среда, 11 июня 2014 г.

Համադպրոցական շքերթ

Գյումրու թիվ 1 ավագ դպրոցում  մեկնարկվել էր ռազմահայրենասիրական  դաստիարակության ուղղությամբ անցկացվող << Դեպի  հավերժություն>> խորագիրը  կրող  միջոցառումների միամսյակ: Եվ այդ  միջոցառումների եզրագիծը մայիսի 20-ին տեղի ունեցած տոնակատարությունն էր` նվիրված  հայ ժողովրդի  մայիսյան պանծալի հաղթանակներին և  ՆԶՊ  առարկայի ավարտին: Միջոցառումը  բաղկացած էր 2 մասից:Առաջին մասը  հանդիսավոր հատվածն էր, որը տեղի ունեցավ  դպրոցի բակում: Հնչեց  ՀՀ  օրհներգը ,այնուհետև դպրոցի օրհներգը , զինվորականներն ու աշակերտներն անցան շքերթով, տեղի ունեցավ աշակերտների պարգևատրում, շնորհակալագրեր հանձնվեցին դպրոցին աջակցող կազմակերպություններին, իսկ ավարտին երաժշտական համարներով հանդես եկան դպրոցի շրջանավարտները:
Միջոցառման 2-րդ հատվածն անցկացվեց հանդիսությունների դահլիճում, ուր 8-12-րդ դասարանների աշակերտները խաղացին
 << Հնչեցրե՛ք զանգերը>> ներկայացումը, որտեղ հուզիչ  տեսարաններով  ներկայացրին 1990 –ականների լարված իրավիճակը և  պատերազմական գործողությունները ճակատում:
   Տեսարանն այնքան հուզիչ էր և իրական, որ մի պահ ներկաներին թվաց, թե գտնվում են ոչ թե դպրոցի դահլիճում ,այլ  պատերազմական գոտում. բեմահարթակում խրամատներ էին, խարույկի շուրջը նստած զինվորներ,որոնց շուրթերին << Թռչեի մտքով տուն>> երգն էր:
   Միջոցառման ավարտին իրենց  տպավորություները կիսեցին միջոցառման հյուրերը: Միջոցառումը եզրափակեց դպրոցի տնօրենը` իր գեղեցիկ և հայրենասիրական ոգեկոչման խոսքով:

Комментариев нет:

Отправить комментарий