среда, 11 февраля 2015 г.

Հայոց եռագույնի կողքին ծածանվեց նաև թիվ 1 –ի հաղթական դրոշը:

Գյումրու թիվ 1 ավագ դպրոցը իր կենսագրության հաստափոր մատյանի օրացույցում թերթեց ևս մի նշանավոր էջ ` 29.01.2015:

Շնորհավորելով Հայոց Ազգային բանակի 23 ամյա հոբելյանը ՝ Հայոց եռագույնի կողքին ծածանվեց նաև թիվ 1 –ի հաղթական դրոշը: Հանդիսավոր արարողությամբ կնքվեց համաձայնագիր ՀՀ ԿԳՆ Գյումրու թիվ 1 ավագ դպրոցի և ՀՀ ՊՆ                   Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի միջև , ըստ որի Գյումրու թիվ 1 ավագ դպրոցի աշակերտները , հանդիսանալով նշված ՌՈՒՀ-դիմորդներ , կունենան մի շարք արտոնություններ ընդունելության ժամանակ, ինչպես նաև կանցկացնեն գործնական դասընթացներ ռազմական ավիացիոն ինստիտուտում:
Միջոցառմանն իրենց ներկայությամբ էին պատվել ՀՀ Շիրակի մարզպետ Ֆ. Ցոլակյանը, մարզպետի խորհրդական Հ. Կիրակոսյանը, ՀՀ Պն ռազմաավիացիոն ինստիտուտի պետի տեղակալ գնդապետ Ալեքսանյանը, Գյումրու զինվորական կոմիսար Գ. Խաչատրյանը, Գյումրու մշակույթի բաժնի պետ Ա. Մկրտչյանը, ՀՀ ԵԿՄ Շիրակի մարզային վարչության նախագահ Յ. Ալեքսանյանը, ՀՀ ԵԿՄ Գյումրու տարածքային վարչության պետը, Շիրակի մարզի սպորտի վարչության պետ Վ. Վարդանյանը, ԳՊՄԻ –ի ռազմական ամբիոնի ներկայացուցիչները, <<ԱՐԱՔՍ>> ՀԿ ի նախագահը, ինչպես նաև ազատամարտիկներ և վետերաններ:
Միջոցառումը 2 մասով ընթացավ, 1-ին հատվածում հանդիսավոր կերպով ՀՀ դրոշի ներքո հնչեց ՀՀ պետական օրհներգը, զինղեկի պաշտոնական ելույթով շնորհավորանքից հետո սկսվց միջոցառման 2- րդ հատվածը, որի ժամանակ աշակերտներն իրենց վառ դերասանական տվյալներով փայլեցին բեմում ՝ խաղալով մի հուզիչ ներկայացման մեջ, որտեղ մարմնավորած իրենց կերպարներով չափազանց տպավորիչ ու ազդեցիկ կերպով ներկայացրին ՀՀ Ազգային բանակի կառուցման դժվարություններն ու ժամանակաշրջանը:Երբ ճակատում քաջ հայորդիներն առանց զենքի, միայն ռազմատենչ ոգով ազատագրում էին Արցախը , իսկ թիկունքում նորանկախ հայ հողից ու ջրից , կամքից ո ոգուց ծնվոմ էր ՀԱյոց բանակը:Ներկայացումը մեծ տպավորություն գործեց ներկաների վրա:
Ավարտին աշակերտները, խոնարհվելով անմար կրակի առաջ, երդվեցին մեր մի բուռ հայրենիքը մի բռունցք դարձնել և արժանի հետնորդը լինել մեր նախնիների , որպեսզի մեր խաղաղության երկնակամարում փայլող աստղը հավերժ վառվի աշխարհի մթնում և որ հարատև լինի հայոց երթը դեպի հավերժություն:

Եվ Գյումրու թիվ 1 ավագ դպրոցի աշակերտների հայրենասիրական ոգեկոչը ամփոփվեց մարզպետի շնորհավորանքով , ապա ամրագրվեց  Գյումրու թիվ 1 ավագ դպրոցի և ՀՀ Պն ռազմական ավիացիոն ինստիտուտի միջև համաձայնագրի ստորագրմամբ:



Комментариев нет:

Отправить комментарий