вторник, 14 апреля 2015 г.

Հայոց լեզու և գրականություն



Հայտարարվում է մրցույթ  ՀՀ Շիրակի մարզի «Գյումրու թիվ 1 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի    հայոց լեզվի  և  հայ գրականության  /12 դասաժամ/  ուսուցչի թափուր տեղերի համար:
Ուսուցչի պաշտոնի համար նախատեսված վարձատրությունը որոշվում է՝ ըստ դասաբաշխման:
Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով՝ գրավոր և բանավոր՝ ըստ ՀՀ ԿԳ նախարարության կողմից հաստատված հարցաշարերի:
Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին  է  ներկայացնում՝
  1. Հանձնաժողովի անունով գրավոր դիմում՝ նշելով այն աշխատատեղը, որին հավակնում է  /Ձև  1/,
  2. Փաստաթուղթ /դիպլոմ/՝ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի պահանջին համապատասխան որակավորման վերաբերյալ,
  3. Անձնագրի պատճենը,
  4. Ինքնակենսագրություն /Ձև 4/
  5. Թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին  և աշխատանքային ունակություններին ներկայացվող   պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները  /դրանց առկայության դեպքում/,
  6. Մեկ լուսանկար՝  3 4  չափի,
  7. Այլ պետությունների քաղաքացիները՝ Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունք,
  8. ՀՀ արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինգրքույկ:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ: Փաստաթղթերն ընդունվում են սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև  ապրիլի  22-ը ներառյալ՝ ամեն օր ժամը 10:00-15:00, բացի շաբաթ և կիրակի օրերից: Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի՝ ըստ կարգի:
Մրցույթը տեղի կունենա ապրիլի  27-ին՝ ժամը 13:00-ին, Շիրակի մարզի Գյումրու թիվ 1 ավագ դպրոցում:

Տեղեկությունների համար զանգահարել՝   /0312/ 5-83-96 հեռախոսահամարով:

Комментариев нет:

Отправить комментарий