четверг, 4 мая 2017 г.

՝ գյուղին կարոտ քաղաքաբնակներս, շրջում էինք փողոցներով՝ փորձելով զրույցի բռնվել իսահակյանցիների հետ: Նախ շտապեցինք տեսնել, թե որքանով է գյուղը «հավատարիմ» իր անվանը: Պարզեցինք, որ այստեղ Վարպետի կիսանդրին է կանգնեցված, և գյուղի դպրոցն էլ կրում է նրա անունը: Հետաքրքիր պատահականությամբ մտանք մի տան դարպասից ներս, ուր բնակվում է այդ դպրոցի ուսուցիչներից մեկը: Հյուրընկալ տանտերը հոժարությամբ զրուցեց մեզ հետ, պատմեց գյուղի կենցաղի, հոգսերի մասին, անդրադարձավ գյուղի ստեղծման պատմությանը, մեր փոքրիկներին ցույց տվեց իրենց թոնրատունը, հետո էլ հյուրասիրեց նույն թոնրի լավաշով: Տանտիրուհին էլ պանիրն ավելացրեց: Տանը հաց ու պանիր ուտելը սովորական բան է, իսկ, ա՛յ, գյուղական հաց ու պանիրն ուրիշ համ է ստանում, երբ ճաշակում ես՝ գյուղի փողոցներով անհոգ շրջելով:
Չեք հավատա, բայց մեր քայլերը մեզ հասցրին դպրոցի տնօրենի տուն: Վերջինիս հետ զրուցել չհաջողվեց, քանի որ, ինչպես մեզ ասացին, տանը չէր: Բայց դուստրը խոսեց մեզ հետ, պատմեց գյուղի կացութաձևի, պահպանված ավանդույթների մասին, տան տատիկն էլ՝ ավանդական կերակրատեսակների մասին: Տեղական ավանդազրույցներ չգիտեին, բայց հիշատակեցին Սուրբ Աննայի մատուռի զրույցը: Իհարկե, շտապեցինք մատուռը տեսնել:
Մեծ տարբերություն չտեսանք Գյումրիից ոչ հեռու գտնվող գյուղի ու քաղաքի բնակիչների մտածողության ու նիստուկացի միջև, բայց վերադարձանք բավարարված: Գյուղն էլ բարեշեն չէ, որ աչք շոյեր: Մարդիկ էին սրտաբաց...

Комментариев нет:

Отправить комментарий