среда, 20 мая 2015 г.

Չնայած ավարտվել է ուստարին, բայց Գյումրու թիվ 1 ավագ դպրոցում աշխատանքային եռուզեռը շարունակվում է։


Հերթականը Xբ  դասարանի աշակերտների  Բաց դասն էր՝ կենսաբանություն  առարկայից։
Դասի նպատակն էր ծանոթանալ կյանքի ոչ բջջային ձևերին՝ վիրուսներին։
Մանրամասն ներկայացվեց վիրուսների կառուցվածքը և փոխազդեցությունը կենդանի բջիջների հետ, հատկապես  լավ ներկայացվեց դրանց թափանցման մեխանիզմները, բացատրվեցին լիզիսի էնդոցիտոզի ֆերմենտների դերը։
Ներկայացվեց  բույսերի, բակտերիաների և մարդու մի շարք հիվանդությունների հարուցիչ հանդիսացող վիրուսների կենսական բոլորաշրջանը,  ինչպես նաև վարաքներից պաշտպանվելու միջոցները։  








Комментариев нет:

Отправить комментарий