пятница, 14 апреля 2017 г.

Հաշվետվություն
2016-2017 ուսումնական տարվա մարտ ամսին կատարած դասղեկական աշխատանքի
Մարտ ամսին հատուկ մոտեցում  ցուցաբերվեց VIIIա  դասարանում սովորող ԿԱՊԿՈՒ աշակերտներին, հանդիպումներ կազմակերպվեցի նրանց ծնողների հետ, քննարկվեցին  ուսումնադաստիարակչական աշխատանքների արդյունավետ իրականացման հետ կապված  խնդիրներ:
VIIIբ դասարանի 2 ֆրանսախոս աշակերտ մասնակցեցին ֆրանսախոսության շրջանակներում Ալիանս Ֆրանսեզի և Ֆրանսիական դեսպանատան կողմից կազմակերպված թատերական փառատոնին և իրենց հուզիչ խաղով ու գեղեցիկ խոսքով փայլեցին բեմում:
 Մարտի 25-ին Բեռլին Արտ հոթելում VIII դասարանի աշակերտները մասնակցեցին  Հրայր Հակոբյանի «ԱՅԲ» անհատական ցուցահանդեսին, որը ներառում էր հետևյալ փուլերը՝ հայոց տառերի առաջացումը և կառուցվածքը,  իմ ինտերակտիվ Ա տառը: Նրանք հիացան  հայկական զարդագրերի գեղեցկությամբ և յուրօրինակությամբ:
Գյումրու դրամատիկական թատրոնում դիտեցինք Ամերիկաբնակ լեհ դրամատուրգ Ռիչարդ Կալինոսկու «Հրեշը լուսնի վրա» պիեսը: Հաջորդ օրը տեղի ունեցավ պիեսի քննարկումը դպրոցում: Նշվեց, որ պիեսն   անուղղակի առնչվում է Հայոց ցեղասպանությանը։ Գործողությունը զարգանում է Միացյալ Նահանգներում և ներկայացնում է կոտորածից փրկված, որբացած Արամի ու Սեդայի կյանքի պատմությունը: 1920-ականներին հայերի հավաքական կերպարը ներկայացնող պատանի հերոսները փորձում են նոր կյանք սկսել օվկիանոսից այն կողմ:
VIII-ցիները ակտիվորեն մասնակցեցին  նաև «Խորան Արդ» ինտելեկտուալ կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Պետրոսյանի վարած շաբաթօրյա դասերին:

                                                                                              Դասղեկ՝ Ա. Գրիգորյան

Комментариев нет:

Отправить комментарий