вторник, 3 марта 2015 г.

Գարեգին Նժդեհ

Գյումրու թիվ 1 ավագ դպրոցում VI դասարանի աշակերտների մասնակցությամբ  և դասղեկ Ա. Գրիգորյանի ղեկավարությամբ  անցկացվեց   <<Հայրենապաշտական դաս>>՝  նվիրված Գարեգին Նժդեհին: Դասղեկի պատգամն էր աշակերտներին միշտ բարձր պահել հայրենասիրության  վեհ առաքինությունը, քանի որ հայը բոլոր դարերում  էլ  կարողացել է, իր գութանի մաճին ապավինած,  միշտ հպարտ կանգնել:
Աշակերտները մեծ ոգևորությամբ ներկայացրեցին Գարեգին նժդեհի պատգամները, կատարեցին հայրենասիրական երգեր և երդվեցին, որ թշնամին երբեք չի խլի իրենց  առյուծաշունչ ոգին,  իսկ իրենք  կմնան հպատակն ու մարտիկն իրենց ազգի:

Դասի նպատակն  էր  աշակերտներին դաստիարակել ազգային բարձր գաղափարներով, պարուրվել հայրենասիրական ոգով, որը կբռունցքվի դեպի երկինք և թույլ կտա անշեջ անցնելու մեր ճանապարհը:




Комментариев нет:

Отправить комментарий