вторник, 26 мая 2015 г.

<<Հայրենագիտություն>> առարկայից բաց դաս էր, V դասարանում։ Թեման՝ <<Հայաստան աշխարհի>> առասպելներն ու լեգենդները, խորագիրը՝ <<Զարմանալի, հնամենի, հիանալի երկիր>>։ Աշակերտները խոր ակնածանքով ու հպարտությամբ թերթում էին մեր հնամենի անցյալի մագաղաթյա էջերը, երախտիքի ջերմ խոսքերով մեծարում լեգենդար զորավարներին, փառահեղ արքաներին, ազգի հանճարեղ երախտավորներին,։ Զարթնել էին հայոց առասպելական լեռները, խոսում էր բիբլիական Արարատը։ Հայոց սուրբ հողը շունչ ու ոգի առած հորդորում էր պահել ու պահպանել ժողովրդի ծոցից ելած թանկ մասունքները։





Комментариев нет:

Отправить комментарий