пятница, 22 апреля 2016 г.

XI դասարանում <<Հայդուկային շարժում>> թեման ավելի հետաքրքիր, տեսանելի ու ուսանելի դարձնելու համար կազմակերպվեց դաս-էքսկուրսիա՝ Զորավար Անդրանիկի հրապարակում, հայդուկապետի ձիարձանի մոտ։ 
Այնտեղ են գտնվում նաև նշանավոր քաղաքական գործիչների ու հայդուկների բրոնզաձույլ կիսանդրիները։
Երեխաները ներկայացրեցին հայդուկային շարժման առաջացման պատճառներն ու նախադրյալները, բացատրեցին հայդուկ /ֆիդայի/ հասկացությունը, ընթերցեցին զեկուցումներ նշանավոր հայդուկներ՝ Արաբոյի, Աղբյուր Սերոբի, Դժոխք Հրայրի, Անդրանիկի, Գևորգ Չաուշի, Սոսե մայրիկին նվիրված։
Զեկուցումներն ընդմիջեցին ազգագրական երգերով, ասմունքներով ու հայդուկներին՝ մեծերից տրված մտքերով։
Գնահատվեց ֆիդայական շարժման դերը հայ ազգային ազատագրական պայքարում, ֆիդայիների քաջությունը, հայրենասիրությունն ու անձնազոհությունը հայրենիքի փրկություն ու ազատության համար։





Комментариев нет:

Отправить комментарий