среда, 11 июня 2014 г.

Ոստիկանության աշխատակիցների անակնկալը Գյումրու թիվ 1 դպրոցին

Փետրվարի 19-ին «Նվիրի՛ր գիրք» միջոցառման շրջանականերում աշխուժություն էր տիրում Գյումրու թիվ 1 ավագ դպրոցում: Ոչ միայն աշակերտներն ու ուսուցիչներն էին միմյանց ու դպրոցի գրադարանին գրքեր նվիրում, այլև հաճելի անակնկալ մատուցեցին ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրի բաժնի անչապահասների գծով բաժանմունքի աշխատակիցները:
Նրանք իրենց նախաձեռնությամբ տարբեր բովանդակությամբ ու տարբեր հեղինակների գրքեր նվիրեցին դպրոցի գրադարանին: Հորդորեցին շատ ընթերցել, ծանոթանալ համաշխարհային գրականության գոհարներին, քանզի կայացած, բարձրագույն արժեքներին հաղորդակից մարդը երբեք վատ արարք թույլ չի տա:
Տեսուչ Ավետիք Սերոբյանի և աշակերտների միջև ծավալվեց զրույց «Գիրք, որ փոխում է իմ կյանքը» խորագրով: Նրանք հիշեցին, որ այդ օրը ամենայն հայոց բանստեղծի ծննդյան օրն է և նրա գեղեցիկ ստեղծագործություններից հատվածներ ասմունքեցին:
Փետրվարի 19-ը առանձնացավ դպրոցի առօրյաում: 

Комментариев нет:

Отправить комментарий