Միջոցառումը նվիրված էր ապրիլյան պատերազմի մարտական գործողություններին մասնակցած մեր դպրոցի շրջանավարտներին, որոնք իրենց նվիրվածությամբ ու հայրենասիրությամբ ապացուցեցին, որ նոր սերունդը Արցախյան պատերազմը հաղթած հերոսների արժանի հետևորդներն են։ Մենք հպարտանում ենք նրանց աննկուն կամքով ու հայրենասիրությամբ։ Դպրոցի պատանի երկրապահներն ու սաներն իրենց սրտի խոսքով և «Քեզ փառք, զինվո՛ր» երգով դիմավորեցին հյուրերին։
Այնուհետ գիտելիքի տունը կանգուն պահող հենասյուներին ավելացրին այս տարվանը՝ Պատվախնդրություն։ «Եթե պատվախնդրությամբ մոտենաս ցանկացած գործի, հաջողությունը ապահովված է», - այսպես են մտածում այս տարվա շրջանավարտները ։
Դպրոցի տնօրեն Ն․ Թադևոսյանը իր ողջույնի խոսքը հղեց ներկաներին, հպարտությամբ ներկայացրեց շրջանավարտներին և պարգևատրեց լավագույն ձեռքբերում ունեցող աշակերտներին, ուսուցչին ու ծնողին։ «Տարվա լավագույն ուսուցիչ» ճանաչվել էր Նորաին Պողոսյանը, «Տարվա լավագույն ծնող»՝ Ֆաթիմա Դավիթյանը, «Տարվա լավագույն աշակերտ»՝ Հարությունը Ջանոյանը։
Բոլորը միակարծիք էին՝ արժանի ընտրություն էր…
Հաջողություն մաղթենք մեր լավագույններին ու ընթանանք առաջ։
Ավելի մանրամասն օրվա իրադարձություններին կարող եք ծանոթանալ «Շիրակ» TV-ի լրատվական թողարկումներում։











Այս օրը մեզ մեծագույն պարգև մատուցեց։ Մենք ծանոթացանք ու բարեկամացանք ամերիկահայ   Ջիլինգերեան-Սմսարյան   ընտանիքի հետ, իսկ փոքրիկ Ջորջը դարձավ մեր ընկերը, և պայմանավորվեցինք  ամեն տարի հանդիպել։ Բարեգործությունը այս ընտանիքի ձեռագիրն է։ Այս անգամ նրանք քաղաքի մի շարք դպրոցների, այդ թվում  և մեզ, պայուսակներ, գրենական պիտույքներ նվիրեցին։ Բայց ամենակարևորը նվիրեցին մեզ իրենց ժպիտները, ջերմությունը և ամենաթանկը՝ բարեկամանալու ցանկությունը։

Մեր բարեկամների թիվը մեծանում է։   










четверг, 19 мая 2016 г.

Գյումրու թիվ 1 ավագ դպրոցը հերթական անգամ հյուրընկալել էր «Հոգևոր աջակցություն ընտանիքներին» ծրագրի ղեկավար
     Մ. Ջանոյանին և քահանա Տեր Հակոբին։ Այս անգամ հանդիպումը ծնողների հետ էր։ «Երբ ես-ը դառնում է մենք» ծրագրի շրջանակներում համապատասխան տեսանյութերի միջոցով ներկայացվեցին Ես-ի փոխակերպումը Մենք-ի։ Նպատակն էր՝ ծնողների մոտ կարևորել Ես-ի ու Մենք-ի դերն ու նշանակությունը հայ ընտանիքում։
Սեմինարը եզրափակվեց թեմայի շուրջ բուռն քննարկումներով։


среда, 18 мая 2016 г.

Հարգարժա՛ն ծնողներ, մեր դպրոցի ծանոթ-անծանոթ բարեկամներ, վաղը՝ մայիսի 19-ին՝  ժամը 1100 –ին, մեր դպրոցի հանդիպումների սրահում  «Հոգևոր աջակցություն ընտանիքներին» ծրագրի շրջանակներում  տեղի կունենա հանդիպում առաքելական եկեղեցու քահանա տեր Հակոբի հետ։  Թեման՝ «Երբ ես-ը դառնում է մենք»։  Հետաքրքիր, բովանդակալից և շահեկան հանդիպում ենք խոստանում։
Մուտքն ազատ է։ Կարող են մասնակցել բոլոր նրանք, ովքեր կարևորում են ընտանիքի դերը անհատի ճիշտ, հայեցի և քրիստոնեվայել դաստիարակության գործում։


вторник, 17 мая 2016 г.

Գյումրու թիվ 1 ավագ դպրոցը հերթական անգամ հյուրընկալել էր <<Հոգևոր աջակցություն ընտանիքներին>> ծրագրի ղեկավար   

Մ. Ջանոյանին և քահանա Տեր  Հակոբին։ Ծրագրի նպատակն էր աշակերտների մոտ կարևորել հայ ընտանիքը, նրա դերն ու նշանակությունը, հայ օջախի գաղափարը, ազատության, պարտքի և պատասխանատվության ընկալումը։ Սեմինարը եզրափակվեց երկկողմանի ակտիվ քննարկումներով և հարց ու պատասխաններով։ 






Գյումրու թիվ 1 ավագ դպրոցում աշխուժություն է տիրում։ Աշակերտները զբաղված են իրենց հողատարածքների մշակմամբ, ջանք ու եռանդ չեն խնայում գեղեցկացնելու սիրելի դպրոցը։






14 мая в Культурном центре национальных меньшинств Армении прошла Республиканская олимпиада << Славяне мы- от слова и от славы>>, организованная общественной организацией << Россия>> при поддержке Российского центра науки и культуры в Ереване, в котором наши ученики приняли участие и в очередной раз вернулись с победой.





вторник, 10 мая 2016 г.

Գյումրու թիվ 1 ավագ դպրոցում 7-րդ դասարանի աշակերտների մասնակցությամբ տեղի ունեցավ հերթական արիության դասը՝ նվիրված Մոնթե Մելքոնյանին: Աշակերտները ներկայացրին Մոնթե Մելքոնյանի անցած հերոսական ուղին և կոչ արեցին Մոնթեի աչքերով նայել աշխարհին: Նրանք նշեցին, որ Մոնթեն անփոխարինելի դեր կատարեց հայկական առաջին ինքնապաշտպանական ուժերը կազմակերպելու և կանոնավոր բանակ ստեղծելու մտահղացումներում: Ցուցադրվեցին տեսանյութեր Մոնթեի պատերազմական կյանքից,  հնչեցին  նրա խոսքերից:


Մեր աշակերտները հպարտությամբ ավելացրին նաև, որ Մոնթեին արժանի հետնորդներ են մերօրյա հերոսները, ովքեր  հայի առջև բացեցին հավերժության խորհուրդը և ապացուցեցին, որ ավոյական ոգին է տիրում հայոց Արցախում: Նրանք զոհվեցին հերոսաբար, որ Մոնթեին պարզ ճակատով ասեն. <<Քո գործը կիսատ չի մնացել>>:





четверг, 5 мая 2016 г.

«Մշակույթը  10-14-րդ դարերում»․  համադրված  բաց  դաս՝  պատմություն և ինֆորմատիկա առարկաներից։
 XI դասարանը բաժանված էր տարբեր թիմերի՝ «Գրականագետներ», «Իրավագետներ», «Արվեստագետներ», «Պատմաբաններ», որոնք առանձին-առանձին  ներկայացրին տվյալ ժամանակահատվածի  մշակույթի զարգացման նախադրյալները, բնագավառները և հայտնի գործիչներին՝  իրենց ստեղծագործություններով։
Հենվելով ինֆորմատիկայից  ստացած իրենց գիտելիքների վրա   /Power Point/՝ աշակերտները պատրաստել էին տեսասահիկներ, փոքր տեսանյութեր, աղյուսակներ՝ իրենց ասելիքը հարստացնելով, ավելի առարկայական ու  մատչելի  դարձնելով։
Դասը տարբերվող էր, ուսանելի։