понедельник, 15 июня 2015 г.

Մեր տարեվերջյան 2-օրյա արշավը ուստարում իրենց լավագույնս դրսևորած 60 աշակերտների հետ՝ Գյումրի-Թալինի կաթողիկե եկեղեցի-Դաշտադեմի կիկլոպյան ամրոց – Բյուրական – Սաղմոսավանք -Ապարանի Տառերի պուրակ – Եղևնուտ-Գյումրի երթուղով։ 
Արշավը ճանաչողական ժամանցային էր։ Օրը հագեցած էր․ ինտելեկտուալ, սպորտային խաղեր, միասնական երգեր, պարեր, գիշերակաց վրաններում՝ խարույկի շուրջ՝ 2500մ բարձրության վրա։ 
Նապատակը՝ ճանաչիր, որ սիրես և այս չքնաղ աշխարհը՝ Հայաստան կոչվող, ոչ մի գնով չթողնես առանց քեզ ․․․
Հրաշալի պահեր, լեցուն վայրկյաններ, անջնջելի տպավորություններ․․․
Ավելացնենք, որ մեր նախաձեռնությունը հնարավոր եղավ իրականացնել՝ շնորհիվ մեր բարեկամների՝ <<Mancho Group>>-ի, Գյումրու հրուշակեղենի ֆաբրիկայի, <<Наш двор>>-ի, վերելակային տնտեսության․․․
Անչափ շնորհակալ ենք բոլորից։ Միակ վատն այն էր, որ ընթացքում նկարահանված տեսանյութերը, որ հաղորդում էին դառնալու, չէին պահպանվել, և մենք մնացինք ֆոտոների հույսին։
Ոչինչ․․․ Կարևորը մեր մեջ ամբարված անգնահատելի հիշողությունն էր։
Նրանք, ովքեր այս անգամ մեզ հետ չէին, հորդորում ենք՝ ուժերը լարել նոր ուսումնական տարում, որ վայելեք այս անկրկնելի տպավորությունները բնության գրկում։















Комментариев нет:

Отправить комментарий